Քննարկվել է 15.07.2024 - 30.07.2024 ՀՀՇՆ «ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ Սույն շինարարական նորմերը տարածվում են 1520 մմ ռելսամիջի ընդհանուր օգտագործման քառասռնի վագոնի սռնից ռելսի վրա ոչ ավել, քան 245 կՆ (25 տուժ) բեռնվածքի, ութասռնի վագոնի 103 կՆ (10.5 տուժ) գծային բեռնվածքի տակ և գնացքների՝ մարդատար - մինչև 200 կմ/ժ (ներառյալ), բեռնատար – 120 կմ/ժ (ներառյալ), բեռնատար արագընթաց և սառնարանային – մինչև 160 կմ/ժ (ներառյալ) երթևեկության արագություններով նոր երկաթուղիների, լրացուցիչ (երկրոդ և հաջորդ) գլխավոր ուղիների նախագծման և կառուցման, գոյություն ունեցող ընդհանուր օգտագործման ուղիների, 750մմ ռելսամիջի նոր և գոյություն ունեցող վերգետնյա արտաքին և ներքին երկաթուղիների նախագծման, վերակառուցման և հիմնանորոգման վրա: Սույն շիանարարական նորմերը կարող են կիրառվել ընդհանուր օգտագործման ներքին երկաթուղային մատույցային ուղիների նախագծման, կառուցման ու վերակառուման համար: Սույն շինարարական նորմերի պահանջները չեն տարածվում արտակարգ իրավիճակների հետևանքով քանդված գծերի վերականգնման և արգելագոտիների ժամանակավոր շրջանցումների կառուցման, ինչպես նաև հանքարդյունաբերության ստորգետնյա ուղիների, արտադրության տեխնոլոգիական գործընթացի հետ անմիջականորեն կապված աշխատանքային ուղիների, շահագործման ժամանակ հատակագծում և երկայնական պրոֆիլում տեղափոխվող ուղիների (հանքերում հանքախորշի ուղիներ, թափոնային ուղիներ, շահագործվող տորֆային հողերի վրա տեղաշարժվող ուղիներ) նախագծման վրա: 3 2 0 898
Քննարկվել է 11.07.2024 - 26.07.2024 ՀՀԿՀ «ՏԱՆԻՔՆԵՐ ԵՎ ՏԱՆԻՔԱԾԱԾԿԵՐ» ՀՀ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն կանոնների հավաքածուն տարածվում է շենքերի և շինությունների տարբեր տեսակի տանիքների և տանիքածածկերի նախագծման, կառուցման, վերակառուցման և վերանորոգման վրա և սահմանում է տեխնիկական պահանջներ դրանց վերաբերյալ: Սույն կանոնների հավաքածուն ներառում է տանիքների և տանիքածածկերի տեսակի և օգտագործվող նյութերի ընտրության, տանիքների և տանիքածածկերի հանգույցների և մանրամասների կոնստրուկտիվ լուծումների, աշխատանքների կատարման տեխնոլոգիաների, անվտանգության տեխնիկայի և շրջակա միջավարրի պաշտպանության վերաբերյալ ցուցումներ: Սույն կանոնների հավաքածուն չի տարածվում բիտումապոլիմերային մածիկներիվ, պոլիվինիլքլորիդե թաղանթներից (մեմբրաններից), առանց ամրանավորված շերտի սինթետիկ լաքաներկային ծածկույթներից տանիքների և տանիքածածկերի ջրամեկուսիչ գորգի տեղադրման և վերանորոգման վրա: Սույն կանոնների հավաքածուն չի տարածվում բուսական նյութերից (ծղոտից, եղեգնից), ինչպես նաև փայտե տարրերից տանիքների և տանիքածածկերի տեղադրման և վերանորոգման վրա, ստորգետնյա շինությունների ջրամեկուսացման վրա: Սույն կանոնների հավաքածուն չի սահմանափակում նոր տեսակի տանիքների և տանիքածածկերի ու նյութերի, տանիքների և տանիքածածկերի հանգույցների և մանրամասների կոնստրուկտիվ լուծումների, աշխատանքների կատարման տեխնոլոգիաների մշակումն ու օգտագործումը, անվտանգության տեխնիկայի և շրջակա միջավարրի պաշտպանության նոր մեթոդների օգտագործումը: 5 1 0 1075
Քննարկվել է 26.06.2024 - 11.07.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 1500-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման ընդունման արդյունքում ՀՀ Սյունիքի մարզի Տաթև խոշորացված համայնքի Խոտի, Շինուհայրի և Հալիձորի համայնքներում առանձնացվում են քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներ՝ բնակավայրի կայուն զարգացման, քաղաքաշինական միջավայրի վերականգնման, կրթական, ֆինանսական, ինչպես նաև` տուրիզմի և հանգստի կազմակերպման ենթակառուցվածքների կատարելագործման նպատակով: 5 1 0 1085
Քննարկվել է 11.06.2024 - 26.06.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ազգային և տեղական մակարդակի փաստաթղթերի (տարաբնակեցման և տարածքային կազմակերպման, քաղաքաշինական մանրամասն գոտևորման) հաջորդական մշակման միջոցով տարածական արդյունավետ պլանավորում: 17 2 0 1236
Քննարկվել է 05.06.2024 - 20.06.2024 ՀՀՇՆ 31-03.07- «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ (ՍՏԱՑԻՈՆԱՐ) ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում առողջապահական կազմակերպությունների հիվանդանոցային բուժօգնության (ստացիոնար) օբյեկտների շենքերի և շինությունների ոլորտում գործող չափանիշներին: 5 4 3 1278
Քննարկվել է 10.05.2024 - 25.05.2024 «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ (ՍՏԱՑԻՈՆԱՐ) ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՆԱԽԱԳԻԾ 1. Սույն շինարարական նորմերը կիրառելի են բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող (խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, պալիատիվ, դեղորայքային օգնության ցուցաբերում, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացում, հարբժշկական և ոչ բուժական բնույթի ծառայությունների համալիր և այլն՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի և համապատասխան սպասարկման պայմանագրերի համաձայն) ստացիոնար առողջապահական կազմակերպությունների կառուցման, վերակառուցման (հիմնանորոգման, վերականգնման, արդիականացման, ընդլայնման, վերազինման) նախագծային աշխատանքների կատարման համար։2. Բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների (այսուհետ՝ ԲԿԿ) շենքերի և շինությունների նախագծման ընթացքում անհրաժեշտ է ղեկավարվել առողջապահության, քաղաքաշինության և շրջակա միջավայրի օրենսդրական ակտերով, նորմատիվատեխնիկական փաստաթղթերով, միջազգային պայմանագրերի պահանջներով։ 5 2 0 1091
Քննարկվել է 11.04.2024 - 26.04.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N1064-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին» N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմում ներառված գերատեչությունների անվանումները կհամապատասխանեցվեն ՀՀ կառավարության ներկայիս կազմի հետ, ինչպես նաև հանձանաժողովի անհատական կազմի` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացի համակարգման աշխատանքների թափանցիկ և արդյունավետ իրականացման նպատակով կազմվել է միջգերատեսչական հանձնաժողովի անդամներից կազմված հանձանաժողով: 9 5 0 1292
Քննարկվել է 13.03.2024 - 28.03.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N1601-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի կարգավորման նպատակն է հստակեցնել աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու գործընթացի շրջանակներում 2024 թվականին կատարվելիք աշխատանքները: Մասնավորապես, նախագծով բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն կընձեռվի ՀՀ Լոռու և Շիրակի մարզի բնակավայրերի 181 ընտանիքի (ք.Գյումրի՝ 150, Սպիտակ՝ 30, Ստեփանավան՝ 1), որոնցից 69 ընտանիքին՝ (ք.Գյումրի՝ 49, Սպիտակ՝ 19, Ստեփանավան՝ 1)՝ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով ֆինանսական աջակցության տրամադրման, իսկ 112 ընտանիքին (ք.Գյումրի՝ 101, Սպիտակ՝ 11)՝ բնակարանային պայմանների բարելավման նպատակով մեկսենյականոց բնակարանի արժեքի չափով ֆինանսական աջակցության տրամադրման համար: 13 4 1 2121
Քննարկվել է 11.03.2024 - 26.03.2024 «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Քաղաքաշինության ոլորտում գործող սուբյեկտների համար իրավահավասար պայմանների ստեղծում, ոլորտի արմատական բարեփոխում (կառույցների ինֆորմացիոն մոդելավորման նախագծերի մշակումից մինչև կառուցապատման ծրագրեր)՝ քաղաքաշինական սուբյեկտների միջև՝ Պատվիրատու-Կապալառու հարաբերությունների հստակեցում, վստահության ամրապնդում, քաղաքաշինական օբյեկտների որակական ցուցանիշների բարձրացում, գնահատման իրական ծախսերի կանխատեսում և հաշվարկ: 11 3 11 1782