Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 23.11.2023 - 08.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել անմշակ կաշվի որոշ տեսակների արտահանման արգելք՝ տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու նպատակով: 6 2 1 1957
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 23.11.2023 - 08.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԴԵՊԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մետալուրգիական և մետաղգործական և մետաղմշակման ոլորտները ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար և ելնելով այդ ձեռնարկությունների գործունեության արդյունավետության ապահովման անհրաժեշտությունից՝ առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ ժամանակավորապես (6 ամիս ժամկետով) արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի, ինչպես նաև սև և գունավոր մետաղից պատրաստված օգտագործված որոշ ապրանքների (որոնք կորցրել են որպես առաջնային ապրանք օգտագործելու պիտանելիությունը) արտահանումը։ 4 2 0 1618
Քննարկվել է 24.10.2023 - 08.11.2023 «ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ինչպես նախորդ տասնամյակում, այնպես էլ ներկայումս մեծ կարևորություն է տրվում ոսկերչության և ադամանդագործության ոլորտի զարգացմանը, քանի որ այն ստեղծում է բարձր ավելացված արժեք, ապահովում է հումքից վերջնական արտադրանք արժեշղթան, ունի արտահանման լոգիստիկայի կազմակերպման ավելի պարզ հնարավորություն և կլանում է մեծաքանակ աշխատուժ` լուծելով զբաղվածության խնդիրներ։ Ոսկերչության և ադամանդագործության ոլորտը ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 1902-Լ որոշմամբ հաստատվել է որպես արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտներից մեկը: Ոսկերչությունը և ադամանդագործությունը արտադրության/մշակման և արտահանման ծավալները 2022 թվականին 2021 թվականի համեմատությամբ աճել են։ Ներկայումս արտահանման ընդլայնման տեսանկյունից նպաստավոր պայմաններ է ստեղծում նաև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի միջոցառումների պլանը՝ ուղղված ԵԱՏՄ անդամ երկրների ոսկերչական արտադրանքի առաջմղմանը երրորդ երկրների շուկաներում։ Ոսկերչության և ադամանդագործական արդյունաբերության ոլորտը Հայաստանում կարելի է որակել որպես կայուն զարգացող, սակայն Հայաստանի Հանրապետության ոսկերչական և ադամանդագործական ընկերությունները զգալի ներդրումներ պետք է իրականացնեն արտադրական տարածքները և սարքավորումները կատարելագործելու, համաշխարհային մակարդակով բրենդի ճանաչելիության բարձրացման, միջազգային զարգացումներին համընթաց քայլելու ուղղությամբ։ Ոլորտի զարգացման կարևոր նախապայման է նաև արտահանման ներուժի զարգացումը, այդ թվում արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։ Ոլորտի զարգացման հնարավորությունների շարքում կարելի է դասել նաև նորարարական լուծումներով և ստեղծագործական մտքով դիզայներների, միջազգային հարթակներով ոլորտի արտադրանքի ներկայացվածության ապահովումը։ 3 1 0 2474
Լրամշակման փուլում է Քննարկվել է 20.09.2023 - 11.10.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1427-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի սեպտեմբերի 16-ի N 1427 որոշմամբ սահմանվում է Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և հետագայում Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություններ արտահանվող Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված ապրանքների համար համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի՝ մաքսային մարմիններին ներկայացման դեպքերը։ Նախկինում սույն որոշման շրջանակներում համապատասխանության գնահատման փաստաթղթերի ներկայացման պահանջը կիրառելի է եղել միայն մեկ տեխնիկական կանոնակարգի համար, մինչդեռ ներկայումս ՀՀ-ում առկա են բավարար լաբորատոր կարողություններ որոշման նախագծով սահմանվող ցանկով տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող բոլոր ապրանքների համար համապատասխանության գնահատման ապահովման համար։ Որոշմամբ հաստատվում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի ցանկը, որոնց մասով առկա է համապատասխանության գնահատման փաստաթղթերի առկայության պարտադիր պահանջ։ 2 1 0 2514
Քննարկվել է 08.09.2023 - 23.09.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԴԵՊԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի նպատակն է՝ կանոնակարգել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտաքին առևտուրը, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումներ ներգրավելու միջոցով՝ խթանելու Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը։ 6 0 0 2506
Քննարկվել է 01.09.2023 - 16.09.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ Որոշում) ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0, 1001 99 000 0, 1003 90 000 0, 1005 90 000 0, 1008 10 000, 1206 00 990 0, 1512 11 910, 1512 11 910, 1512 19 900 2, 1512 19 900 9 ծածկագրին դասվող) արտահանման նկատմամբ: Որոշումն ուղղված է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։ Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։ Որոշմամբ սահմանվող արգելքը չի տարածվելու Հայաստանի Հանրապետություն ներմուծված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների վրա։ Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի №1055-Ն որոշմամբ սահմանվել է արտահանման ժամանակավոր արգելք՝ /6 ամիս / ժամկետով, որի գործողությունը կավարտվի 2024 թվականի հունվարի 2-ին։ Սույն որոշման նախագծով առաջարկվում է ևս 6 ամիս ժամկետով երկարաձգել արտահանման արգելքը։ 2 3 0 4079
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 29.08.2023 - 14.09.2023 «Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N1077-Ն որոշմամբ սահմանվել էր արտահանման ժամանակավոր արգելք՝ /6 ամիս / Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վրա, որի գործողությունը կավարտվի 2023 թվականի դեկտեմբերի 31-ին։ Սույն որոշման նախագծով առաջարկվում է երկարաձգել արտահանման արգելքը։ 3 35 1 2287
Քննարկվել է 17.07.2023 - 01.08.2023 «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է սահմանել որպես «Ժամանակավոր ներմուծում» և «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների ժամանակավոր ներմուծման կամ ժամանակավոր արտահանման ժամկետների երկարաձգման համար հայտարարատուի կողմից մաքսային մարմիններ ներկայացվող դիմում հիմք ընդունվող, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից այդպիսի դիմումի քննարկման արդյունքներով ապրանքների ժամանակավոր ներմուծման կամ ժամանակավոր արտահանման ժամկետների երկարաձգման կամ ժամկետների երկարաձգումը մերժելու վերաբերյալ մաքսային մարմնի կողմից կայացվող որոշման դրույթները։ 3 0 0 2469
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 02.06.2023 - 17.06.2023 «Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 15-ի N1932-Ն որոշմամբ սահմանվել էր արտահանման ժամանակավոր արգելք՝ /6 ամիս / Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վրա, որի գործողությունը կավարտվի 2023 թվականի հունիսի 25-ին։ Սույն որոշման նախագծով առաջարկվում է ևս 6 ամիս ժամկետով երկարաձգել արտահանման արգելքը։ 5 92 4 3323