Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 06.03.2019 - 21.03.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Կենդանական աշխարհի օբյեկտների՝ սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը հաստատելու մասին» N884-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N646-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 884-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգման և վարչարարության նվազեցման նպատակից։ Այդ նապատակով բնապահպանության նախարարությունը նախաձեռնել և սկսել է «Սիրողական ձկնորսության և որսի հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգ»-ի միջոցով Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացը։ Փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման թղթային և էլեկտրոնային հայտերի միասնական ձևի պահպանման, գործընթացն առավել ճկուն և դյուրին իրականացնելու պահանջից։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 646-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունը բխում է «Որսի և որսորդական տնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին պարբերության 4-րդ կետի պահանջից, համաձայն որի լիազոր մարմնի իրավասությունն է որսի կանոնների հաստատումը։ 2 0 0 8571
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 18.04.2018 - 04.05.2018 «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Նախագծով առաջարկվում է լիցենզիայի ստացման նպատակով պետական տուրքի վճարման համար նախատեսված ժամկետի երկարաձգում, մասնավորապես՝ նախատեսվում է ամրագրել, որ հայտատուն պետական տուրք կարող է վճարել 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ 1 աշխատանքային օրվա փոխարեն։ 0 0 0 9182