Լրամշակման փուլում է Քննարկվել է 15.04.2024 - 03.05.2024 ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՇԻԿ ԱՐՄԵՆԻ ԱՆԴՐԵՅԱՆԻՆ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի № 1094-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Աշիկ Արմենի Անդրեյանին տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի № 1094-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» 0 0 0 1144
Քննարկվել է 04.04.2024 - 20.04.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ Շուրջ 20-25 հայազգի օդաչուներ, որոնք արտերկրում սովորել և ստացել են քաղաքացիական օդաչուի որակավորում, ինչպես նաև ապրում և աշխատում են ՀՀ տարածքից դուրս: Նրանք ՀՀ-ից դուրս հայտնվել են ուսման նպատակով, քանի որ ՀՀ-ում բացակայում է օդաչուների պատրաստման համապատասխան բարձրագույն հաստատություններ: Ստանալով քաղաքացիական օդաչուի որակավորում՝ վերոգրյալ օդաչուները ստացել են աշխատանքի առաջարկներ և ներկայումս աշխատում են արտասահմանյան ավիաընկերություններում։ Որակավորված օդաչուի մասնագիտությունը ամբողջ աշխարհում ունի մշտական պահանջարկ և ունենալով համապատասխան կրթություն որակավորված օդաչուները գրեթե չունեն խնդիրներ աշխատանք գտնելու հարցում։ Վերոգրյալ հայազգի օդաչուները (որոնց մեջ կան օդանավի հրամանատարներ) շահագործում են հիմնականում Այրբաս և Բոինգ տեսակի օդանավեր։ Ներկայումս Հայաստանում առկա է միջազգային չվերթեր իրականացնող վեց գործող ավիաընկերություններ, որոնք շահագործում են նույն տեսակի օդանավերը և օդաչուական անձնակազմի պակասի պատճառով ստիպված են լինում վարձակալել օտարերկրյա օդաչուական անձնակազմ: Նախագծի ընդունումը կապահովի հայազգի օդաչուների վերադարձը հայրենիք, ինչպես նաև կկարգավորի հայկական ավիաընկերությունների օդաչուական անձնակազմերի պահանջարկի խնդիրները։ Պատք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ նշված հայազգի օդաչուները ներկայումս աշխատում են բավականին հայտնի ավիաընկերություններում և դրա շնորհիվ ստացել են բարձր մակարդակի որակավորում։ Նախագծի ընդունմամբ կխթանվեն հայկական ավիացիայի բարձորակ մասնագետներով համալրման և ավիացիայի ոլորտի ընդհանուր զարգացման հարցերը։ 220 4 16 3211
Լրամշակման փուլում է Քննարկվել է 26.03.2024 - 15.04.2024 ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՀԵՐ ՎԱՀԱՆԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի № 2062 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար Մհեր Վահանի Ղազարյանին տրված տարկետումը դադարեցնելու 0 0 0 1203
Քննարկվել է 15.03.2024 - 31.03.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է մի շարք մարզիկների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հարցը կարգավորելու անհրաժեշտությունից ելնելով; 0 3 0 1502
Քննարկվել է 11.03.2024 - 27.03.2024 «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու գործընթացների կատարելագործմամբ: 0 2 0 1697
Քննարկվել է 21.02.2024 - 08.03.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում հանրակրթական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար տվյալների տրամադրման գործընթացի կատարելագործմամբ, ավելորդ վարչարարությունից խուսափելու և գործընթացը թվայնացնելու անհրաժեշտությամբ: 0 0 0 1603
Քննարկվել է 22.12.2023 - 08.01.2024 «ՀՐԱՅՐ ԱԼԲԵՐՏԻ ԳԱԼՈՅԱՆԻՆ, ՄԱՔՍԻՄ ԼԻՊԱՐԻՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ՄՀԵՐ ԿԱՐԵՆԻ ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ» ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել հետևյալ անձանց՝ Հրայր Ալբերտի Գալոյանին (ծնվ.՝ 1997 թվականի օգոստոսի 17-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Տիգրան Մեծի, 36 շ., բն. 78). Մաքսիմ Լիպարիտի Սարգսյանին (ծնվ.՝ 1996 թվականի դեկտեմբերի 16-ին, հաշվառման հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, գ. Գետարգել, Հ.Վերդյանի 5 շ., բն. 4). Մհեր Կարենի Նաղդալյանին (ծնվ.՝ 1997 թվականի հունիսի 7-ին, հաշվառման հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, գ. Գետիկ, 3 փող., տուն 12): 8 0 0 2003
Քննարկվել է 19.12.2023 - 04.01.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 1857-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն լրամշակվում և հստակեցվում է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինվորական ծառայության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների անվանացանկը, ինչպես նաև սահմանվում է հաստիքային փոփոխությունների կատարման ժամկետը: 6 1 1 1930
Քննարկվել է 01.12.2023 - 17.12.2023 ԳԵՎՈՐԳ ՍԱՄՎԵԼԻ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ, ԱՐՄԱՆ ՅՈՒՐԻԿԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ, ԴԱՎԻԹ ՆՈՐԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ԷԴԳԱՐ ԳՈՒՐԳԵՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ, ՍԵՎԱԿ ԱՐՇԱԿԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ, ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴԱՆԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ, ԳԵՎՈՐԳ ԳԱՐԵԳԻՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ԴԱՎԻԹ ԿԱՐԵՆԻ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ, ԳԵՎՈՐԳ ՀՈՎԻԿԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, ՎԻԳԵՆ ԱՐՄԵՆԻ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 7 1 2 2084