Քննարկվել է 22.09.2020 - 07.10.2020 ԻՆՏԵԳՐՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ Ինտեգրված կադաստրի համակարգի ներդրմամբ ակնկալվում են հետևյալ արդյունքները` ինքնաշխատ ամբողջական տեղեկատվական ռեսուրսի ստեղծում՝ փոխկապակցված տեղեկատվական փաստաթղթերի հիման վրա, տարածքների, տնտեսության, բնական պաշարների, բնապահպանական, քաղաքաշինական և այլ գործընթացների արագ և արդյունավետ կառավարում, իրական համաժամանակյա ռեժիմում փոխկապակցված, հավաստի տեղեկության միջոցով իրավիճակի համալիր վերլուծությամբ հիմնավորված որոշումների ընդունում՝ կրճատելով համաձայնեցումների գրավոր ձևերին տրամադրվող ժամանակը, ֆինանսական միջոցների և աշխատանքային ռեսուրսների խնայողություն, հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացում, առաջավոր ինֆորմացիոն տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների ներդրման արագություն և արդյունավետություն: 3 1 1 6147
Քննարկվել է 11.05.2020 - 26.05.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տարածական տվյալների տեղեկատվական ենթակառուցվածքի տեղեկատվական ռեսուրսների ամբողջականության ապահովմամբ։ 10 0 0 6955
Լրամշակման փուլում է Քննարկվել է 16.07.2019 - 31.07.2019 «ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՆԱԽԱԳԻԾ Ներկայումս ներման գործընթացի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ներման մասին» օրենքով: Մասնավորապես, Օրենքով կարգավորվում են ներման, ներման խնդրագրերի ներկայացման և քննարկման, ինչպես նաև ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել օրենսդրական նորմերի ոչ արդյունավետ կիրառության բացառումը և օրենսդրական բացերի վերացումը, որոշակի կատեգորիայի անձանց իրավունքների ամրագրումն ու երաշխավորումը, ինչպես նաև գործնականում առկա որոշ խնդիրների կարգավորումը: 0 6394
Քննարկվել է 21.05.2019 - 05.06.2019 «ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ Ներկայումս ներման գործընթացի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ներման մասին» օրենքով: Մասնավորապես, Օրենքով կարգավորվում են ներման, ներման խնդրագրերի ներկայացման և քննարկման, ինչպես նաև ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել օրենսդրական նորմերի ոչ արդյունավետ կիրառության բացառումը և օրենսդրական բացերի վերացումը, որոշակի կատեգորիայի անձանց իրավունքների ամրագրումն ու երաշխավորումը, ինչպես նաև գործնականում առկա որոշ խնդիրների կարգավորումը: 4 1 1 7885