Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 19.06.2023 - 04.07.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն» որոշման մեջ համապատասխան լրացումներ և փոփոխություն կատարելու միջոցով որոշման N 1 հավելվածով սահմանված «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների)» ցանկը շարադրել նոր խմբագրությամբ։
0 2324

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.05.2023 - 08.06.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 753-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում Ներկայումս, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 753-Ն որոշման հավելվածով նախատեսված նախարարությունները (կանոնակարգող մարմինները) նշված են ինչպես եղել են դեռևս 2012 թվականին։ Հաշվի առնելով, որ 2012 թվականից հետո փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության կառուցվածքում և փոխվել են նախարարությունների անվանումները, անհրաժեշտ է որոշման հավելվածով նախատեսված անվանումները ևս փոխել՝ համապատասխանեցնելով ներկա գործող նախարարությունների։
1 2256

Քննարկվել է 10.05.2023 - 25.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՆ ԸՍՏ ԲԱՐՁՈՒՆՔԱՅԻՆ ՆԻՇԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 756 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկում ենք ուժը կորցրած է ճանաչել ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշումը, փոխարենը ընդունելով նոր խմբագրությամբ շարադրված «ՀՀ բնակավայրերն ըստ բարձունքային նիշերի դասակարգելու և ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշում:
0 2786

Քննարկվել է 01.03.2023 - 22.03.2023

«Անազատ և կիսաազատ պայմաններում պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկը հաստատելու մասինն» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ «Անազատ և կիսաազատ պայմաններում պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկի հաստատման մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախագծի  ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների պահպանությունը, դրանց օգտագործումը և վերահսկողությունն այս ոլորտում պատշաճ մակարդակի վրա չեն գտնվում, արդյունքում ունենում ենք իրավիճակներ, որոնք առաջացնում են հանրային վտանգավորություն: Վերոնշյալ խնդիրները, ինչպես նաև այդ խնդիրներից առաջացող ռիսկերը կանոնակարգելու և վերահսկելի դարձնելու նպատակով մշակվում են իրավակարգավորումների շղթայական համակարգ, թույլատվական մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան գույքագրելու, հաշվառելու Հայաստանի Հանրապետությունում անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդաանիների, այդ թվում Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներին: Հրամանի մշակման գործընթացի իրականացումն անհետաձգելի և հրատապ դարձավ 2015 թվականին միջազգային մամուլում (Daily Mail) տպագրված Գյումրու մասնավոր կենդանաբանական այգում պահվող կենդանիների թշվառ վիճակին վերաբերող աղմկահարույց հոդվածի հրապարակումից հետո։ Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդաանիների, այդ թվում Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահման և օգտագործման գործընթացում կանոնակարգման օրինաչափ տրամաբանություն ներդնելու նպատակով մշակվել են այն կենդանիաների ցանկը, որոնց  պահումը  չի պահանջում մասնագիտական մոտեցում, և այդ կենդանիների հետագա ոչ կանոնակարգված բաց թողումը շրջակա միջավայր չի առաջացնի հանրային վտանգավորություն : Հրամանի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից, ինչպես նաև Վարչապետի  2022 թվականի մայիսի 24-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N571-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ կետի պահանջից: Սույն նախագծի մշակման արդյունքում կկանոնակարգվեն Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների, Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված կենդանատեսակների, «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի N 1, 2 և 3 հավելվածներով ամրագրված նմուշների, գիշատիչ կենդանատեսակների, թունավոր կենդանատեսակների, ինչպես նաև ցանկում չներառված կենդանատեսակների անազատ և կիսաազատ պայմաններում պահման գործընթացը: Արդյունքում յուրաքանչյուր կենդանատեսակի համար կունենանք անհատական և տեսակային առանձնահատկություններից բխող ու գոյատևման համար անհրաժեշտ կարիքները բավարարող պայմանների համապասխանելիություն:
0 3737

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 11.01.2023 - 26.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով սահմանվում են առաջիկա տարիների համար առողջապահության ոլորտի զարգացման ուղենիշները և անհրաժեշտ թիրախային միջոցառումները
21 5218

Քննարկվել է 23.12.2022 - 07.01.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի № 967-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ: Նախագծով առաջարկվող փոփոխությունը նպատակաուղղված է ապահովելու՝ որոշմամբ հաստատված բնության հուշարձանների ցանկի վերանայման և անձնագրավորման աշխատանքների իրականացման համար, բյուջետային գործընթացի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության 2024-2026 թվականների պետական բյուջեներում համապատասխան ծավալների ֆինանսական միջոցների տրամադրման շարունակականությունը, համաձայն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի կողմից ներկայացված հայտերի:
0 3430

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.12.2022 - 05.01.2023

«ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 22-ի N 1222-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություն, որի արդյունքում Կառավարության կողմից ընդունված որոշման համար կապահովվի նման որոշում ընդունելու համար օրենքով սահմանված լիազորող հստակ նորմի առկայությունը։ Միաժամանակ կսահմանվի Կառավարության 22.10.2015 N 1222-Ն որոշման իմաստով բարձլեռնային բնակավայրերի ցանկը։  
0 3651

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.12.2022 - 05.01.2023

««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշման N1 հավելվածով հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Կրթություն» բաժնի 1.1 կետի համաձայն, մշակվել է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։  Սահմանված կարգով քննարկումներ անցնելուց հետո, 2022 թվականի դեկտեմբերի 13-ին օրենքն ընդունվել է (ՀՕ-441-Ն): Սույն օրենքի 3-րդ հոդվածով էլ նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունը եռամսյա ժամկետում պետք է հաստատի ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը։  
0 2930

Քննարկվել է 05.12.2022 - 22.12.2022

ՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2022 թվականին ստանդարտացման ազգային մարմնի կողմից կատարվող ստանդարտացման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Մասնավորապես, նախատեսված է մշակել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ 30 ազգային ստանդարտ, որոնք ընդունվելու են Հայաստանի Հանրապետությունում գործող ստան­դարտացման տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից:           2022 թվականին մշակված ստանդարտների կիրառումը կաջակցի ռազմական արդյունաբերության արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանը, արտադրանքի անվտանգության ապահովմանը սպառողական շուկայում, արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանը, հայրենական արտադրանքի արտահանման խթանմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարմանը։ Ազգային ստանդարտները մշակվել են տնտեսության հետևյալ գերակայող ոլորտներում՝ ռազմարդյունաբերության, էներգախնայողության և էներգաարդյունավետության, բարձր տեխնոլոգիաների, հողի որակի, բնապահպանության, առողջապահության, սննդամթերքի, կառավարման համակարգերի, թվային ստորագրությունների անվտանգության ապահովման։      Ստանդարտացման ազգային մարմինը 2022 թվականին իրականացրել է աշխատանքներ միջազգային, միջպետական ստանդար­տացման և համագործակցության ոլորտում: Մասնավորապես, կազմակերպվել են միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկության աշխատանքներ, որի ընթաց­քում ներկայացված մշակվող ստանդարտների նախագծերն անցել են փորձաքննություն և համաձայնեցվել Հայաստանի Հանրապետությունում բոլոր շահագրգիռ կազմակերպություն­ների հետ։ 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության գործատուների և մասնագետների համար սպառիչ տեղեկատվություն ապահովելու նպատակով նախատեսված է հրատարակել «Ստանդարտներ և տեխնիկական պայմաններ» 4 տեղեկատուները, և Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների համար նախապատրաստվելու է 12 տեղեկատվական թերթիկ ազգային ֆոնդում համալրված բոլոր ստանդարտների վերաբերյալ, որոնք կտրամադրվեն ստանդարտացման ազգային մարմնի բոլոր բաժանորդներին։ 2023 թվականին ստանդարտացման ազգային մարմնի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումը նախատեսված է 14123.4 հազ. դրամ:  Ծրագրի նախագիծը նախապատրաստվել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների առաջարկությունների հիման վրա: Ստանդարտացման ազգային մարմնին նախատեսվում է պետական աջակցություն ներքոհիշյալ աշխատանքների իրականացման համար` ա)      ազգային ստանդարտների մշակման աշխատանքներ. բ)       միջպետական, եվրոպական և միջազգային ստանդարտացման աշխատանքներ. գ)       ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ: Համաձայն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի` պարտադիր պետական ֆինանսավորման ենթակա են Հայաստանի Հանրապետության պետական ստանդարտացման ամենամյա ծրագրով նախատեսված ազգային ստանդարտների մշակումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտացման կազմակերպությունների աշխատանքներին մասնակցելու համար ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդի արդիականացումը և վարումը` ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերի պահանջների ապահովման նպատակով։
0 2828