Լրամշակման փուլում է Քննարկվել է 04.11.2022 - 21.11.2022 ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի №634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «էլեկտրատեղակայանքների սարքվածքի կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի №634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ, և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը: 0 4 0 2792
Լրամշակման փուլում է Քննարկվել է 21.10.2022 - 07.11.2022 ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ №1933-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի №634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Էլեկտրատեղակայանքների շահագործման անվտանգության կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի №1933-Ն որոշումն կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի №634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ, և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը: 2 1 0 2784
Լրամշակման փուլում է Քննարկվել է 21.10.2022 - 07.11.2022 ՇՈԳՈՒ` ՄԻՆՉԵՎ 0.07 ՄՊա ՃՆՇՄԱՆ ՇՈԳԵԿԱԹՍԱՆԵՐԻ, ՋՐԻ` ՄԻՆՉԵՎ 388 Կ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ԿԱԹՍԱՆԵՐԻ ԵՎ ԿԱԹՍԱՅԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻ ՈՒ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ N 1083-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Շոգու` մինչև 0,07 ՄՊա ճնշման շոգեկաթսաների, ջրի` մինչև 388 Կ ջերմաստիճանի ջրատաքացուցիչ կաթսաների և կաթսայական տեղակայանքների սարքվածքի ու անվտանգ շահագործման կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի №1083-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի №634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ, և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը: 2 0 1 2477
Քննարկվել է 12.10.2022 - 28.10.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N176-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N383-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի №95-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և «Բնական գազի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 5-ի №176-Ն և 2014 թվականի հոկտեմբերի 15-ի №383-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծերի ընդունումը պայմանավորված է բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների հստակեցմամբ, կատարելագործմամբ և բաժանորդների համար այն ավելի ընկալելի, բնական գազի մատակարարման պայմանագրի կնքման, վերակնքման, փոփոխման գործընթացներն առավել դյուրին դարձնելու, ինչպես նաև պայմանագրի կնքման, փոփոխման, դադարեցման ընթացակարգերը հստակեցնելու նպատակով: Մասնավորապես, բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների լրամշակման և պայմանագրի նոր օրինակելի ձևի մշակման արդյունքում՝ ա. կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների առևտրային հաշվառքի սարքերը բոլոր դեպքերում ձեռք կբերվեն և կփոխարինվեն մատակարարի հաշվին, բ. սպասարկման որակի բարելավման նպատակով սահմանվել է նաև առևտրային հաշվառքի փոխարինման դեպքում բաժանորդների գազամատակարարման դադարեցման տևողություն՝ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների դեպքում 2 ժամ, իսկ ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների դեպքում 6 ժամ, գ. գործող ԳՄՕԿ-ով նախատեսված էին կետեր, որտեղ առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում բնական գազի թերի հաշվառման գնահատումը կատարում էր մատակարարը, մինչդեռ նոր ԳՄՕԿ-ով այն կվերապահվի չափագիտական մարմնին, դ. հստակեցվել են, թե որ դեպքերում գազամատակարարումը պարտադիր պետք է դադարեցվի և որ դեպքերում գազամատակարարումը կարող է դադարեցվել։ Ինչպես նաև հստակեցվել են գազամատակարարման դադարեցման և վերականգնման պայմանները, ե. բնական գազի անվտանգության բարձրացման նպատակով ամրագրվել են գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման մատակարարի և բաժանորդի պարտականությունները և աշխատանքի ծավալները, զ. հստակեցվել են գազամատակարարման ցանցին միանալու համար դիմած անձի և մատակարարի պարտականությունները՝ հստակ տարանջատելով յուրաքանչյուրի կողմից իրականացվող քայլերի հաջորդականությունը, է. հստակ սահմանվել են պայմանագրի կնքման, փոփոխման, դադարեցման ընթացակարգերը, որոնք նախկինում բացակայում էին, ը. պայմանագրի թղթային տարբերակով վերակնքման աշխատանքներից խուսափելու նպատակով ներդրվել է հրապարակային պայմանագրերի կնքման մեխանիզմը, թ. սպասարկման որակի բարելավման նպատակով սահմանվել են մատակարարի, գազամատակարարման ցանցին միանալու համար դիմած անձանց և բաժանորդների կողմից ԳՄՕԿ-ով սահմանված պայմանների խախտման դեպքերում նախատեսված տույժերի վճարման կարգավորումներ, ժ. նախատեսվել են կարգավորումներ գազամատակարարման ցանցին միանալու համար դիմող անձանց և բաժանորդների դիմումները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար, ժա. նախատեսվել են կարգավորումներ գազասպառման համակարգերի նախագծման, կառուցման և կարգաբերման աշխատանքները մրցակցային հիմունքներով իրականացնելու համար։ Նշված աշխատանքները կիրականացվեն համապատասխան լիցենզիա ունեցող անձանց կողմից՝ գազամատակարարման ցանցին միանալու համար դիմող անձի ընտրությամբ, ժբ. մի շարք խմբագրային բնույթի լրամշակումների շնորհիվ հստակեցվել են մատակարար-բաժանորդ հարաբերությունները։ 3 1 0 3022
Քննարկվել է 01.09.2022 - 17.09.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունումը, որպես շարունակական գործընթաց, պայմանավորված է մատակարար-բաժանորդ կարգավորվող իրավահարաբերությունների բարելավման անհրաժեշտությամբ՝ միտված կանոնների գործնականում կիրառման, ինչպես նաև հանձնաժողով ստացվող դիմումների և տեղեկատվությունների վերլուծության արդյունքում ի հայտ եկած թերությունների վերացմանը և խնդիրների լուծմանը, առկա կարգավորումների բարելավմանը, նոր կարգավորումների սահմանմանը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է վերաշարադրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված «Խմելու ջուր» հասկացությունը, ինչպես նաև ուժը կորցված ճանաչել կանոնների 15-րդ և 22․1-րդ կետերով սահմանված՝ նոր բաժանորդ դառնալու համար անհրաժեշտ փաստաթղթերին առնչվող որոշ դրույթներ, որոնք փաստացի ներառվել են կանոնների նոր լրացվող՝ ֆիզիկական անձի նոր բաժանորդ դառնալու հնարավորություններն առավել ընդլայնող 22.1․1 կետում։ Բաժանորդին իրազեկման մակարդակն առավել արդյունավետ դարձնելու նպատակով լրամշակվել են պլանային ընդհատումների մասին իրազեկելուն առնչվող՝ կանոնների 70-րդ և վթարային կամ ֆորս մաժորի հետևանքով ընդհատման մասին իրազեկելուն առնչվող՝ կանոնների 71-րդ կետերը։ Առանց առևտրային հաշվառքի սարքի ջրամատակարարումն առևտրային հաշվառքի սարքով իրականացնելու գործընթացն ավարտին հասցնելու նպատակով կանոնների 74-րդ կետը լրացվել է 3-րդ ենթակետով, որն իրավունք է ընձեռելու մատակարարին առևտրային հաշվառքի սարք տեղակայելուն բաժանորդի խոչընդոտելու դեպքում դադարեցնել նրան ծառայությունների մատուցումը: Կանոնները լրացվել է նաև 74.2 կետով, որով ամրագրվել է կանոնների 74-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված հիմքով բաժանորդին ծառայությունների մատուցումը դադարեցված լինելու դեպքում բաժանորդի կողմից առևտրային հաշվառքի սարք տեղակայելուն չխոչընդոտելու մասին մատակարարին իրազեկելիս ծառայությունների մատուցումը վերսկսելու գործընթացը: Որպես առանց առևտրային հաշվառքի սարքի ջրամատակարարումը առևտրային հաշվառքի սարքով իրականացնելու խնդրի լուծման ողջամիտ վերջնաժամկետ՝ կանոնների 89-րդ կետով ամրագրվել է 2026 թվականի հունվարի 1-ը, իսկ կանոնների 90-րդ կետով՝ կանոնների 42-րդ կետի հետ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել նաև 26-րդ և 42.1 կետերը, 74-րդ կետի 3-րդ ենթակետը և 74.2 կետը (կանոնների այս կետերը առանց առևտրային հաշվառքի սարքի ջրամատակարարում ունեցող բաժանորդ չլինելու դեպքում կորցնելու են իրենց գործնական նշանակությունը)՝ դրանց ուժը կորցնելու ժամկետը համապատասխանեցնելով կանոնների 89-րդ կետով ամրագրվելիք վերոնշյալ ժամկետին։ 1 6 1 3555
Քննարկվել է 19.07.2022 - 04.08.2022 ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 0 0 1 3563
Քննարկվել է 13.06.2022 - 28.06.2022 ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Ավտոգազալցակայանների կառուցման և շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը: Ներկայում Ավտոգազալցակայանների կառուցման և շահագործման հետ կապված հարցերը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի № 1101-Ն որոշմամբ հաստատված «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների» տեխնիկական կանոնակարգով։ «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգով «սահմանվում են արտադրանքի բնութագրերի և (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ: «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 51-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են արտադրանքին կամ արտադրանքին և դրան ներկայացվող պահանջներին առնչվող՝ նախագծման, արտադրության, շինարարության, մոնտաժի, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացներին ներկայացվող և կատարման համար պարտադիր պահանջներ։ Պայմանագրի 52-րդ հոդվածով սահմանված է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները չեն կարող իրենց օրենսդրությամբ սահմանել միասնական ցանկում չընդգրկված արտադրանքին առնչվող պարտադիր պահանջներ (ԵԱՏՀ 2011թ. հունվարի 28-ի № 526 որոշում)։ ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի № 1101-Ն որոշման ուժը կորցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքով և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով ամրագրված տեխնիկական կանոնակարգերի բովանդակության և կառուցվածքին չհամապատասխանելու հակասությամբ, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի № 1101-Ն որոշմամբ սահմանվում է հիմնականում շահագործման կանոններ, տեխնիկական պահանջներ, այլ ոչ թե արտադրանքի անվտանգությանը վերաբերող պահանջներ, ուստի այն չի կարող հանդիսանալ տեխնիկական կանոնակարգ և չի կարող ներառվել ԵԱՏՀ 2011 թվականի հունվարի 28-ի N 526 որոշմամբ սահմանված արտադրանքի միասնական ցանկում։ ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման 1-ին կետի 19-րդ ենթակետն ուժի մեջ մտնելուց հետո նոր իրավական ակտ չընդունվելու դեպքում ոլորտը կմնա առանց կարգավորման: 16 5 2 5531
Քննարկվել է 25.03.2022 - 14.04.2022 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N516-Ն, N517-Ն, N518-Ն, N522-Ն, N523-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին և Էլեկտրական էներգիայի փոխհոսքերի (ինքնավար էներգաարտադրող – երաշխավորված մատակարար) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 5-ի №273-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագծե «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №518-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Էլեկտրական էներգիայի փոխհոսքերի (ինքնավար էներգաարտադրող–երաշխավորված մատակարար) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 5-ի №273-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծերի նպատակը ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ և մեծածախ շուկայի առևտրային կանոնները «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հունիսի 4-ի ՀՕ-261-Ն օրենքով սահմանված կարգավորումներին համապատասխանեցնելն է և անհրաժեշտ իրավական ակտերի մշակումը ու լրամշակումը։ 2 0 0 4348
Լրամշակման փուլում է Քննարկվել է 15.03.2022 - 30.03.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1978-Ն որոշման 2-րդ հավելվածի 72-րդ կետով նախատեսված է մինչև 2022 թվականի մարտի 31-ն «Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջները սահմանող ՀՀ օրենսդրության կատարելագործման և ամբողջականացման համար համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակում» գործողությունը։ Վերը նշված գործողության կատարումն ապահովելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով ՀՀ կառավարությանը լիազորություն է տրվում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հիմնական կանոններն ու նորմերը սահմանելու։ 2 1 0 5485