Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 05.11.2019 - 20.11.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ     Հայաստանում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունները կրթական բարեփոխումների համատեքստում կարևորում են ակադեմիական ինքնավարության, այն է՝ կառավարման և ֆինանսատնտեսական գործունեության ազատականացման կարևորությունը:      Նշված նախապայմանների ապահովման համար անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» հիմնադրամի:
0 9231

Քննարկվել է 23.01.2019 - 14.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կանոնադրության մեջ լրացումներ կատարելու, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակ  նախապատրաստական կրթություն կազմակերպելու իրավունք սահմանելու նպատակն է կոնսերվատորիային տրամադրել հնարավորություն նախապատրաստել  ապագա ուսանողներ, աջակցել ներբուհական ընդունելությանը, ինչպես նաև դրանից ստանալ եկամուտներ, որոնք կօգտագործվեն կոնսերվատորիայի նպատակների իրականացման համար։
0 7814

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 09.01.2019 - 24.01.2019

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 727-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 727-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1552-Լ որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի կատարումն ապահովելու նպատակով, որով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի «Պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը սահմանելու մասին» N 624-Լ որոշման N 1 հավելվածը լրացվել է նոր 11.1-ին կետով:    
0 9242

Քննարկվել է 09.08.2018 - 25.08.2018

«ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 10–ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացված օրինագծով կարգավորման առարկան ՔՊ ծառայությունների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կանոնակարգումն է:
0 8396

Քննարկվել է 01.06.2018 - 16.06.2018

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասի դրույթով. Հաստատել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
0 10048

Քննարկվել է 31.05.2018 - 17.06.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության կանոնադրության նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2018 թվականի  մայիսի 23-ի թիվ 02/16.11/7780-18 հանձնարարականի: Մշակելիս հիմք է ընդունվել 22.05.2018թ. Կառավարության նիստում հաստատված պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ ծառայության առջև դրված խնդիրները և գործառույթները:
0 9811

Քննարկվել է 30.05.2018 - 16.06.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին «Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» վարչապետի որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, համաձայն որոնց Նախարարության կանոնադրությունը հաստատում է վարչապետը՝ համապատասխան նախարարի առաջարկությամբ:
0 10413

Քննարկվել է 29.05.2018 - 14.06.2018

«Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ
0 12181