Քննարկվել է 06.04.2022 - 21.04.2022 ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների իրականացման կարգը և դեպքերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կարգավորվում են գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության հետ կապված հարաբերությունները: 1 0 0 4172
Քննարկվել է 06.04.2022 - 21.04.2022 ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի կարգավորման նպատակն է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել գնահատման մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը: 1 1 0 4238
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 22.03.2022 - 06.04.2022 «Կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու վերաբերյալ» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման նախագիծ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի վերջին փոփոխությունների արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) է վերապահվել կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը, ներառյալ՝ կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների ներկայացման պահանջների պահպանման և դրանցում առկա տեղեկատվության և տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգումը: Այդ գործառույթի արդյունավետ իրականացման համար Հանձնաժողովը մշակել է «Կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու վերաբերյալ» որոշման նախագիծ, որի ընդունման պարագայում հնարավոր կդառնա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից աուդիտորական կազմակերպությունների ընտրության գործընթացի, ինչպես նաև կուսակցությունների տարեկան հաշվետվությունների հնարավորինս օբյեկտիվ, անկախ և անաչառ ուսումնասիրության կազմակերպումը: 4 1 18 5404
Քննարկվել է 22.03.2022 - 06.04.2022 «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը նպատակ ունի տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2021 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաև ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը՝ հնարավորություն տալով նաև իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացին: Մասնավորեցման ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները (օրենքների տեսքով) մշակվում են յուրաքանչյուր տարվա համար, որտեղ ներառվում է համապատասխան օրացուցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման և լուծարման գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը: Հաշվետվության բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանված են «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի(17.12.1997թ.-ի ՀՕ-188) հոդված 12-ի) կետով: 0 0 0 4403
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 10.02.2022 - 25.02.2022 «Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2022 թվականի փետրվարի 10-ից մինչև փետրվարի 24-ը ներառյալ իրականացվող՝ «Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2022 թվականի փետրվարի 23-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողութ յունները, որոնք կարող են ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.gorc@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում 2022 թվականի փետրվարի 24-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022 թվականի փետրվարի 22-ը ներառյալ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-370 հեռախոսահամարով: 0 4255
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 10.02.2022 - 27.02.2022 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի №494-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքի համաձայն՝ պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի հաշվարկման նպատակով համապատասխան ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մշակել է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից ամենամյա պարբերականությամբ լրացվող և հանձնաժողով ներկայացվող տեղեկատվական ձև: 1 0 0 4099
Լրամշակման փուլում է Քննարկվել է 28.12.2021 - 12.01.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման նպատակն է օրենքով Կառավարությանը վերապահել լիազորություններ հաստատելու և մշակելու Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրույթների կիրարկման ուղեցույցները: 0 0 0 4783
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 01.11.2021 - 16.11.2021 «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը և ներկայացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր Նախագծով նախատեսվում է էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող անձանց կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող մի շարք հաշվետվություններ միավորել ըստ հավելվածների մեկ իրավական ակտում, նվազեցնել հաշվետվությունների ներկայացման պարբերականությունը, ինչպես նաև սահմանել դրանց ներկայացման ընթացակարգերը: 0 1 0 4554
Լրամշակման փուլում է Քննարկվել է 10.06.2021 - 25.06.2021 «Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակի օգտագործման մասին հաշվետվության հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N1565-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նախ և առաջ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի ընդունմամբ, որի կարգավորման առարկան ընդլայնվել է և ներառել հիդրոֆտորածխածինները, որոնք ջերմոցային գազեր են: Օրենքում ամրագրված նոր իրավակարգավորումները ներդաշնակեցված են Հայաստանի միջազգային պարտավորություններին, որոնք իրենց արտացոլումը պետք է գտնեն նաև ենթաօրենսդրական ակտերում: Այս նպատակով ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների՝ օրենքով սահմանված պարտականությունների պատշաճ իրականացման, ինչպես նաև լիազոր պետական մարմնի գործառույթների իրականացման համար Կառավարության կողմից հաստատվում է կարգ՝ ըստ որի իրականացվելու է տնտեսավարողների կողմից ներկայացված հաշվետվությունների հաշվառում: 0 0 0 6144