Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 11.09.2024 - 27.09.2024

«2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ապահովել Հայաստանի Հանրապետությանը 2025 թվականի համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակներում 7400 հատ տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ
0 1509

Քննարկվել է 11.09.2024 - 26.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը խթան կհանդիսանա բուժաշխատողների կողմից բուժաշխատողների ռեգիստրում պարտադիր գրանցվելու համար, ինչն էլ իր հերթին կնպաստի լիցենզավորման գործընթացն առավել արագ կազմակերպելու համար։ Ավելին, լիցենզավորված անձի կողմից ներկայացված կադրային հագեցվածության փոփոխության դեպքում լիազոր մարմինը բուժաշխատողների ռեգիստրի միջոցով անմիջապես տեղեկանալու հնարավորություն կստանա։ Բացի այդ, որոշման գործող դրույթները կհամապատասխանեցվեն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված ՇՄԶ հավաստագրման կարգավորումներին։
0 1422

Քննարկվել է 11.09.2024 - 26.09.2024

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ կառավարության որոշման մակարդակով կկարգավորվի անհատական լիցենզիա և անցումային անհատական լիցենզիա տրամադրելու/մերժելու ողջ գործընթացը, որը հնարավորինս թվայնացված կլինի և կիրականացվի օրենքից բխող պահանջը՝ ենթաօրենսդրական ակտի ընդունման տեսանկյունից։
0 1184

Քննարկվել է 11.09.2024 - 27.09.2024

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաևՙ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը բխում է տեսչական մարմնների վերահսկողության ոլորտներում օրենսդրությամբ սահմանված պահանաջների կատարման և անվտանգության ապահովման նպատակով պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունից:  Սույն թվականի սեպտեմբերի 27-ից ուժի մեջ է մտնելու «Հանրային առողջապահության մասին»  օրենքը (այսուհետ՝ Օրենք), որի հիմքով սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները շարունակելու են գործել, սակայն սույն թվականի սեպտեմբերի 27-ից հետո Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով,  սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների փոխարեն, ընդունվելու են հանրային առողջապահական նորմատիվներ, ինչի պարագայում անհրաժեշտություն է առաջանալու վերանայել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործառույթների իրականացումը ապահովող օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ դրանք համապատասխանեցնելով Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պահանջներին, քանի որ գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 42-րդ և 43-րդ հոդվածներով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին վերապահված է միայն սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները, հիգիենիկ նորմատիվները խախտելու հետ կապված գործերի քննությունը։ Ըստ այդմ, հաշվի առնելով «Հանրային առողջապահության մասին»  օրենքի անցումային դրույթը, որի համաձայն ներկայում գործող սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները փուլ առ փուլ փոխարինվելու են հանրային առողջապահական նորմատիվներով՝ անհրաժետություն է առաջացել վերանայել նաև դրանք խախտելու համար սահմանված նորմերի բովանդակությունը։
0 874

Քննարկվել է 11.09.2024 - 26.09.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի թիվ 641-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 641-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Մաքսային ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով ընդունված Որոշմամբ կարգավորվող իրավահարաբերությունը հստակեցնելու նպատակով՝ այն համապատասխանեցնելով լիազորող նորմի պահանջին։
0 955

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 11.09.2024 - 01.10.2024

ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Տարածական տվյալների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման կարգը, որով կարգավորվելու են տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական, ֆիզիկական անձանց և այլ շահագրգիռ կողմերի միջև ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) տարածական տվյալների փոխանակման և հասանելիության, ինչպես նաև օգտագործման և կառավարման հետ կապված հարաբերությունները:    Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման կարգի մշակումը հիմնավորված է նաև վերջին տարիներին Կադաստրի կոմիտեի կողմից ԱՏՏԵ-ի անբաժանելի մաս կազմող ազգային գեոպորտալի և համապատասխան ոլորտային լիազոր մարմինների կողմից վարվող ոլորտային գեոպորտալների ներդրման և կառավարման, դրանց փոխգործելիության ապահովման, հասանելի տարածական տվյալների սահմանափակումների իրավական կարգավորումների անհրաժեշտությամբ:    ԱՏՏԵ-ի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման գործընթացները միջազգային և ազգային ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով սույն որոշման մեջ առաջարկվել է հստակ սահմանել տվյալների փոխանակման մեթոդները և հասանելիության տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև, որպես վերը նշված գործընթացների արդյունվետ կառավարման միջոց, առաջարկվել է, ըստ անհրաժեշտության, շահագրգիռ կողմերի միջև կնքել ծառայությունների մատուցման համաձայնագիր, որը ներառում է տվյալների և ծառայությունների մեկ ամբողջական փաթեթի տրամադրումը: Համաձայնագրով որոշվում է տեղեկատվական համակարգերի փոխգործելիության կազմակերպումը:   Նախագծով սահմանվելու է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման կարգը, հստակեցվելու է շահագրգիռ մարմինների միջև տվյալների փոխանակման գործընթացը, ինչպես նաև ապահովվելու է տարածական տվյալների արդյունավետ փոխանակումը, հասանելիության բարձր որակը և օգտագործման անվտանգությունը:
0 706

Քննարկվել է 10.09.2024 - 25.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 727-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանափակումների կիրառման ընթացքում ի հայտ են գալիս խնդիրներ՝ կապված ԱՏԳ ԱԱ 84 և 85 ծածկագրին դասվող որոշ օգտագործված ապրանքների մասով, ինչն իր հերթին, առաջացնում է որոշակի բարդություններ տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց կողմից  արտահանման դեպքում։ Նշված բարդությունները բացառելու նպատակով առաջարկում ենք արտահանման արգելք կիրառված օգտագործված սարքավրումների ցանկից հանել ԱՏԳ ԱԱ 8453 ծածկագրերին դասվող (սարքավորումներ՝ մորթի կամ կաշի նախապատրաստելու, դաբաղելու կամ մշակելու համար, կաշվե կոշիկներ կամ մորթուց կամ կաշվից այլ իրեր պատրաստելու կամ նորոգելու համար) սարքավորումները։
0 780

Քննարկվել է 10.09.2024 - 26.09.2024

«ՖԵՐԻԿԻ ՌԶԱԼԻԵ ՌԱՇԻԴԻ ՕԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում գործող «Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի միջնակարգ դպրոցի կարգավիճակ ստանալու և այլ բնակավայրի դպրոց հաճախող եզդի աշակերտների տեղափոխվելու և միջնակարգ կրթություն ստանալու հարցերի կարգավորմամբ։ Ֆերիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը գործում է ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում, որը ՀՀ Արմավիրի մարզպետի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի N 387 որոշմամբ վերանվանվել է «Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ: Դպրոցի աշակերտների թիվը 2024 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ 44-ն է: Համայնքում նկատվում է երեխաների թվի աճ: Ֆերիկ համայնքին ամենամոտ բնակավայրը աշխարհագրական դիրքով մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղն է, որի հեռավորությունը կազմում է 3 կիլոմետր և միջհամայնքային տրանսպորտի բացակայության պատճառով լուրջ դժվարություններ են առաջանում «Ֆերիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի շրջանավարտ աշակերտների միջնակարգ կրթությունն ապահովելու և այն շարունակելու համար: ՊՈԱԿ-ը հիմնականից միջնակարգ դարձնելու առաջարկությամբ ՀՀ Արմավիրի մարզպետին են դիմել Ֆերիկ համայնքի ղեկավարը, ՊՈԱԿ-ի կառավարման մարմիններից` տնօրենը, կառավարման խորհուրդը, ինչպես նաև մանկավարժական և ծնողական խորհուրդները: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելով համապատասխան փոփոխություն` «Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը հիմնականից դարձնելով միջնակարգ, առանց այլ բնակավայր տեղափոխվելու, կլուծվի դպրոց հաճախող ազգությամբ եզդի աշակերտների  միջնակարգ կրթություն ստանալու հարցը և նշված գործընթացին առնչվող խնդիրները` ապահովելով  ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված բոլորի համար հավասար կրթության իրավունքի, անվճար պարտադիր միջնակարգ կրթության հնարավորության, ինչպես նաև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, համաձայն որի` միջնակարգ կրթությունը պարտադիր է:
0 676

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 10.09.2024 - 26.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 398-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող՝ Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի երկրորդ փուլի (2025-2027 թթ․) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը ներկայացնում է Էներգախնայողության, այդ թվում՝ տնային տնտեսությունների, շենքերի, տրանսպորտի, գյուղատնտեսության և արդյունաբերության հատվածների, ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների շրջանակի հետագա տեղայնացման բնագավառների  միջոցառումների ցանկ, ներառյալ ակնկալվող արդյունքներն ու ազդեցությունները, իրականացման ժամկետները, կատարող և համակատարող կառույցները և անհրաժեշտ ֆինանսական միջոցների նախնական կարիքը։
0 845