Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 11.12.2023 - 27.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին կետի 2բ ենթակետի, Բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքի 28.1 հոդվածի 1-ին կետի 1.2 գ) ենթակետերի համապատասխան համայնքի բյուջեի եկամուտների ձևավորման աղբյուրներ են նաև տեղական տուրքերն ու վճարները: «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը սահմանում է համայնքի ավագանին համայնքի տվյալ տարվա բյուջեի հաստատումից առաջ: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ և 19-րդ ենթակետերի հիմքով համայնքի ավագանին սահմանում է տեղական տուրքերի, վճարների տեսակները և դրույքաչափերը: Ներկայացվող որոշման նախագիծը բխում է «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքեներում կատարված փոփոխություններով, միաժամանակ Սևան համայնքի բոլոր բնակավայրերում սահմանվել են աղբահանության ծառայությունների դիմաց վճարների դրույքաչափեր, որը թույլ կտա համայնքի կողմից մատուցվող ծառայությունները դարձնել առավել համակարգված, ապահովել համայնքի բյուջեի եկամուտները: 1 0 0 1612
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 05.12.2023 - 20.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի կողմից մատուցվում են մի շարք ծառայություններ, որոնց դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը պետք է սահմանվեն համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ` համայնքի բյուջեի հաստատումից առաջ: Ծառայությունների դիմաց սահմանված վճարները համայնքի բյուջեի եկամուտների մաս են կազմում: Որոշ ծառայությունների գծով, հաշվի առնելով սոցիալական մի շարք խնդիրներ, համայնքի ավագանին սահմանում է 0 դրամ դրույքաչափ: Որոշման նախագիծը ներառում է համայնքի նախադպրոցական և արտադպրոցական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունները, Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճը և նախասրահը մշակութային, մարզական և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով տրամադրելու վճարները: Որոշման ընդունմամբ ծառայությունների մատուցման ոլորտը կկարգավորվի, աշխատանքները կլինեն համակարգված: 1 0 0 1548
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 20.11.2023 - 05.12.2023 «Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշման համապատասխան`«Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (zargacum@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ Երևանի քաղաքապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-227 հեռախոսահամարով: 22 2750
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 20.11.2023 - 05.12.2023 «Երևանի զարգացման 2024-2028 թվականների հնգամյա ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշման համապատասխան`«Երևանի զարգացման 2024-2028 թվականների հնգամյա ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (zargacum@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ Երևանի քաղաքապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-227 հեռախոսահամարով: 6 2556
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 20.11.2023 - 05.12.2023 «Երևան համայնքում տեղական տուրքերի 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան`«Երևան համայնքում տեղական տուրքերի 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (ekamut@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ Երևանի քաղաքապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից):Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-242 հեռախոսահամարով: 0 2674
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 20.11.2023 - 05.12.2023 «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան` «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (ekamut@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ Երևանի քաղաքապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-242 հեռախոսահամարով: 6 8236
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 14.11.2023 - 06.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2022ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հոդվածային տեղաշարժերով, ըստ ոլորտների գումարների տեղաբաշխմամբ, ինչպես նաև համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին հատկացվող գումարների ավելացմամբ կամ պակասեցմամբ: 1 0 0 1617
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 10.10.2023 - 25.10.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2022ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է համայնքի կողմից լրացուցիչ ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև համայնքի 2023թ-ի ֆոնդային բյուջեում մի շարք հոդվածներով պլանավորված տնտեսված գումարները ճանապարհային տնտեսությանն ուղղված ծրագրերի իրականացման անրաժեշտությամբ: Սևան համայնքի Գագարին բնակավայրում «Հայաստանյ ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի կողմից իրականացվելու է խոտածածկով ֆուտբոլի խաղադաշտի կառուցվման ծրագիր, որի համար անրաժեշտ է կատարել 2 957.9 հազար դրամ համայնքային ներդրում: Համայնքի բյուջեի մյուս փոփոխությունը կապված է համայնքի ֆոնդային բյուջեում հոդվածային տեղաշարժերի հետ: ֆոնդային բյուջեում առկա մի շարք հոդվածների տնտեսված և մինչև տարեվերջ չծախսվող գումարները, ինչպես նաև հողի օտարումից գոյացող գումարները ուղղվելու են ճանապարհային տնտեսության ծրագրերի իրականացմանը: 1 0 0 2196
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 14.09.2023 - 01.10.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2022ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է համայնքի կողմից երկու լրացուցիչ ծրագրերի իրականացմամբ: 1. Համայնքում իրականացվելու է «Ժամանակակից թվային, ձայնային և արևային վահանակներով աշխատող լուսակիրների / լուսաֆորների/ ձեռքբերում և տեղադրում» ծրագիրը, որի աժեքը կազմում է 13.5 մլն. դրամ, այդ թվում` 1.5 մլն. դրամը համայնքային ներդրումն է իսկ 12.0 մլն. դրամը դրամաշնորհասյին հատկացում միջազգային կազմակերպությունից՝ Գերմանիայի միջազգային զարգացման գործակալություն:2. Ծովագյուղ բնակավայրում իրականացվող «Մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոնի ստեղծում» ծրագրի ընդհանուր արժեքի 20.6 մլն. դրամը հատկացնելու է Ճապոնիայի կառավարությունը: Ծրագրի իրականացման համար համայնքային ներդրման չափը կազմում է 14.9 մլն. դրամ:3. Առաջարկվող փոփոխությունների արդյունքում բյուջեում կատարվելու են եկամուտների և ծախսերի ճշտումներ ու փոփոխություններ, հոդվածային տեղաշարժեր: 2 0 0 2291