Քննարկվել է 27.04.2023 - 13.05.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 5-ի N 14-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն և 2022 թվականի հունվարի 5-ի N 14-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է կարգավորել անշարժ գույքի պետական ռեգիստրում հաշվառված և չհաշվառված ինքնակամ կառույցների քանդման (ապամոնտաժման) կարգերը և ժամկետները: 3 6 0 2878
Քննարկվել է 03.04.2023 - 18.04.2023 Անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ ամփոփ տեղեկություններն, անշարժ գույքի սեփականատերերի, անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների, անշարժ գույքի լիզինգառուների, ինչպես նաև լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 388-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Նախագծով առաջարկվում է տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացվող ելակետային տեղեկատվության մեջ ներառել նաև շինությունների մակերեսին վերաբերող տեղեկությունը, կարգավորել վարձակալության, կառուցապատման, ինչպես նաև անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները: 4 1 0 2710
Քննարկվել է 03.04.2023 - 18.04.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը բխել է պարապուրդում գտնվող բնակարանները, բնակելի տները և այգետնակները վարձակալության շուկա ներգրավելու, վարձավճարների չափերի մեղմման, ինչպես նաև նշված գույքերը սահմանված կարգով վարձակալության տրամադրմանն ու վարձակալության պայմանագրից ծագած իրավունքների պետական գրանցում կատարելուն պարտավորեցմանը։ 7 141 10 3695
Քննարկվել է 29.03.2023 - 13.04.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել բնակարանի վարձակալության պայմանագրի շրջանակներում վարձակալ հանդիսացող անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ: Մասնավորապես՝ նախատեսվում է անորոշ ժամկետով կնքված բնակարանի վարձակալության պայմանագրից միակողմանի հրաժարվելու համար սահմանել նախնական ծանուցման վեցամսյա ժամկետ, իսկ բնակարանի վարձակալության պայմանագրով սահմանված վարձավճարի վերանայման նվազագույն ժամկետ սահմանել մեկ տարին: 11 14 2 3571
Քննարկվել է 10.03.2023 - 25.03.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2062-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-569-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման իրականացմամբ: 3 7 0 2796
Քննարկվել է 10.03.2023 - 25.03.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 645-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-569-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման իրականացմամբ: 0 6 0 2984
Քննարկվել է 07.11.2022 - 22.11.2022 «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության աճ, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության ոլորտում տեղեկատվական բազայի ամբողջականության և թափանցիկության, պետական գրանցման ճշգրտության ապահովում: 2 1 0 3123
Քննարկվել է 28.10.2022 - 12.11.2022 Անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ ամփոփ տեղեկությունները, անշարժ գույքի սեփականատերերի, անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների, անշարժ գույքի լիզինգառուների, ինչպես նաև լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 388-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Ներկայումս անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկություններ ներկայացնելու կարգի համաձայն համայնքներին ներկայացվող ելակետային տեղեկատվության մեջ բացակայում է շինությունների մակերեսը, որը որոշակի խնդիրներ է ստեղծում ըստ շինությունների մակերեսի հաշվարկվող տեղական վճարների հաշվարկման ժամանակ, մինչդեռ այդ տվյալների ներառումը էապես կբարելավի համայնքների կողմից պարտավորությունների հաշվառման գործընթացը։ Նկատի ունենալով վերը նշվածը՝ նախագծով առաջարկվում է տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացվող ելակետային տեղեկատվության մեջ ներառել նաև շինությունների մակերեսին վերաբերող տեղեկությունը: 4 3 0 3008
Քննարկվել է 16.09.2022 - 01.10.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով նախատեսվում են անշարժ գույքի պետական ռեգիստր դիմում ներկայացնելու եղանակները: 4 1 0 3226