Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 29.11.2021 - 14.12.2021

«ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայումս հատակների վերաբերյալ գործում են նախկին ԽՍՀՄ-ի շինարարական նորմերը ՍՆիՊ III-10-75 «Տարածքների բարեկարգում», որոնք պարունակում են տարածքների բարեկարգման հնացած նորմեր, առաջացել է անհրաժեշտություն նախատեսել բարեկարգմանը ներկայացվող նոր պահանջներ՝ ներառյալ դրանց նախապատրաստումը կառուցապատման, աշխատանքներ բնահողի հետ, թաղամասային անցուղիների, մայթերի, հետիոտնի ուղիներ, հարթակների, բացօթյա սպորտային կառույցների սարքումը, հանգստյան տեղերի սարքավորումը և կանաչապատումը:
1 4504

Քննարկվել է 13.10.2020 - 28.10.2020

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ <ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ի N128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>, <ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 93-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ԵՎ ՀՀՇՆ 31-03- <ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ> ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ       ՀՀ տարածքում նոր կառուցվող և վերակառուցվող բնակելի և հասարակական շենքերի նկուղային, որմնախարսխային հարկերում, ստորգետնյա ավտոկայանատեղիներում քաղաքացիական պաշտպանության կառույցների նախագծման (տեղակայման) և շինարարության արդյունավետ իրականացման համար իրավական հիմքերի ստեղծում, նորմատիվատեխնիկական կարգավորումների ապահովում: Առավել կարևորվում է  բազմաբնակարան բնակելի շենքերում ստորգետնյա ավտոկայանատեղիների նախատեսումն ու դրանք, որպես ապաստարաններ օգտագործելու հնարավորությունը: Միաժամանակ, հասարակական շենքերում կարևորվում են դպրոցական, նախադպրոցական, առողջապահական, մշակութային և մարզական, վարչական օբյեկտների նկուղային հարկերում ապաստարանների և թաքստոցների ներկառուցման և/կամ հարմարեցման անհրաժեշտությունը՝ սահմանվող պարտադիր պահանջների կիրառմամբ:
0 6726

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 28.07.2020 - 12.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀՀՇՆ 53-01-«ՊՈՂՊԱՏԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Մշակված ՀՀՇՆ 53-01- շինարարական նորմերի նախագծում ներառված դրույթները կապահովեն Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ոլորտում տարբեր նշանակության շենքերի ու շինությունների (նոր կառուցվող, վերակառուցվող և արդիականացվող)  պողպատե կոնստրուկցիաների նախագծմանը՝ ներառյալ կոնստրուկտիվ լուծումներին ու հաշվարկներին, տարրերի կտրվածքներին (տեսակավոր կամ կազմովի) և դրանց ընտրությանը (պողպատե տեսակավոր գլոցվածք, ճկած տրամատ, խողովակ), հանգույցների կոնստրուկտավորմանը, պատրաստմանը, մոնտաժմանը, աշխատանքների ընդունմանը, ինչպես նաև անվտանգության ապահովմանը ներկայացվող պարտադիր պահանջների բավարարումը՝ հաշվի առնլով տարբեր ուժային, այդ թվում՝ սեյսմիկ ազդեցության առանձնահատկությունները, պողպատի ոչ առաձգական աշխատանքը, կոնստրուկցիաների կառուցվածքային տարրերի միակցման եղանակները, հանգույցներում կիրառվող ամրակցման դետալների ֆիզիկամեխանիկական հատկությունները, բնութագրերն ու առանձնահատկությունները, դրանց կիրառմանը, շահագործման պայմաններին, պիտանելիությանն ու երկարակեցությանը ներկայացվող պարտադիր պահանջները, ինչպես նաև հանրապետության բնակլիմայական պայմանները:
0 6432

Քննարկվել է 24.07.2020 - 08.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀՀՇՆ 52-01- «ԲԵՏՈՆԵ ԵՎ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Մշակված ՀՀՇՆ 52-01- «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերի նախագծում ներառված դրույթները կապահովեն Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ոլորտում (նոր կառուցվող, վերակառուցվող և արդիականացվող շենքերում ու շինություններում) կիրառվող տարբեր բետոններից (ծանր, մանրաշաղախ, թեթև, բջջային և ինքնալարվող) ու ամրաններից պատրաստվող, տարբեր ուժային ազդեցություններին ենթարկվող մինչև 2500 կգ/մ3 միջին խտությամբ բետոնե և սովորական ու նախալարված երկաթբետոնե կոնստրուկցիաների նախագծմանը՝ ներառյալ բետոնին, ամրանին, կոնստրուկցիաների հաշվարկներին, կոնստրուկտավորմանը, պատրաստմանը, կառուցմանը, աշխատանքների ընդունմանը, ինչպես նաև անվտանգության ապահովմանը ներկայացվող պարտադիր պահանջների բավարարումը՝ հաշվի առնլով հանրապետության բնակլիմայական պայմանները, տեղական շինանյութերի ֆիզիկամեխանիկական հատկությունները, բնութագրերն ու առանձնահատկությունները և դրանց կիրառմանը ներկայացվող պահանջները:
2 7149