Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 04.09.2024 - 20.09.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1055-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1055-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ  կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի (այսուհետև՝ կարգ) 10-րդ կետի կարգավորումը, համաձայն որի գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով՝ սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 27 տարին լրանալու օրը:
0 809

Քննարկվել է 04.09.2024 - 19.09.2024

0 2774

Քննարկվել է 04.09.2024 - 19.09.2024

ՊԱՏՇԱՃ ԴԵՂԱԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԴԳ համապատասխանության մասնագիտական դիտարկումները և այլ երկրների իրավասու մարմինների կողմից իրականացված հաշվետվությունների ճանաչումը ինչպես ազգային, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության կանոններով գրանցված դեղերի համար կիրականացվեն միասնական կանոններով՝ ապահովելով դեղերի անվտանգության մշտադիտարկման նպատակով իրականացվող գործողությունների հստակությունը և ներդաշնակեցումը տարածաշրջանային կանոնակարգերին:
0 1172

Քննարկվել է 04.09.2024 - 19.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 168-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դեղերի կլինիկական փորձարկումների թույլտվության գործընթացները կիրականացվեն Oրենքի դրույթներին  և ԵԱՏՄ կանոններին համապատասխան՝ ապահովելով գործողությունների հստակությունը և փորձարկվողների անվտանգությունը:
0 1188

Քննարկվել է 04.09.2024 - 19.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծման և արտահանման թույլտվությունը կիրականացվի օրենքի դրույթներին համապատասխան` ներառելով դեղագործական նպատակներով կիրառվող դեղանյութերի և դեղաբուսական հումքի բոլոր տեսակների համապարփակ փորձաքննության արդյունքները:
0 1160

Քննարկվել է 03.09.2024 - 19.09.2024

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՕՂԱԿԱՁԵՎ ԱՅԳՈՒ 4-ՐԴ ՀԱՏՎԱԾԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Երևանի քաղաքապետարանի կողմից մշակվել է նախագիծը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 14-րդ կետը ներկայացվել է ՀՀ ՏԿԵՆ  նախագիծը  և դրա ընդունման հիմնավորումը՝ սահմանված կարգով շրջանառության մեջ դնելու համար և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու նպատակով։ ՀՀ կառավարության 2006 թ. սեպտեմբերի 7-ի N 1402-Ն որոշմամբ հաստատված՝ Երևան քաղաքի գլխավոր հատակագծի (2006-2020 թթ.) իրականացման հիմնական միջոցառումների ծրագրի և Երևան քաղաքի ավագանու 2023 թ. դեկտեմբերի 26-ի N 46-Ա որոշմամբ հաստատված` Երևանի զարգացման 2024-2028 թթ. հնգամյա ծրագրի շրջանակներում մայրաքաղաքում նոր այգիների հիմնումը, զբոսայգիների ու հանրային կանաչ տարածքների վերականգնումն ու զարգացումը, բնակիչների համար հարմարավետ կենսամիջավայրի ապահովումը, զբոսաշրջային գրավիչ էկոհամակարգի ձևավորումը, կլիմայական դիմակայունության բարձրացումը և օդի աղտոտվածության մակարդակի կրճատումը սահմանված են որպես առաջնահերթություններ: Այս համատքեստում Օղակաձև այգու տարածքն այն առանձնահատուկ վայրերից է, որտեղ քաղաքային զբոսայգուն հարիր միջավայրի վերականգնումն էապես նպաստելու է բերված առաջնահերթույունների կյանքի կոչմանը: Համաքաղաքային նշանակության այս հանրային կանաչ տարածքում ֆունկցիոնալ գոտիների փոխկապվածության ու ճարտարապետական գրագետ լուծումների ապահովման, տարածքի արդյունավետ և նպատակային օգտագործման, շրջակա միջավայրի և պատմամշակութային  հուշարձանների պահպանության ու դրանց՝ քաղաքային զբոսայգու միջավայրին ներդաշնակեցման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նշված տարածքի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ:
0 805

Քննարկվել է 03.09.2024 - 19.09.2024

«ԼԵՌՆԵՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ» ՔԱՆԴԱԿԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Լեռնեցիների պարը» քանդակը ընդգրկված է ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, որպես տեղական նշանակության հուշարձան, իսկ հուշարձանի տեղադրման վայր հանդիսանում է Պարոնյան փողոցի հ.40 հասցեի «Դվին» հյուրանոցի առջևի հրապարակը: Քանդակը տվյալ վայրում տեղադրվել է, թերևս հաշվի առնելով 1979-1980-ական թվականներին կառուցված հյուրանոցի տեսքը և անունը, սակայն նշված հյուրանոցը վերակառուցվել է, որը ներկայումս իրենից ներկայացնում է նախկին հյուրանոցային համալիրից տարբերվող, ճարտարապետական նորարարական լուծումներ ունեցող և «Դվին» անվանման հետ չխորհրդանշվող կառույց: Վերակառուցման արդյունքում «Լեռնեցիների պարը» քանդակի տեղակայման վայրը հայտնվել է հյուրանոցի պարսպից ներս ընկած, հանրության տեսադաշտից դուրս գտնվող, քողարկված հատվածում: Այսինքն`ներկայումս քանդակը համահունչ չէ այն պատմական և շրջակա քաղաքաշինական միջավայրին, որտեղ այն տեղադրվել է ի սկզբանե: Ստեղծված իրավիճակում հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել այլ, հանրության համար առավել տեսանելի, հուշարձանի պահպանության և անխաթարության տեսակյունից առավել բարենպաստ վայր, որը հանդիսանում է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի հ.2/3 հասցեում, Մերգելյան ինստիտուտի հարակից համայնքային սեփականություն հանդիսացող, բարեկարգման փուլում գտնվող այգու տարածք:   Նախագծով նախատեսվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումներին համապատասխան թույլատրել Երևանի քաղաքապետին տեղափոխել «Լեռնեցիների պարը» քանդակը և  ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշման մեջ կատարել հուշարձանի տեղափոխումից բխող անհրաժեշտ լրացում և փոփոխություն:
0 791

Քննարկվել է 03.09.2024 - 23.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 993-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովի 2024 թվականի մայիսի 22-ին «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-230-Ն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթի կիրարկումը և վերը նշված որոշումը կհամատասխանեցվի օրենքով սահմանված նորմերին։   
0 1325

Քննարկվել է 03.09.2024 - 24.09.2024

««Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արտակարգ իրավիճակներում կամ ծայրահեղ անհրաժեշտության այլ հանգամանքներում անհապաղ միջոցներ ձեռնարկելու կարևորությամբ՝ հաշվի առնելով, որ օրենքի ներկայիս կարգավորումը սահմանափակում է նման իրավիճակներում գործնականում առանց արտոնագրատիրոջ համաձայնության գյուտի օգտագործման արդյունավետությունը:
1 807