Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

11.05.2026 27.05.2026
«Հայաստանի Հանրապետության տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման գլուխ սոխի ներմուծման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Համաձայն նշյալ Որոշման՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 5,0 հազ․ տոննա չափով գլուխ սոխի սակագնային արտոնություն, ներմուծման մաքսատուրքի ազատման պայմանով։ Որոշմամբ Հայաստանի Հանրապետություն ներկրվող գլուխ սոխի նկատմամբ սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանված 2026 թվականի ապրիլի 18 - ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ։
Մնաց {days} օր
0 459

11.05.2026 01.06.2026
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին Նախագծի ընդունումը պայմանավորված է ընդերքօգտագործման ոլորտում անբարեխիղճ շահառուների վերադարձը կանխելու անհրաժեշտությամբ։ Նախագծով առաջարկվում է սահմանել 10-ամյա սահմանափակում այն իրավաբանական անձանց, իրական շահառուների և նրանց հետ փոխկապակցված անձանց համար, որոնց գործողությունների կամ անգործության հետևանքով դադարեցվել է ընդերքօգտագործման իրավունքը։ Միաժամանակ նախատեսվում է ընդլայնել իրական շահառուների վերաբերյալ վերահսկողության մեխանիզմների կիրառման շրջանակը՝ այն տարածելով ընդերքօգտագործման բոլոր իրավունքների նկատմամբ։ Ակնկալվում է բարձրացնել ոլորտում պատասխանատվության մակարդակը և նպաստել առավել թափանցիկ ու վստահելի ընդերքօգտագործման համակարգի ձևավորմանը։
Մնաց {days} օր
0 415

11.05.2026 26.05.2026
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի նպատակը ֆիզի­կա­կան անձանց կողմից վճարված եկամտային հարկի հաշվին ոչ առևտ­րա­­յին կազ­մա­­­կերպու­թյուն­ներին և զանգ­վա­ծային լրատ­վու­թյան միջոց­ներին հատ­կա­ցում­ներ կատարելու կառուցա­կար­գերի ձևավո­րումն է։
Մնաց {days} օր
0 877

11.05.2026 26.05.2026
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանումը փոխել դարձնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության  նախարարություն՝ համահունչ դարձնով նախարարությանը վերապահված նոր գործառույթին՝ Արհեստական բանականության, ամպային հաշվողական ծառայությունների ներդրման և զարգացման քաղաքականության մշակման և իրականացմանը:
Մնաց {days} օր
2 733

08.05.2026 23.05.2026
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի «ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 296-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Կառավարության 10 հոկտեմբերի 2018 թվականի N 1146-Ն որոշմամբ ապահովել հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշման հանրային քննարկման կազմակերպման և անցկացման կարգը: Հանրային լսումներ անկացնելու պարտադիր պահանջն ուղղված է հանրային գերակա շահ ճանաչելու հիմքով սեփականության օտարման գործընթացներին շահագրգիռ հանրության, առավելապես սեփականատերերի և գույքային իրավունքներ ունեցողների մասնակցությունն ապահովելուն, ինչը կնպաստի անձանց իրազեկվածության բարձրացմանը, գործընթացի թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը, որոշման կայացման փուլում շահագրգիռ անձանց՝ գործընթացին անմիջապես մասնակից դարձվելուն և հանրային կարծիքի բացահայտմանը:
Մնաց {days} օր
0 575

08.05.2026 23.05.2026
«Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծով ժամանակավոր արգելք է սահմանվում ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 540

08.05.2026 23.05.2026
«Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0 ծածկագրին դասվող ցորենի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ Որոշում) ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0 ծածկագրին դասվող ցորեն ապրանքատեսակի նկատմամբ: Որոշումն ուղղված է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։ Նշված ապրանքատեսակի մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն  ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։
Մնաց {days} օր
0 594

08.05.2026 23.05.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախաիգծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է օտարերկրյա պետություններ ուսման գործուղված պարտադիր ժամկետային զինծառայող կուրսանտներին ռազմաուսումնական հաստատությանը կից բնակելի ֆոնդի տրամադրված լինելու դեպքում հնարավորություն ընձեռել նաև յուրաքանչյուր մինչև չորս կուրսանտի հաշվարկով, ըստ անհրաժեշտության, վարձակալել մեկ բնակելի տարածություն՝ փոխհատուցելով վարձավճարի ամսական գումարը՝ նախատեսված չափով:
Մնաց {days} օր
0 705

08.05.2026 23.05.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է հստակեցնել պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաև ազգային անվտանգության և պետական պահպանության բնագավառների պետական կառավարման լիազորված մարմինների և Արտաքին հետախուզության ծառայության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված և իր նշանակությամբ գաղտնի աշխատանքների կատարման համար նախատեսված պետական գույքն ըստ անհրաժեշտության վարձակալությամբ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
Մնաց {days} օր
0 517
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: