Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 08.06.2017 - 23.06.2017

ԻՐԱՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության իրավական անվտանգության հայեցակարգում ներկայացվում են իրավական անվտանգության սահմանադրական երաշխիքները, Հայաստանի Հանրապետությունում իրավական անվտանգության երաշխավորման հիմնական խնդիրները և նպա­տակները, առաջնահերթությունները, ներքին և արտաքին սպառնալիքները, երկրի իրավական անվտանգության մարտահրավերներին դիմակայելու գործում հանրային իշխանության մարմինների անելիքները:
0 10697

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.04.2017 - 05.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» «Քրեական գործերով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է համապարփակ կարգավորման ենթարկել պետությունների միջև քրեական գործերով միջազգային համագործակցությունը: Մասնավորապես, առանձին կարգավորման առարկա են դարձել հանձնումների, դատապարտյալների փոխանցման, օտարերկրյա պետության կամ Հայաստանի Հանրապետության տարածքում պայմանական դատապարտված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց հսկողություն իրականացնելու համար տեղափոխելու ընթացակարգերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռների ճանաչման (փոխարկման) և դրանց իրավական հետևանքների առնչությամբ իրավական հարաբերությունները:
0 10025