Քննարկվել է 04.11.2020 - 20.11.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 518Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունմամբ կհստակեցվեն մեծածախ շուկայի մասնակիցների հարաբերությունները, իրավունքներն ու պարտականությունները՝ հաշվի առնելով նաև ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի կառավարման ծրագրային ապահովվածության մշակման և փորձնական թեստավորման աշխատանքների շրջանակում բացահայտված խնդիրները։ 1 0 0 5877
Լրամշակման փուլում է Քննարկվել է 21.08.2020 - 07.09.2020 «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040թ.) հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն ռազմավարությունը հիմք է հանդիսացել Էներգետիկայի բնագավառի ծրագիր-ժամանակացույցի մշակման համար, որում մինչև 2040 թվականը ժամանակահատվածի համար սահմանվել են ռազմավարության իրագործումն ապահովող առանձին թիրախային ցուցանիշներ և գործողությունների ցանկ։ Որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվեն մինչև 2040թ. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման հիմնական ուղղությունները և դրա իրագործումն ապահովող միջոցառումները՝ Կառավարության որդեգրած քաղաքականությանը համահունչ: 0 7515
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 28.07.2020 - 13.08.2020 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի N374Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի N88Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի N161Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 24-ի N314Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծեր Որոշումների նախագծերով նախատեսվում է հստակեցնել էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած փոքր հզորությամբ արևային էլեկտրակայանների կառուցման ընթացքում լիցենզավորման գործընթացի հետ կապված հիմնախնդիրներով (մասնավորապես՝ լիցենզիաների տրամադրման համար հիմք հանդիսացած փաստաթղթերում փոփոխություններով) պայմանավորված սակագնային կարգավորումները և լիցենզավորման գործընթացը՝ էլեկտրական ցանցերին միացման առումներով։ 2 32 2 7313
Քննարկվել է 29.06.2020 - 15.07.2020 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի №456Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Լիցենզավորված անձանց հետ կնքված Էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերի վերակնքման ժամկետի երկարաձգում։ 0 0 0 6039
Քննարկվել է 25.02.2020 - 15.03.2020 ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ստանդարտների մշակման ծառայությունների 2020 թվականի ծրագիրը, ստանդարտացման 2020 թվականի աշխատանքների ցանկը և ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ստանդարտների մշակման ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող ստանդարտացման աշխատանքների 2020 թվականի աշխատանքների դրույթով և ապահովում է ստանդարտացման բնագավառի զարգացումը: Նշված ծրագրի շրջանակներում կատարվելիք աշխատանքների համար բյուջեով նախատեսվել է 14123.4 հազ. դրամ: Սույն որոշման նախագիծը մշակվել է` հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը: ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի N 28/1 որոշման համաձայն՝ «Ստանդարտների մշակման և հաստատման գործընթացի նկատմամբ իրականացված կատարողական հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» ընթացիկ եզրակացության մեջ նշվում է, որ «Ստանդարտների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ այսուհետ ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել պետական ստանդարտացման ամենամյա ծրագիրը։ 2 1 1 7888
Լրամշակման փուլում է Քննարկվել է 06.12.2019 - 21.12.2019 ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիր (մինչև 2040թ՚) ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները փաստաթուղթն ընդունվել է 2015թ.ին: Հաշվի առնելով վերջին տարիների ընթացքում էներգետիկ համակարգում կատարված աշխատանքներն ու արձանագրված զարգացումները, ինչպես նաև 2020-2024թթ. համար նախատեսվող ծրագրերի իրականացումը, անհրաժեշտություն է առաջացել մշակել նոր ռազմավարական ծրագիր: Ռազմավարական ծրագրի մշակումը ներառված է ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի № 650-Լ որոշմամբ հաստատված Կառավարության 2019- 2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում: 1 3 2 12492
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 25.11.2019 - 10.12.2019 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասին պայմանագրի (օֆերտա) օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի N543Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծեր 2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-100Ն օրենքի պահանջների հիման վրա և հաշվի առնելով ՀՀ կառավարության 14․09․2018թ. №1010-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի» դրույթները՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսել է ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանն ուղղված իրավական ակտերի մշակման և լրամշակման աշխատանքները։ Մասնավորապես, հանձնաժողովի 09.08.2017թ. N344Ն որոշմամբ հաստատվել Է ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնները, ապա 18.08.2018թ. N289Լ որոշմամբ հաստատվել է ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի նոր կառուցվածքի և էլեկտրական էներգիայի առևտրի մեխանիզմների հայեցակարգը, որտեղ նկարագրված է ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայում աստիճանաբար մրցակցային շուկայի բաղադրիչների ներդրման գործընթացը։ Հաշվի առնելով վերը նշվածը և էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առանձին հատվածներում առևտրի մեխանիզմների առանձնահատկությունները՝ անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգել մեծածախ շուկայում էլեկտրական էներգիայի առևտրային հարաբերությունները՝ սահմանելով նաև էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի համապատասխան սեգմենտներում մասնակիցների պատասխանատվությունների շրջանակը և մեխանիզմները 6 0 1 8658
Քննարկվել է 09.09.2019 - 25.09.2019 <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №374Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի №88Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Որոշումների նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվեն արևային, հողմային, կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած էլեկտրակայաններում նոր արտադրության լիցենզիաների տրամադրման և դրանցից առաքվող էլեկտրական էներգիայի 2020 թվականի հունվարի 1-ից գործող լիցենզիաների տրամադրման և սակագների սահմանման ժամկետային կարգավորումները, որոնք կնպաստեն ոլորտի ներդրումային ակտիվության բարելավմանը։ 7 0 0 8091
Քննարկվել է 26.08.2019 - 10.09.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերով օրենքներում կատարված փոփոխությունների լույսի ներքո համապարփակ կարգավորել են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գործունեության հետ կապված հարաբերությունները՝ ստեղծելով տեսչական մարմնի բնականոն գործունեության համար անհրաժեշտ նախադրյալներ: 5 1 7 8156