Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 19.02.2026 - 06.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԿԱԹԻ ԵՎ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻ, ԵՐԿԱԹԻՑ ԿԱՄ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻՑ ԿԻՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ, ԼԵԳԻՐՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՁԵՎԵՐՈՎ ՊՈՂՊԱՏԻ, ԶՏՎԱԾ ՊՂԻՆՁԻ ԵՎ ՉՄՇԱԿՎԱԾ ՊՂՆՁԱՅԻՆ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐԻ, ՉՄՇԱԿՎԱԾ ԱԼՅՈՒՄԻՆԻ, ԱԼՅՈՒՄԻՆԻ ՓՈՇԻՆԵՐԻ ԵՎ ԹԵՓՈՒԿՆԵՐԻ՝ ԴԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղնձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների) դեպի երրորդ երկրներ արտահանման գործընթացը սահմանել որպես լիցենզավորովող՝ հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 9.6-րդ հոդվածի 7-11 մասերը ։  
Մնաց {days} օր
0 351

Քննարկվել է 19.02.2026 - 06.03.2026

«ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծի ընդունումը պայմանավորված է հետևյալով․ ՀՀ վարչապետի 14․01․2026թ․ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» №17-Ա որոշմամբ հաստատված հավելվածի միջոցառումների 2-րդ կետն ապահովելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համագործակցելով ՀՀ մարզպետների աշխատակազմերի, Երևանի քաղաքապետարանի, Պետական գույքի կոմիտեի (ՀՀ արդարադատության, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, Պետական եկամուտների կոմիտե, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին և այլ իրավասու գերատեսչությունների ենթակայության ներքո գտնվող) հետ մշակել է «Պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա օրինականացման ենթակա ինքնակամ կառույցների ցանկը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով կառավարությունը սահմանում է Պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա օրինականացման ենթակա ինքնակամ կառույցների ցանկը՝ համաձայն 1 և 2 հավելվածների։
Մնաց {days} օր
0 444

Քննարկվել է 18.02.2026 - 05.03.2026

ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԻՐԱՌԵԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի հիմնական նպատակն է կենսական նշանակության ոլորտում շահագործվող կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների, կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցողների և կիբեռանվտանգության աուդիտորների համար սահմանել հստակ միջազգային ստանդարտներ, որոնց վերջիններս պարտավոր են բավարարել։ Նախագիծը ներառում է կիրառելի միջազգային ստանդարտների ցանկ, դրանց կիրառման ժամկետը և ըստ անհրաժեշտության, նաև կիրառման ոլորտը։
Մնաց {days} օր
0 695

Քննարկվել է 18.02.2026 - 05.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 27-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի նոյեմբերի 7-ի N 27-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-02-2022 «Բնակելի շենքեր. Մաս II. Անհատական բնակելի տներ» շինարարական նորմերով սահմանված մատչելիության պահանջների հստակեցման և կանոնակարգման անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 494

Քննարկվել է 17.02.2026 - 04.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 951-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳIԾ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի, ոչ ռազմական նշանակության ապրանքների, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, դրանք Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու ծառայությունների գնումների կատարման ընթացակարգերի առանձնահատկությունները, այդ գործընթացին մասնակցող անձանց գործողությունների շրջանակը:  
Մնաց {days} օր
0 598

Քննարկվել է 17.02.2026 - 09.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծի ընդունումը կնպաստի ջրային էկոհամակարգերի պահպանությանը,  ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացմանը, դրանց ծանրաբեռնվածության նվազեցմանը, ջրի կորուստների կրճատմանը և ջրային ռեսուրսների որակի բարելավմանը։
Մնաց {days} օր
0 749

Քննարկվել է 17.02.2026 - 05.03.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է գյուղատնտեսության (ագրոպարենային) ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշումներով հաստատված աջակցության ծրագրերով վարկի կամ լիզինգի տոկոսադրույքի կամ լիզինգի կանխավճարի մասնակի կամ ամբողջական սուբսիդավորմամբ իրականացվող և գյուղատնտեսության ապահովագրության  ոլորտի սուբսիդավորման գործընթացների, ինչպես նաև Հաշվեքննիչ պալատի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության 2024 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունում նշված անհամապատասխանությունների կարգավորման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 798

Քննարկվել է 17.02.2026 - 04.03.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1581-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Իրավական  ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզներ և նախակրթարաններ»-ի ծրագրում  ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների ցանկը համալրելու հանգամանքից:
Մնաց {days} օր
0 543

Քննարկվել է 17.02.2026 - 04.03.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել կարգավորիչ դրույթներ՝ բնակարանային հաշ­վառման ընդգրկված հաշմանդամություն ունեցող անձի մահվան դեպքում վերջինիս ընտանիքը բնակարանային հաշվառման հերթում գտնվելու իրավունքը պահպանելու վերա­բերյալ:
Մնաց {days} օր
0 453
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: