Քննարկվել է 21.08.2020 - 06.09.2020 Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1612-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Ծրագրին մասնակցելու մեխանիզմների և ջերմատան չափորոշիչների, քանակի և չափերի հստակեցում, որի արդյունքում շահառուների համար այն կդառնա ավելի հասանելի: 1 0 0 7544
Քննարկվել է 07.07.2020 - 23.07.2020 Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 954-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 20-րդ և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածներով սահմանված դրույթների կիրարկման ապահովումը, որը հնարավորություն կընձեռնի ՀՀ-ում բուծվող ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ունենալ ստույգ տեղեկատվության՝ ըստ սեռահասակային խմբի, ունենալ կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր արդյունավետ համակարգի ներդրում և հետագծելիության ապահովման նոր մեխանիզմ, ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկման գործընթացի կատարելագործում, ինչպես նաև ՀՀ ԽԵԿ մսատու և կաթնատու ուղղությունների զարգացում՝ մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում։ 1 0 0 8744
Քննարկվել է 28.04.2020 - 14.05.2020 Գյուղատնտեսական նշանակության հողերն այլ նպատակային նշանակության փոխադրման բացառիկ դեպքերը սահմանելու մասին Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի բացառել գյուղատնտեսական հողերի անհիմն փոխադրումն այլ նպատակային նշանակության հողերի շարքը: 11 2 3 13335
Քննարկվել է 19.03.2020 - 05.04.2020 Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 369-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Ծրագրին մասնակցելու մեխանիզմների հստակեցում, որի արդյունքում շահառուների համար այն կդառնա ավելի հասանելի: 2 0 0 7505
Քննարկվել է 02.03.2020 - 17.03.2020 Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 184-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Ծրագրում կատարվելիք փոփոխությունները կնպաստեն վերջինիս նկատմամբ պահանջարկի ավելացմանը և գյուղատնտեսության ոլորտում իրականացվող այլ պետական աջակցության ծրագրերին տնտեսավարողների մասնակցության խթանմանը, կնվազեցնեն Ֆինանսական կառույցների ռիսկերը, կբարձրանա գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչությունը: 0 0 0 7843
Քննարկվել է 02.03.2020 - 17.03.2020 Հայաստանի Հանրապետությունում այգեգործության զարգացման 2020-2023 թվականների ծրագիր Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները. ոռոգման արդիական և/կամ կարկտապաշտպան համակարգերով, ժամանակակից ու մրցունակ տնկանյութերի տեսակներով հագեցած այգիների տարածքների ավելացում շուրջ 1170 հա-ով՝ տարեկան 300 հա (միայն 2020 թվականին՝ 267 հա), կարկտապաշտպան ցանցերով պաշտպանված հողատարածքների ավելացում շուրջ 40 հա-ով՝ տարեկան 10 հա, այգեգործական արտադրանքի ինքնարժեքի իջեցում՝ արտադրության արդյունավետության բարձրացման հաշվին, տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացում, մրցունակության մակարդակի բարձրացում, ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում, կարկտապաշտպան համակարգերի ներդրման արդյունքում կարկտահարության ռիսկի նվազեցում գրեթե 100%-ով, տարբեր պտղատեսակների ինտենսիվ այգիների համար նախատեսված տնկանյութերի ներկրման և սեփական արտադրության արդյունքում տնկարանային տնտեսությունների զարգացման նախադրյալների ստեղծում։ 1 1 0 8819
Քննարկվել է 15.01.2020 - 30.01.2020 Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի N 646 –Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Սույն որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կդառնա համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ վարչապետի 2016 թվականի հուլիսի 29-ի N 687-Ա որոշմամբ հաստատված Խորհրդի անհատական կազմում, որը հանդիսանում է Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը և ապահովում է Հիմնադրամի բնականոն գործունեությունը: 3 2 0 6954
Քննարկվել է 17.12.2019 - 05.01.2020 Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը հաստատելու մասին 2020-2023 թվականների ընթացքում պետական պատվերի հաշվին կհամարակալվի և կհաշվառվի հանրապետությունում առկա ավելի քան 1.5 մլն գլուխ ԽԵԿ, այդ թվում՝ մեկնարկային տարում 800 հազար գլուխ, իսկ հաջորդիվ շուրջ 245 հազար գլուխ տարեկան, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրարկման ապահովմանը, ԽԵԿ համարակալման և հաշվառման ինստիտուի կայացմանը, նախիրներում ըստ սեռահասակային կազմի ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվական բազայի առկայությանը, հանրապետության ողջ տարածքով ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկմանը և հետագծելիության բարելավմանը, կայուն հակաանասնահամաճարակային իրավիճակի ապահովմանը, սննդամթերքի անվտանգության և հանրային առողջության մակարդակի բարձացմանը, տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների կազմակերպման համար նախադրյալների ստեղծմանը, կենդանական ծագման արտադրանքի արտադրության ծավալների կանխատեսումների ճգրտության բարձրացմանը և գյուղատնտեսական այլ կենդանիների համար վարչական ռեգիստրի նախադեպի ու հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության ինստիտուտի կայացման նախադրյալների ստեղծմանը։ 8 20 59 14467
Քննարկվել է 25.10.2019 - 11.11.2019 Կերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Նախագծի ընդունման արդյունքում իրավական կարգավորում կստանա անասնաբուծության մեջ հակաբիոտիկների որպես կերային հավելում օգտագործումը։ 12 1 1 7046