Քննարկվել է 16.08.2017 - 07.09.2017 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծերի ընդունման նպատակն է լիցենզավորման նոր պահանջների սահմանմամբ խստացնել կրթական ծրագրերի իրականացման բնագավառում լիցենզավորման գործընթացը: Միաժամանակ նախատեսելով այդ պահանջերի կիրարկման մեխանիզմների սահմանումը: 0 0 0 10290
Լրամշակման փուլում է Քննարկվել է 07.06.2017 - 22.06.2017 Ձեռնարկատիրական կրթության զարգացման հայեցակարգ Գործարար միջավայրի բարելավման գլխավոր նախապայմաններից մեկը ձեռնարկատիրական մշակույթի զարգացումն է: Ներկա իրավիճակի ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ անհրաժեշտ է ապահովել ձեռնարկատիրական կրթության ուսումնառությունը դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում` տարբեր առարկաներում և կրթական ծրագրերում ձեռնարկատիրական կրթության ինտեգրման սկզբունքով: Ձեռնարկատիրական կրթության զարգացումը աշակերտներին և ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերելու գիտելիք ու հմտություններ՝ գործարար նախաձեռնություններ սկսելու, ինչպես նաև միմյանց հետ արդյունավետ համագործակցելու համար: Ձեռնարկատիրական կրթության նպատակը սովորողների կարողությունների զարգացմանը նպաստելն է: Ուսումնական հաստատություններում ձեռնարկատիրական կրթության զարգացումը կդիտարկվի որպես կարիերայի այլընտրանք դիտարկելուն ուղղված ուսումնառության կազմակերպման հնարավորություն։ Կրթության բոլոր մակարդակներում լիարժեքորեն կապահովվի ձեռնարկատիրական կրթության կազմակերպումն ու զարգացումը: Աշակերտների և ուսանողների մոտ կձևավորվի ձեռնարկատիրական մտածողություն, կստեղծվեն հնարավորություններ՝ ուսումնական հաստատությունների և գործարարների միջև արդյունավետ համագործակցության համար, կստեղծվեն գործարար կապեր: 0 0 0 17279