Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 24.06.2024 - 12.07.2024

Օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող սովորողներին ուսման վարձի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը հաստատելու մասին Նախատեսվում է օտարերկրյա հեղինակավոր բուհերում (աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի՝ տվյալ տարվա ցանկերի առաջին 65-75 բուհերի ցանկում՝ ըստ կրթական աստիճանների) ՀՀ քաղաքացի հանդիսացող սովորողներին ուսման վարձի փոխհատուցման նպատակով տրամադրել կրթաթոշակ՝ որպես պետական ֆինանսական խրախուսանք: Կրթաթոշակի տրամադրման համար կսահմանվի պահանջ՝ սովորողի նեկայիս կամ ապագա գործատուի կողմից ուսման վարձի առնվազն հիսուն տոկոսի փոխհատուցման առկայություն։ Այս պարագայում պետությունից տրվող կրթաթոշակը կտրամադրվի գործատուի կողմից տրամադրվող փոխհատուցումից հետո առավելագույնը ուսման վարձի մնացորդային գումարի չափով՝ յուրաքանչյուր ակադեմիական տարվա համար ոչ ավել, քան 10 մլն ՀՀ դրամը։ Գործատուն և սովորողը պետք է ունենան ուսման ֆինանսավորման և ուսման ավարտից հետո գործատուի մոտ աշխատանքի անցնելու կամ աշխատանքը շարունակելու հանձնառության պայմանագիր: Աշխատանքային պայմանագրի ժամկետը պետք է լինի առնվազն 3 տարի ժամկետով՝ ուսման ակնկալվող ավարտից հետո: Սամանվել է նաև, որ եթե ուսման ավարտից հետո կրթաթոշակի շահառու քաղաքացին չի վերադառնում ՀՀ կամ ուսումնառությունը կիսատ է թողնում կամ տեղափոխվում է այլ հաստատություն, գործատուն ՀՀ պետական բյուջեի համապատասխան գանձապետական հաշվին փոխանցում է հրաժարագին՝ պետության կողմից տրամադրված ընդհանուր կրթաթոշակի կամ համաֆինանսավորման ընդհանուր գումարի եռապատիկը:      
Մնաց {days} օր
5 5920

Քննարկվել է 24.06.2024 - 09.07.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԻ ՕՐԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ենթօրենսդրական մակարդակով ամրագրել «փրկարարի օրը»՝ որպես մասնագիտական տոն՝ հանրության լայն շրջանակներում էլ ավելի բարձրացնելով փրկարարական ծառայողների մասնագիտական հեղինակությունը։
Մնաց {days} օր
1 4328

Քննարկվել է 24.06.2024 - 09.07.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N1769-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագրքին հավանություն տալու մասին» N 1769-Ա որոշումը: Նախագծի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվի գործող Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը, ինչի արդյունքում հնարավոր կլինի ապահովել նոր կանոնագրքի ընդունումը (ուժի մեջ մտնելը)։ Նախագիծն ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Մնաց {days} օր
1 3331

Քննարկվել է 21.06.2024 - 07.07.2024

Մնաց {days} օր
2 3311

Քննարկվել է 21.06.2024 - 06.07.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N904-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հսկիչ գնումներով ձեռք բերված և չվե­րադարձված դեղորայքը, բժշկական նյութերը և կենդանիների համար նախատեսված կերերը  ենթակա են ոչնչացման, իսկ ալկոհոլային խմիչքները, բջջային հեռախոսները, ոսկյա և արծաթյա զարդերը հարկային մարմինը դրանք ստանալու օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տնօրինմանը։
Մնաց {days} օր
1 3247

Քննարկվել է 21.06.2024 - 06.07.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1260-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է՝ հստակեցնել, որ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից դրամարկղ կանխիկ դրամի մուտքագրման (ընդունման) դեպքում մուտքի օրդերը կազմվում է կանխիկ դրամը դրամարկղ մուտքագրելու (ընդունելու) պահին, իսկ ելքի օրդերը կազմվում է կանխիկ դրամը դրամարկղից ելքագրելու պահին, հստակեցնել, որ մուտքի և (կամ) ելքի օրդերների վերաբերյալ տվյալները էլեկտրոնային դրամարկղային գրքում գրանցվում են ոչ ուշ, քան մուտքի և (կամ) ելքի օրդերի կազմման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում, հստակեցնել, որ Էլեկտրոնային դրամարկղային գրքում կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցումները վերջնական ամփոփվում են յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ամսվա վերջին օրվա դրությամբ, այդ օրվան անմիջապես հաջորդող ամսվա որևէ օրվա ընթացքում, բայց ոչ ուշ քան էլեկտրոնային դրամարկղային գրքում հաջորդող ամսվան վերաբերող մուտքի և (կամ) ելքի օրդերների տվյալների գրանցումը: Էլեկտրոնային դրամարկղային գրքում հաջորդող ամսվան վերաբերող մուտքի և (կամ) ելքի օրդերների տվյալներ չեն կարող գրանցվել, քանի դեռ դրան նախորդող ամիսը վերջնական չի ամփոփվել, հստակեցնել, որ նույն արժույթի մասով կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կարող է վարել մեկից ավելի էլեկտրոնային դրամարկղային գիրք, հստակեցնել, որ էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման (վերագրանցման) օրվա դրությամբ սկզբնական մնացորդի սխալ գրանցում հայտնաբերվելու դեպքում կարող է խմբագրվել սխալ գրառում պարունակող տողը, իսկ չգրանցված մուտքի և (կամ) ելքի օրդեր հայտնաբերվելու դեպքում տվյալ մուտքի և (կամ) ելքի օրդերը էլեկտրոնային դրամարկղային գրքում գրանցվում է այն ամսվա մեջ, որին վերաբերում է տվյալ մուտքի և (կամ) ելքի օրդերը, հստակեցնել, որ ամսվա ընթացքում կազմված դրամարկղային մուտքի և (կամ) ելքի օրդերի համարը, կազմման ամսաթիվն ու գումարը սահմանված ժամկետից ուշ էլեկտրոնային դրամարկղային գրքում գրանցելը համարվում է էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման կանոնների խախտում, սահմանել, որ յուրաքանչյուր ամսվա համար մինչև այդ ամսվան անմիջապես հաջորդող ամսվա վերջին օրը ներառյալ Էլեկտրոնային դրամարկղային գրքում կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցումների վերաբերյալ վերջնական ամփոփում չկատարվելու դեպքում, յուրաքանչյուր ամսվա վերջնական ամփոփումը կատարվում է համակարգի կողմից ինքնաշխատ՝ այդ ամսվան անմիջապես հաջորդող ամսվա վերջին օրը:
Մնաց {days} օր
9 5785

Քննարկվել է 21.06.2024 - 08.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 523-ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված են էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների չափերը: Վերջին ժամանակաշրջանում Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի կողմից սպառողների էլեկտրամատակարարման ցանցերի վերակառուցման, ինչպես նաև նոր կառուցվող 10 կՎ և 35 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի՝ նոր սպառողների բաշխման ցանցին միացման աշխատանքները հիմնականում իրականացվում են ինքնակիր մեկուսացված հաղորդալարերով (ԻՄՀ): Որոշմամբ արդեն իսկ սահմանված են 10 կՎ լարման բաց հաղորդալարով և ԻՄՀ-ով էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների չափերը, ընդորում՝ բաց հաղորդալարինը՝ 10 մ, մեկուսացվածինը՝ 3 մ։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել վերանայել նաև ԻՄՀ-ով կառուցվող/վերակառուցվող 35 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիները։
Մնաց {days} օր
0 3682

Քննարկվել է 21.06.2024 - 06.07.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Առաջարկվում է վերանայել և ընդլայնել պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը՝ նրանում ներառելով ագրարային ուղղվածության կրթական ծրագրեր։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կրթաթոշակ տրամադրել նաև ագրարային ոլորտի մասնագիտություններով սովորողներին, ինչը կնպաստի ՀՀ տնտեսությունը և աշխատաշուկան նոր և որակյալ կադրերով ապահովելուն, ինչպես նաև պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության տեղերի մրցակցության բարձրացմանը՝ ապահովելով բարձրակարգ մասնագետների պատրաստման միջոցով ոլորտի տրանսֆորմացիային և սահուն զարգացմանն աջակցություն։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ցանկում ընդգրկված մասնագիտության համապատասխան կրթական ծրագրերով 2024-2025 ուսումնական տարում բուհ ընդունված ուսանողները կստանան որոշմամբ սահմանված կրթաթոշակը:
Մնաց {days} օր
0 6514

Քննարկվել է 21.06.2024 - 06.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել Հակակոռուպցիոն կոմիտեի սանիտարահիգիենիկ, մաքրման և տնտեսական աշխատանքների արդյունավետ և պատշաճ իրականացումը:  
Մնաց {days} օր
0 3511
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: