Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 27.08.2024 - 11.09.2024

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Օտարերկրացիների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Հայաստանի Հանրապետությունում օտարեկրյա քաղաքացիներին կացության կարգավիճակների տրամադրման էլեկտրոնային մեկ միասնական հարթակի ներդրումը։
52 2126

Քննարկվել է 27.08.2024 - 12.09.2024

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաևՙ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը բխում է տեսչական մարմնների վերահսկողության ոլորտներում օրենսդրությամբ սահմանված պահանաջների կատարման և անվտանգության ապահովման նպատակով պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունից:  Սույն թվականի սեպտեմբերի 27-ից ուժի մեջ է մտնելու «Հանրային առողջապահության մասին»  օրենքը (այսուհետ՝ Օրենք), որի հիմքով սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները շարունակելու են գործել, սակայն սույն թվականի սեպտեմբերի 27-ից հետո Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով,  սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների փոխարեն, ընդունվելու են հանրային առողջապահական նորմատիվներ, ինչի պարագայում անհրաժեշտություն է առաջանալու վերանայել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործառույթների իրականացումը ապահովող օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ դրանք համապատասխանեցնելով Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պահանջներին, քանի որ գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 42-րդ և 43-րդ հոդվածներով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին վերապահված է միայն սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները, հիգիենիկ նորմատիվները խախտելու հետ կապված գործերի քննությունը։ Ըստ այդմ, հաշվի առնելով «Հանրային առողջապահության մասին»  օրենքի անցումային դրույթը, որի համաձայն ներկայում գործող սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները փուլ առ փուլ փոխարինվելու են հանրային առողջապահական նորմատիվներով՝ անհրաժետություն է առաջացել վերանայել նաև դրանք խախտելու համար սահմանված նորմերի բովանդակությունը։  
0 914

Քննարկվել է 27.08.2024 - 11.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1321-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառա­­վարության 2017 թվականի հոկ­տեմբերի 5-ի թիվ 1321-Ն որոշումը համապատաս­խա­նեցնել Օրենսգրքի 160-րդ հոդ­վա­ծում կատարված լրա­ցում­ներին և վերոնշյալ սահմանա­փա­կում­ները սահմանել նաև եկա­մ­տա­յին հարկի վերադարձման կարգում։
0 997

Քննարկվել է 27.08.2024 - 11.09.2024

«ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N101-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ կստեղծվի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության իրականացնող հանձնաժողով, կհաստատվի դրա աշխատակարգը, փոփոխություններ կկատարվեն ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի աշխատակարգում, որոնց արդյունքում կկատարվեն ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 2 հավելվածի 15․1-ին կետի պահանջները, կսահմանվեն նաև փորձաքննության իրականացման հետ կապված առավել իրատեսական ժամկետներ, հանձնաժողովների կողմից տրվող եզրակացությունների ձևեր: 
0 761

Քննարկվել է 27.08.2024 - 17.09.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1691-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1691-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է  ««ՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը սոցիալական փաթեթի շահառու կազմակերպություն համարելը, իսկ կազմակերպության հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք`սոցփաթեթի շահառու:
0 944

Քննարկվել է 27.08.2024 - 11.09.2024

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 260-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 23-ի N 260-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Անիպեմզայի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով «Աղինի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում վերակազմակերպելու գործընթացն արդյունավետ ավարտին հասցնելու նպատակով։ Նախագծով առաջարկվում է «Անիպեմզայի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով «Աղինի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում վերակազմակերպելու գործընթացն արդյունավետ ավարտին հասցնելու նպատակով ՀՀ Շիրակի մարզպետին վերապահել «Անիպեմզայի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունների՝ «Աղինի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցման ակտը հաստատելու լիազորություն։
0 708

Քննարկվել է 26.08.2024 - 10.09.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 797-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է կարգավորել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձին օրինապահության հավաստագրի տրամադրման՝ գործնականում ծագած խնդիրները, հստակեցնել օրինապահության համար անձին ներկայացվող առանձին չափանիշների պահպանվածության ստուգման կարգը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց օրինապահության հավաստագրերի տրամադրման գործընթացի անխափան ընթացքը՝ այդպիսի անձանց առանձին պարզեցումների տրամադրման նպատակով, ինչը կնպաստի ինչպես մաքսային ձևակերպումների ամբողջ ժամանակահատվածի, այնպես էլ՝ վարչարարական ծախսերի կրճատմանը:
0 1103

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 26.08.2024 - 10.09.2024

«ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ՝ ԸՆՏԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԵՆԴԱՆԻ ԽՈԶԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել 50 կգ կամ ավելի կենդանի զանգված ունեցող խոզերի ներմուծման և շրջանառության վերահսկողության ուժեղացումը, ինչպես նաև խոզի մսի տեղական արտադրողների տնտեսական շահերի պաշտպանությունը։
0 1586

Քննարկվել է 26.08.2024 - 10.09.2024

«ՓԱՅՏԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ 1.Սույն շինարարական նորմերը տարածվում են ամբողջական և սոսնձած փայտե կոնստրուկցիաների նախագծման և հաշվարկման եղանակների վրա, որոնք օգտագործվում են նոր, գոյություն ունեցող և վերակառուցվող բնակելի, հասարակական և արտադրական շենքերում և շինություններում: 2.Սույն շինարարական նորմերը չեն տարածվում հիդրոտեխնիկական կառույցների, կամուրջների, հիմքերի և ցցերի փայտե կոնստրուկցիաների նախագծման վրա:
0 729