Քննարկվել է 22.03.2024 - 07.04.2024 ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՊԱՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1324-Ա որոշմամբ հաստատվել է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ամբողջությամբ ընդունվել է «Շուկայի վերահսկողության մասին» օրենքը: Օրենքի կիրակումն ապահովող միջոցառումների ցանկը (այսուհետ՝ Ցանկ):Ցանկի 6-րդ կետով սահմանվել է «Վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառման ու պահման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը, որի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգման մարմին սահմանվել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել է «Վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառման ու պահման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:Նախագծով առաջարկվում է սահմանել վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառման և պահման հետ կապված հարաբերությունները, կազմվող փաստաթղթերը, գրանցամատյանի ձևը, հաշվառման եղանակը, դեպքերը, ընթացակարգը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը: Միաժամանակ Նախագծի ընդունման արդյունքում, կապահովվի վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառումը և պահումը՝ հետագայում այն օգտահանելու և ոչնչացնելու նպատակով: 5 8 0 1349
Քննարկվել է 21.03.2024 - 06.04.2024 ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ, ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, ՏՎՅԱԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԻՆ, ՍՊԱՌՈՂԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԴԵՊՔԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունվել է «Շուկայի վերահսկողության մասին» օրենքը, որի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտ է ընդունել սույն կարգը: Այն վերաբերում է տնտեսավարող սուբյեկտների կողմից վտանգավոր արտադրանքի մասին Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, այլ պետական մարմիններին, տվյալ արտադրանքի մատակարարին, սպառողին տեղեկացնելու կարգին, դեպքերին, ժամկետներին և ծանուցման ձևին: 10 5 0 1388
Քննարկվել է 20.03.2024 - 04.04.2024 ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Շուկայի վերահսկողության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Լիազոր մարմինը վերահսկողության ընթացքում այլ պետական մարմնի լիազորություններին առնչվող խախտումների բացահայտման դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է տվյալ պետական մարմնին: Տեղեկացման եղանակը և ընթացակարգը սահմանում է Կառավարությունը»: Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1324-Ա որոշմամբ հաստատվել է Օրենքի կիրակումն ապահովող միջոցառումների ցանկը, որի առաջին կետով սահմանվել է «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից վերահսկողության ընթացքում բացահայտված խախտումների մասին տեղեկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը, որի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգման մարմիններ սահմանվել են Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը և Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, ուստի անհրաժեշտություն է առաջացել մշակել «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից վերահսկողության ընթացքում բացահայտված խախտումների մասին տեղեկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի ընդունման արդյունքում, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հնարավորություն կընձեռի այլ պետական մարմիններին տեղեկանալ իրենց լիազորություններին առնչվող խախտումների վերաբերյալ: 7 4 0 1458
Լրամշակման փուլում է Քննարկվել է 19.03.2024 - 08.04.2024 «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, հետկանչման, ոչնչացման, օգտահանման ենթակա ապրանքների ցանկը, հիմքերը և դեպքերը, կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված արտադրանքին ներկայացվող անվտանգության պահանջներին չհամապատասխանող շուկայահանված ոչ պարենային արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի (այսուհետ՝ վտանգավոր արտադրանք) իրացման կասեցման, հետկանչման, ոչնչացման, օգտահանման հետ կապված իրավահարաբերությունները։ 3 4 0 1759
Քննարկվել է 12.03.2024 - 28.03.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2022 թվականի դեկտեմբերի 7-ին ընդունվել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՕ-536-Ն օրենք (այսուհետ՝ Օրենք), որի 3-րդ հոդվածի համաձայն՝ տնտեսավարող սուբյեկտները (ըստ հասցեների) պարտավոր են ունենալ չափագիտության բնագավառում իրենց մոտ իրականացված նախորդ ստուգումների ժամկետների, արդյունքների մասին տեղեկատվություն պարունակող QR (արագ արձագանքման) կոդ, որի նկատմամբ վերահսկողությունը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 244.7-րդ հոդվածի համաձայն՝ վերապահվել է տեսչական մարմնին։ Միաժամանակ 2023 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության կառավարության «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակի ձևը, տեղադրման և ապամոնտաժման կարգը հաստատելու և QR (արագ արձագանքման) կոդին ներկայացվող պահանջները և դրանց միջոցով արտացոլվող տեղեկատվության ձևը սահմանելու մասին» N 451-Ն որոշումը: Հետևաբար հաշվի առնելով օրենսդրական փոփոխությունները, անհրաժեշտություն է առաջացել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման 1-ին կետով հաստատված N1, N3 և N31 հավելվածների ստուգաթերթերը խմբագրելու։ 7 2 0 1449
Քննարկվել է 12.03.2024 - 28.03.2024 «ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նմուշառման, լաբորատոր փորձաքննությունների և չափումների իրականացման վարչության կողմից փորձարկման գործառույթի իրականացման համար անհրաժեշտ նմուշների ապահովման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ տետրահիդրոկաննաբինոլի (THC), կաննաբիդիոլի (CBD) և կաննաբինոլի ստանդարտ նմուշներ։ Ըստ այդմ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում, որպեսզի Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննություններն իրականացվեն առանց նշված գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի, քանի որ գործող օրենսդրության շրջանակներում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նմուշառման, լաբորատոր փորձաքննությունների և չափումների իրականացման ստորաբաժանման կողմից արտադրական կանեփում տետրահիդրոկաննաբինոլի (THC) քանակական որոշման փորձարկումների իրականացումը անհնար է: 10 3 0 1433
Քննարկվել է 23.02.2024 - 09.03.2024 ««ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Ներկայումս տեսչական մարմնի լիազորություներն ամրագրող միակ իրավական ակտերը տեսչական մարմնի կանոնադրությունը և «Տեսչական մարմինների մասին» օրենքն է, իսկ տեսչական մարմնի կողմից վերահսկողության իրականացման գործընթացը կարգավորող միակ օրենսդրական ակտը «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքն է: Մինչդեռ, կրթության բնագավառում պետական վերահսկողությունն ունի այս բնագավառի յուրահատկություններով պայմանավորված առանձնահատկություններ, որոնք առանձին օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունեն: Հաշվի առնելով առկա խնդիրները՝ Նախագծերով նախատեսվում են հետևյալ հիմնական իրավական կարգավորումները՝ 1.կրթության բնագավառում տեսչական վերահսկողության նպատակները և խնդիրները. 2.կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի լիազորությունները. 3.որպես կրթության որակի նկատմամբ տեսչական մարմնի վերահսկողության ինքնուրույն ձև նախատեսվում է տեսչավորումը, որպես կրթական գործընթացի գնահատման նպատակով իրականացվող համալիր գործառույթ, որն ուղղված է առանձին ուսումնական հաստատությունում կրթության որակի գնահատմանը կամ առկա խնդիրների բացահայտմանը: 11 2 3 1487
Քննարկվել է 06.02.2024 - 22.02.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է կանոնոկարգել սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի նմուշառման և փորձաքննության իրականացման հետ կապված հարաբերությունները, մասնավորապես՝ սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի նմուշառումը Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման մարմինների կողմից իրականացնելու հնարավորություն սահմանող իրավակարգավորումներ: 5 17 0 1854
Քննարկվել է 19.12.2023 - 04.01.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է խմբագրել տրանսպորտային անվտանգության բնագավառում ստուգումների իրականացնելու համար համապատասխան ստուգաթերթի՝ հարցերը և դրանց հղումները համապատասխանեցնելով ներկայիս օրենսդրությամբ սահմանված պահանջներին։ 5 1 0 1711