Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 09.10.2023 - 24.10.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N432, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N1024-Ն, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N1337- Ն, 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N1402-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N1329-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային հարցերը կարգավորող մի շարք իրավական ակտերում լիազորող նորմերի մասով կատարել լրացում, ինչպես նաև պետական կառավարման մարմինների անվանումները համապատասխանեցնել ներկայիս անվանումներին: 6 4 0 2068
Լրամշակման փուլում է Քննարկվել է 02.10.2023 - 17.10.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 1254-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 1254-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծի ընդունմամբ կապահովվի «Ոստիկանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի դրույթների պահանջները։ 0 0 0 2017
Քննարկվել է 07.09.2023 - 22.09.2023 «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ», «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ», «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ (ՍՏԱՑՎԱԾ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴՊԻՍԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել՝1) «Ազատ մաքսային գոտի» և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված և ազատ տնտեսական գոտիներում ու ազատ պահեստներում իրականացվող գործառնությունների վերաբերյալ հաշվառման վարման կարգը.2) մաքսային մարմիններին համապատասխան հաշվետվությունների ներկայացման կարգը.3) մաքսային մարմիններին ներկայացվող հաշվետվությունների ձևն ու լրացման կարգը:Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ազատ տնտեսական գոտիներում և ազատ պահեստներում իրականացվող գործունեության նկատմամբ մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային հսկողության արդյունավետության աճ: 1 2 0 1977
Քննարկվել է 14.08.2023 - 29.08.2023 «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել վերամշակման մաքսային ընթացակարգերի շրջանակներում ապրանքների հաշվառման դրույթները, մասնավորապես նախատեսվում է սահմանել՝1) հայտարարատուների կողմից ապրանքների հաշվառման վարման ընդհանուր դրույթները.2) մաքսային մարմնի վերամշակման մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների և վերամշակման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը և հաշվետվությունների ձևերը: 1 1 0 2227
Քննարկվել է 10.08.2023 - 25.08.2023 Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի, ինչպես նաև տույժերի, տոկոսների՝ անհուսալի ճանաչման հիմքերով դադարեցված պարտավորությունները հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը, պարտավորությունների դադարեցման հանգամանքները հաստատող փաստաթղթերի ցանկը, անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի, հարկերի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի, ինչպես նաև տույժերի գումարների՝ մաքսային մարմինների կողմից բռնագանձման համար անհնար լինելու հանգամանքով պայմանավորված անհուսալի ճանաչման հիմքերը և դուրսգրման կարգը սահմանելու մասին Նախագծով կանոնակարգվում են մաքսային մարմինների կողմից բռնագանձման համար անհուսալի ճանաչման հիմքով մաքսային վճարների և մաքսային մարմիններին վճարվող այլ վճարների գծով դադարեցված պարտավորությունների հաշվառման և հաշվառումից հանելու հետ կապված գործընթացները։ 1 1 0 2055
Քննարկվել է 08.08.2023 - 24.08.2023 ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ յուրաքանչյուր աշխատողի օրական և շաբաթական աշխատաժամանակը գործատուի կողմից ստույգ հաշվառելու պարտավորության կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ, որն իր հերթին կնպաստի օրենսգրքի 17-րդ գլխով սահմանված՝ աշխատաժամանակի վերաբերյալ նորմերի պահանջների կատարման նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը: 6 17 0 3538
Լրամշակման փուլում է Քննարկվել է 23.06.2023 - 08.07.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 633 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 1996 թվականի օգոստոսի 8-ի N 633 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման արդյունքում ուժը կորցրած կճանաչվի վերոնշյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը, որպեսզի իրավախախտ անչափահասների հաշվառման կարգը, անբարենպաստ և անհաշտ ընտանիքներում բնակվող անչափահասների ծնողների և այլ օրինական ներկայացուցիչների նկատմամբ կանխարգելիչ աշխատանքները, ինչպես նաև ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության տարածքային ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների կազմում գործող խնամակալության և հոգաբարձության մարմինների, ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը հետայսու իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարության) 2023 թվականի հունիսի 1-ի N 893-Ն որոշման իրավակարգավորումների շրջանակներում : 0 2 0 2634
Լրամշակման փուլում է Քննարկվել է 18.05.2023 - 05.06.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է՝ ներդնել ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման համար հատուկ էլեկտրոնային համակարգ, որը թույլ կտա մարդկային և ժամանակային ռեսուրսների արդարացված խնայողության պայմաններում հավաքագրել և վերլուծել վերաբերելի տվյալներ, ինչպես նաև ամփոփել տվյալներն ըստ տարբեր ցուցանիշների և հատկանիշների. առաջարկվող համակարգը հնարավորություն կտա ապահովել անձնական տվյալների պաշտպանությունը՝ դրանց ծանոթանալը թույլատրելով միայն հատուկ հասանելիություն ունեցող աշխատակիցներին և միայն իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ չափով՝ սահմանելով անհրաժեշտ սահմանափակումներ. նոր համակարգը թույլ կտա նաև հետևել արդարադատության համակարգում անձի կարգավիճակին և գործի ընթացքին՝ թույլ տալով գնահատել ընտանիքում բռնության համար պատասխանատվության անխուսափելիությունը, պատասխանատվության միջոցները և խստությունը, պաշտպանության միջոցների կիրառման և կատարման նկատմամբ հսկողության արդյունավետությունը և այլ անկյունաքարային նշանակության տվյալներ, վերանայել ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման վերաբերյալ հաշվետվության բովանդակությունը, որը պարունակելու է ոչ միայն քանակական, այլև որակական վերլուծություն՝ ուղղված առկա համակարգային խնդիրների վերհանմանը և դրանց հաղթահարման ուղղությամբ գործողությունների ձեռնարկմանը։ 3 2 0 2411
Լրամշակման փուլում է Քննարկվել է 12.05.2023 - 27.05.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 134-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 687-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 783-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 134-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 687-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1268-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 15-ի N 1439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի N 783-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների պահանջները։ 0 2 0 2420