Քննարկվել է 24.06.2020 - 09.07.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականիսեպտեմբերի 3-ի N 1334-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականիսեպտեմբերի 3-ի N 1334-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ 4 1 0 6598
Քննարկվել է 19.03.2020 - 08.04.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 753-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթներով, համաձայն որոնց փոփոխություն է իրականացվել պետական կառավարման մարմինների ինչպես անվանումներում, այնպես էլ կանոնադրական գործառույթներում: 4 1 0 6114
Քննարկվել է 12.03.2020 - 02.04.2020 «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» ՀՀ օրենքի նախագիծ Սույն օրենքի նախագծի ընդունման նպատակն է ՀԳՄ-ների հավատարմագրման գործընթացի շարունակական կիրառումը և ԵԱՏՄ ու միջազգային հավատարմագրման համակարգերին ինտեգրումը, այդ թվում` հավատարմագրման արդյունքների փոխճանաչման բազմակողմ, երկկողմ համաձայնագրերում հավատարմագրման մարմնի մասնակցությունը, ինչը կվերացնի առևտրային խոչընդոտները, կապահովի ապրանքների ազատ տեղաշարժը և կնպաստի տնտեսության զարգացմանը: «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքի փոփոխության մեջ հետագա հավատարմագրումն առաջարկվում է փոխարինել վերագնահատման գործընթացով, որն իր մեջ ներառում է՝ հավատարմագրման ոլորտի փոփոխությունների բացակայության դեպքում, միայն ՀԳՄ-ի` ըստ գործունեության իրականացման վայրի գնահատումը: Առաջարկվող փոփոխությունը կնպաստի ՀԳՄ-ների ժամանակի, ինչպես նաև ֆինանսական միջոցների կրճատմանը: Առաջարկվել է «Հավատարմագրման ազգային մարմնի անդամակցությունը հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններին» հոդվածը լրացնել նոր դրույթով, որի համաձայն երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր ստորագրող կողմ դառնալու դեպքում Հավատարմագրման ազգային մարմինը կճանաչի Հավատարմագրման եվրոպական համագործակցության, Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային համագործակցության և Հավատարմագրման միջազգային ֆորումի հետ երկկողմ կամ բազմակողմ համաձայնագիր կնքած կողմերի հավատարմագրման վկայագրերը և նրանց կողմից հավատարմագրված ՀԳՄ-ների արդյունքները:»: Նշված դրույթը հանդիսանում է պարտադիր պահանջ Հավատարմագրման եվրոպական և միջազգային կազմակերպություններին անդամակցելու համար: 3 0 0 6508
Քննարկվել է 03.03.2020 - 19.03.2020 «Պետական տուրքի մասին օրենքում լրացում կատարելու մասին», «Առևտրաարդյունաբերական պալատների մասին օրենքում լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթը և «Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման, փորձաքննության անցկացման կարգը հաստատելու, փորձաքննություն իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջները և փորձագետների որակավորման ու քննությոան անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1772-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» Ներկայացված Նախագծերի անհրաժեշտությունը միտված է ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը պարզեցնելուն և հստակեցնելուն, կանոնակարգելուն և կատարագործելուն։ Ինրպես նաև, Նախագծով սահմանվել են փորձաքննության մարմնին ներկայացվող պահանջները և փորձագետների որակավորման ընթացակարգերը: 4 14 0 7840
Քննարկվել է 15.11.2019 - 30.11.2019 «ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել լրացում, որի արդյունքում կստեղծվի օրենսդրական հիմք՝ համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ընտրության (նշանակման) հարցում միասնական մոտեցում ցուցաբերելու համար: 3 0 0 8191
Լրամշակման փուլում է Քննարկվել է 20.09.2019 - 05.10.2019 ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ 6-ՐԴ ԳԼՈՒԽՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պետական այլ մարմինների կողմից իրականացվող գույքի վաճառքը կամ վարձակալությունը իրականացնել մեկ միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով 3 0 0 8508
Քննարկվել է 09.09.2019 - 24.09.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 586-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի լիազոր մարմնի իրավասությունների փոխանցումը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կնպաստի Գնահատման և թեստավորման կենտրոնի կանոնադրությամբ սահմանված գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը: 4 0 0 8574
Քննարկվել է 09.09.2019 - 24.09.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի N 1009-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխություններով (08.05.2019, ՀՕ-31-Ն): 6 1 1 8233
Լրամշակման փուլում է Քննարկվել է 12.04.2019 - 27.04.2019 «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած ակտի վերադասության կարգով բողոքարկման ընթացակարգի և բողոքների ընդդատության հետ կապված հարցերի համապարփակ իրավակարգավորմամբ: 8 0 1 8113