Քննարկվել է 05.12.2017 - 20.12.2017 «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծով առաջարկվում է գործող օրենքում կիրառվող «առողջապահական պետական նպատակային ծրագրեր» հասկացությունը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրեր» բառերով, սահմանելով նաև այդ ծրագրերի իրավական բովանդակությունը: Ընդ որում, առաջարկվող նախագծում տարբերակվում են «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրեր», որոնք իրականացվում են պետական բյուջեի հաշվին և ծրագրեր, որոնք իրականացվում են այլ միջոցների՝ համայնքային բյուջեների, դրամաշնորհների և այլն, ինչը պայմանավորված է այլ աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերի հետ կապված միասնական իրավական սահմանումներ և կարգավորումներ տալու անհրաժեշտությամբ: Նախագծով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը: 5 1 0 10958
Լրամշակման փուլում է Քննարկվել է 19.04.2017 - 05.05.2017 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» «Քրեական գործերով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է համապարփակ կարգավորման ենթարկել պետությունների միջև քրեական գործերով միջազգային համագործակցությունը: Մասնավորապես, առանձին կարգավորման առարկա են դարձել հանձնումների, դատապարտյալների փոխանցման, օտարերկրյա պետության կամ Հայաստանի Հանրապետության տարածքում պայմանական դատապարտված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց հսկողություն իրականացնելու համար տեղափոխելու ընթացակարգերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռների ճանաչման (փոխարկման) և դրանց իրավական հետևանքների առնչությամբ իրավական հարաբերությունները: 4 0 0 10015