Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 08.09.2020 - 28.09.2020

Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկումներ (մոնիթորինգ) անցկացնելու և գույքի օգտագործման բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին Պետական գույքի կառավարման և դրա օգտագործման արդյունավետության բարձրացման հիմնական ուղղությունները բացահայտելու համար անհրաժեշտություն է առաջանում պետական մարմիններին ամրացված պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի վերաբերյալ մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնել և գույքի օգտագործման բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել։
Մնաց {days} օր
0 7992

Քննարկվել է 12.08.2019 - 27.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N626-Լ ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 650–Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N626-Լ որոշման հավելված 2-րդ, 3-րդ և 4-րդ և 2019 թվականի մայիսի 16-ի N650-Լ որոշման հավելվածներ 1-ի և 2-ի 93.1, 93.4, 94.1 և 94.2 կետերը: Հիշատակված կետերով սահմանված ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքները նախատեսվում է իրականացնել ընդերքօգտագործման արդյունքում շրջակա մի­ջավայրի և բնակ­չու­թյան առողջության վրա տեխնածին ճնշումների դրսևորումների նվա­զեց­ման կամ բացառ­ման ուղղությունները ամրագրող հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության և ԱՃԹՆ շրջանակներում պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ հայեցակարգային փաստաթղթի, զարգացման հիմնական ուղղությունների և դրանցից բխող գործողությունների հաստատումից հետո:
Մնաց {days} օր
1 8618

Քննարկվել է 11.01.2018 - 26.01.2018

«Ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման և «ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N437-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծեր Նախագծի նպատակն է կանոնակարգել ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացումը և դրանց արդյունքների տրամադրումը ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին:
Մնաց {days} օր
0 11133

Քննարկվել է 06.06.2017 - 24.06.2017

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի, «Ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացման արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունների ներկայացման կամ ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքում տեղադրման կարգը, մշտադիտարկումների պլանի կառուցվածքն ու բովանդակությունը և մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունների ներկայացման օրինակելի ձևը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման և «ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N437-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծերը: «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու  մասին» ՀՀ օրենքի, «Ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացման  արդյունքների վերաբերյալ ամփոփ  տարեկան հաշվետվությունների ներկայացման կամ ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքում տեղադրման կարգը, մշտադիտարկումների պլանի կառուցվածքն ու բովանդակությունը և մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան  հաշվետվությունների  ներկայացման  օրինակելի ձևը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման և «ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N437-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման լրամշակված նախագծերը:
Մնաց {days} օր
1 12343
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: