Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.06.2023 - 08.07.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 633 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 1996 թվականի օգոստոսի 8-ի N 633 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման արդյունքում ուժը կորցրած կճանաչվի վերոնշյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը, որպեսզի իրավախախտ անչափահասների հաշվառման կարգը, անբարենպաստ և անհաշտ ընտանիքներում բնակվող անչափահասների ծնողների և այլ օրինական ներկայացուցիչների նկատմամբ կանխարգելիչ աշխատանքները, ինչպես նաև ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության տարածքային ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների կազմում գործող խնամակալության և հոգաբարձության մարմինների, ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը հետայսու իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարության) 2023 թվականի հունիսի 1-ի N 893-Ն որոշման իրավակարգավորումների շրջանակներում :
0 2633

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.06.2023 - 05.07.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ   «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2024 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը միտված է Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ ՀՀ) 2024 թվականի ընթացքում՝ թմրամոլության և թմրաշրջանառության դեմ հետևողական և արդյունավետ պայքարի իրականցմանը, ինչը կնպաստի ոլորտային հանցագործությունների նախականխմանն ու հայտնաբերմանը, հիշյալ ոլորտի հանցատեսակների դեմ պայքար իրականացնող ծառայողների տեսագործնական և մասնագիտական գիտելիքների բարձրացմանը, ինչպես նաև թմրամոլության և թմրամիջոցներից հասցված վնասի վերաբերյալ բնակչության շրջանում հանրային իրազեկման արդյունավետ իրականցմանը:    
0 2461

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.06.2023 - 01.07.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1222-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 1222-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) որոշման նախագիծը նպատակ է հետապնդում ապահովելու «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ նույն մարմնի ընդունած նույն տեսակի նորմատիվ իրավական ակտերում գործող սահմանված նորմերի անհարկի կրկնության բացառման պահանջը, քանի որ Կառավարության մեկ այլ՝ 2023 թվականի հունիսի 1-ին ընդունված՝ «Պետական ռազմականացված կազմակերպությունների կողմից իրենց սպառազինության մեջ գտնվող մարտական և ծառայողական զենքը ժամանակավոր պահելու և կրելու նպատակով պետական մարմինների՝ զենք պահելու և կրելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց փոխանցելու կարգը սահմանելու մասին» N 891-Ն որոշմամբ արդեն իսկ սահմնված են դատավորներին տրամադրվող հաշվեցուցակային զենքի, այդ թվում՝ փամփուշտների և պաշտպանության հատուկ միջոցների տրամադրման կարգը։
0 2501

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.06.2023 - 27.06.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառվարության 2003 թվականի հունվարի 23-ի N 175-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է ի թիվս այլնի, սահմանել Ներքին գործերի նախարարության Ոստիկանությունում  (այսուհետ՝ Ոստիկանություն) ծառայության ընդունվող կին թեկնածուի հասակին և քաշին ներկայացվող նոր պահանջներ, ինչն ընդհանուր առմամբ նպատակ ունի ապահովելու Ոստիկանության համակարգը կին ծառայողներով համալրելուն։
9 4377

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.06.2023 - 27.06.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ի N 1231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսւոհետ՝ Նախագիծ) նախապատրաստվել է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջի կատարումն ապահովելու նպատակով։  Միևնույն ժամանակ, Նախագծի ընդունման արդյունքում, ի թիվս այլնի, էլեկտրոնային ծառայություններ մատուցելու հնարավորության ստեղծմամբ պայմանավորված քաղաքացիներին հաշվառման վերաբերյալ տեղեկանքները Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կտրամադրվեն առցանց եղանակով:
0 2328

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 06.06.2023 - 21.06.2023

««ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը միտված է իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրների հաղթահարմանը և կարգավորվող իրավահարբերությունների կատարելագործմանը։  Մասնավորապես, ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի շրջանակներում առաջարկվում է կարգավորման ենթարկել փամփուշտների շրջանառության,  քաղաքացիական հրազեն ձեռք բերող քաղաքացիների համար անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների հանձնման, ինչպես նաև օդաճնշիչ և այլ տեսակի քաղաքացիական զենքերի՝ ոչ սպորտային միջոցառումների ժամանակ օգտագործելու սահմանափակման բացակայությանը վերաբերող իրավնորմերը, իսկ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով կսահմանվի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով նախատեսված լիցենզիաներ և թույլտվություններ տալու և դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի նոր դրույքաչափերը։
11 3511

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 30.05.2023 - 14.06.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 687-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 687-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը միտված է ապահովելու 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ մասի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ ենթակետով նախատեսված պահանջի՝ Անձնագրային և վիզաների վարչության գործառույթները Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը վերապահելու անհրաժեշտությամբ պայմանավորված։
0 2685

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 26.05.2023 - 10.06.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 115-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 116-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 557-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 668-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 695-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 846-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 967-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1069-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1391-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 115-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 116-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի N 557-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 668-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի N 695-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 12-ի N 846-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 18-ի N 967-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի N 1069-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի N 1162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի N 1391-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի (այսուհետ՝ Որոշումների նախագծեր) ընդունումը պայմանավորված է Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը դադարեցնելու և Ներքին գործերի նախարարության ստեղծման փաստով, որով և առաջարկվում է ներկայացված իրավակարգավորումների շրջանակներում կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ Ներքին գործերի նախարարության, ինչպես նաև կառավարչական ենթակայության փոփոխությունը ենթաօրենսդրական իրավական ակտերում ևս սահմանելու նպատակով։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ առաջարկվող Որոշման նախագիծը միտված է ապահովելու 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջները։  
0 3287

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 26.05.2023 - 10.06.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 386-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 444-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 475-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 14-ի N 386-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 28-ի N 444-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի N 475-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշումների նախագծերի (այսուհետ՝ Որոշումների նախագծեր) ընդունումը պայմանավորված է Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը դադարեցնելու և Ներքին գործերի նախարարության ստեղծման փաստով, որով և առաջարկվում է ներկայացված իրավակարգավորումների շրջանակներում կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ Ներքին գործերի նախարարության, ինչպես նաև կառավարչական ենթակայության փոփոխությունը ենթաօրենսդրական իրավական ակտերում ևս սահմանելու նպատակով։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ առաջարկվող Որոշման նախագիծը միտված է ապահովելու 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջները։  
0 3432