Քննարկվել է 15.10.2019 - 31.10.2019 «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումից ակնկալվում է, որ՝ 1) կավելանա կոնյակի սպիրտների արտադրությամբ և հնացմամբ զբաղվող տնտեսավարողների քանակը, 2) կմեծանա խաղողի նկատմամբ առկա պահանջարկը, որը կնպաստի մթերման գների աճին, գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակի բարձրացմանը և խաղողի մթերումների կազմակերպման հիմնախնդրի մեղմմանը, ինչպես նաև խաղողի լրացուցիչ քանակների մթերմանն ու մթերման դիմաց վճարման պարտավորությունների ժամկետների կրճատմանը, 3) հնարավորություն կտրվի տնտեսավարողներին զբաղվելու մեղրի հումքով ալկոհոլային խմիչքների արտադրությամբ, որը կնպաստի մեղրի հումքով նոր արտադրատեսակների արտադրության ներդրմանը և մեղրի իրացման խնդրի մեղմմանը, 4) կավելանան պետական բյուջեի մուտքերը, ինչպես նաև տնտեսավարողների եկամուտներն ու շրջանառու միջոցները, որոնք կուղղվեն արտադրության զարգացմանն ու ընդլայնմանը: 52 0 2 7611
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 07.06.2018 - 27.06.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի «սակավաջրություն» և «երաշտ» հասկացությունների լիարժեք ձևակերպմանը: 5 4 11 9026
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 04.10.2017 - 20.10.2017 ՋՐԱԽՆԱՅՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգում ներկայացվում է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների պահպանման, արդյունավետ օգտագործման հիմնական սկզբունքներն ու անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա հնարավորինս նվազագույնի հասցնել ջրօգտագործման ծավալները, նվազեցնել ջրակորուստները, կօժանդակի ջրային ռեսուրսների պահպանությանը, դեգրադացված էկոհամակարգերի վերականգնմանը, ջրային ռեսուրսների շարունակական և արդյունավետ օգտագործմանը, կայուն կառավարման ապահովմանը, ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործման պետական քաղաքականության վերանայման>>ը և տեխնոլոգիական լուծումների սահմանմանը: 5 3 0 9109
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 27.07.2017 - 12.08.2017 Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ծրագրի հիմնական նպատակն է` հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով` վարկավորման մատչելիության մակարդակի բարձրացումը և արդյունքում տնտեսավարողների կարողությունների ընդլայնումը և արդիական տեխնոլոգիաների ներդրմանը նպաստելը: Ծրագրով նախատեսվում է վարկավորման պայմանների սահմանում ըստ վարկավորման ուղղությունների, վարկավորման մեխանիզմների, սուբսիդավորման ձևի ու չափի հստակեցում: Ծրագրի իրականացման արդյունքում կբարձրանա ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակը, ինչը կհանգեցնի համախառն արտադրանքի աճին, էականորեն կնվազեն բանկերի և վարկային կազմակերպությունների ռիսկերը, կբարձրանա գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչությունը, կընդլայնվեն գյուղատնտեսությունում տնտեսավարողների կարողությունները, սահմանված ժամկետում և պահանջներին համապատասխան կիրականացվեն գյուղատնտեսական մթերքների արտադրության կազմակերպման աշխատանքները, հնարավորություններ կապահովվեն ագրոտեխնիկական պահանջների կատարման, անասնապահությունում գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավման, արտադրության արդյունավետության բարձրացման համար, կստեղծվեն հնարավորություններ գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրման, տնտեսությունների խոշորացման, վարկառուների ռեեստրի վարման միջոցով վարկավորման առաջնահերթ խնդիրների բացահայտման համար. 1 0 1 11190