Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 01.03.2022 - 16.03.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Զինծառայողներին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների), քրեակատարողական ծառայողներին և փրկարար ծառայության ծառայողներին տրվող միանվագ դրամական օգնության գծով ստանձվող պարտավորությունների պատշաճ կատարում։
0 4200

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 01.03.2022 - 16.03.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը կապահովի քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց օրենքով սահմանված դեպքերում տրվող դրամական օգնությունների գծով ստանձվող պարտավորությունների պատշաճ կատարումը։
0 3942

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 25.10.2021 - 09.11.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N270-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների ՀՀ ներմուծելու կամ ՀՀ-ից արտահանելու ընթացքում ոստիկանության և պետական եկամուտների կոմիտեի միջև ներկայումս իրականացվող փաստաթղթաշրջանառությունը կիրականացվի էլեկտրոնային եղանակով, ինչն էականորեն կհեշտացնի նշված գործընթացը:
0 4487

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 27.09.2021 - 12.10.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի թիվ 821 որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծեր «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի թիվ 974-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագծի ընդունման արդյունքում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգումը կկատարվի  2 տարի առավելագույն ժամկետով: «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կսահմանվի 2 տարի առավելագույն ժամկետ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի՝ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշում կատարելու համար:
0 7699

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.07.2021 - 30.07.2021

«Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2022 թվականի միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ծրագրի դրույթների իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության հետագա զարգացման նվազեցմանը, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների նախականխմանն ու հայտնաբերմանը, հիշյալ ոլորտի հանցատեսակների դեմ պայքար իրականացնող ծառայողների տեսագործնական և մասնագիտական գիտելիքների բարձրացմանը, ինչպես նաև թմրամոլության և թմրամիջոցներից հասցված վնասի վերաբերյալ բնակչության իրազեկմանը:
0 6359

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.07.2021 - 27.07.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1410-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման ընդունման արդյունքում Երևան քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման գործառույթի անխափան իրագործումը կապահովվի պարեկային ծառայության միջոցով՝ էլեկտրոնային եղանակով։
0 5667

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.06.2021 - 08.07.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 710-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կապահովվի մինչև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ստեղծումը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործող ՊՊԾ ոստիկանության գնդի ծառայողներին լրավճարների վճարման իրավական հիմքը:
0 5059

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.06.2021 - 08.07.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Առաջարկվող փոփոխությամբ պաշտոնների անվանումները կհամապատասխանեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոններին, ինչպես նաև այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկով սահմանված խմբերին: Բացի այդ կապահովվի մինչև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ստեղծումը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ներկայումս գործող պարեկապահակակետային ոստիկանության գնդի ծառայողներին հավելումների վճարումը։
0 5276