Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 17.02.2021 - 04.03.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով արարքները որակելու հետ կապված իրավակիրառ պրակտիկայում հանդիպող խնդիրները, ինչպես նաև քրեաիրավական առավել արդյունավետ պաշտպանության մեխանիզմներ նախատեսել հանրային ծառայության մեջ գտնվող անձանց համար՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պաշտպանելով նրանց հրապարակային վիրավորանքից և զրպարտությունից:
11 13403

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 23.12.2020 - 08.01.2021

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքի նախագծեր «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքի նախագծերով նախատեսվում է՝ մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը քրեական մասնագիտացման առանձին դատավորների կողմից. դատավորների թվակազմի ավելացում ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության, այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարանում. մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննության իրականացումը վերապահել ինչպես գործող դատավորների, այնպես էլ նոր համալրված կադրերին, ընդ որում, առանձնահատկություններ սահմանելով Երևան քաղաքի (առանձին դատավորներ քննելու են միայն այդ գործերը) և մարզերի դատարանների (առանձին դատավորներ քննելու են այդ գործերը և ի լրումն դրանց` նաև այլ քրեական գործեր) համար` հաշվի առնելով վերջիններիս ծանրաբեռնվածության և մարզերում դատավորների թվաքանակի հարաբերակցությունը. դատավորների թափուր հաստիքների առաջին համալրման առանձնահատուկ ընթացակարգ, մասնավորապես՝ թափուր հաստիքների համալրում նոր կադրերով և գործող դատավորներով, որոնց համար սահմանվել է հոգեբանական թեստավորման ու հարցազրույցի փուլն անցնելու և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բարեվարքության հարցաթերթիկ ներկայացնելու իմպերատիվ պահանջ. գործող դատավորների վարույթում քննվող քրեական այլ գործերի բաշխման կանոնները մինչդատական քրեական վարույթի գործեր և կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործեր քննող դատավոր նշանակվելու դեպքերում:
2 11890

Քննարկվել է 21.12.2020 - 05.01.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ Նախագծի ընդունմամբ կհստակեցվի ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի դիսպոզիցիան՝ այդպիսով ապահովելով իրավական որոշակիությունը, պատասխանատվության ու պատժի անխուսափելիության սկզբունքի պատշաճ իրացումը, լրագրողի կողմից տեղեկություններ հավաքելու և տարածելու իրավունքի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունների արդյունավետ պաշտպանությունը:
0 5427

Քննարկվել է 08.09.2020 - 24.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով ԻԿԱՕ-ի կողմից քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության ակտերի կանխման և հակազդման նպատակով անդամ պետությունների կողմից քրեական պատասխանատվության սահմանման կարևորությունը, նախագծով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքը լրացնել նոր հոդվածներով և դրանց դրույթների խախտման համար սահմանել քրեական   պատասխանատվություն:
0 6188

Քննարկվել է 07.07.2020 - 23.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ Հիմք ընդունելով ԻԿԱՕ-ի կողմից քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության ակտերի կանխման և հակազդման նպատակով անդամ պետությունների կողմից քրեական պատասխանատվության սահմանման կարևորությունը, նախագծով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքը լրացնել նոր հոդվածներով և դրանց դրույթների խախտման համար սահմանել քրեական   պատասխանատվություն:
1 6396

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.06.2020 - 05.07.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ       Օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում նախատեսված չեն  առանց հատուկ թույլտվության կամ լիցենզիայի լիցենզավորման ենթակա կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելը կամ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ծանուցման ենթակա գործունեությամբ առանց ծանուցման զբաղվելը: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան լրացումներ:       Միաժամանակ, նշվածի կապակցությամբ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է փոփոխություն կատարել Օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունում` լիցենզիայի կամ թույլտվության տրման, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար գանձման ենթակա պետական տուրքի գումարի չափը ներառելով պետությանը պատճառված վնասի հաշվարկում:      Բացի այդ, Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է լրացում կատարել Օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասում` նախատեսելով, որ առանց ձեռնարկատիրական կամ բանկային գործունեություն իրականացնելու մտադրության որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելը ևս համարվում է կեղծ ձեռնարկատիրություն:
0 6956

Քննարկվել է 12.02.2020 - 27.02.2020

«Պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներն իրականացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով սահմանվում են պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից առանձին պաշտպանության միջոցների իրականացման կարգը և պայմանները, ինչպես նաև պաշտպանվող անձի և պաշտպանության միջոցի իրականացման վերաբերյալ տեղեկությունները չհրապարակելու մասին գրավոր նախազգուշացման ձևը: Նախատեսվում է նաև «Ոստիկանության մասին» օրենքի 10.1 հոդվածով նախատեսված շրջանակներում որոշման գործողությունը տարածել նաև քրեական դատավարության մասնակից չհանդիսացող անձանց պաշտպանության հետ կապված հարաբերությունների վրա:
2 6667

Քննարկվել է 19.11.2019 - 09.12.2019

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ ՀՀ Սահմանադրությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանող, հայեցակարգային հիմքերի վրա հիմնված, կրիմինալոգիական իրողությունն արտացոլող, ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի արդյունավետությունն ապահովող, քրեական իրավունքի տեսության ու օրենսդրության ժամանակակից միտումներին համահունչ քրեական նոր օրենսգիրք, որը թույլ կտա ապահովել անձի, հասարակության և պետության անվտանգությունը հանցավոր ոտնձգություններից, հնարավորինս նվազեցնել հանցավորությամբ պայմանավորված սոցիալական լարվածությունը, ամրագրել հանցավոր արարքները ոչ հանցավորներից սահմանազատելու հստակ հատկանիշներ, որոնք կբացառեն օրենքի տարածական մեկնաբանությունը, երաշխավորել հանցագործության զոհի իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, կատարելագործել քրեաիրավական ներգործության միջոցների համակարգը:
16 21358

Քննարկվել է 08.11.2019 - 28.11.2019

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ ՀՀ Սահմանադրությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանող, քրեական վարույթը համակարգված ձևով կանոնակարգող, սկզբունքորեն նոր օրենսգիրք, որը թույլ կտա քրեական դատավարության շրջանակներում  ապահովել հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը, քրեական արդարադատության ոլորտում բարձրացնել դատական իշխանության հեղինակությունը և դատարանի դերը, սահմանել ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթների իրականացման արդյունավետ կարգ, ինչպես նաև իրավունքի հանրաճանաչ սկզբունքների հիման վրա երաշխավորել քրեադատավարական ոլորտ ներգրավված անձանց իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանությունը:
34 21425