Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 08.11.2025 - 24.11.2025

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել պետական նպաստի նոր տեսակ՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը, որը բովանդակային առումով իրենից կներկայացնի Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 2169-Լ որոշմամբ սահմանված՝ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվում է ամսական 50000 դրամի չափով աջակցության շարունակությունը (միաժամանակ լուծվել են այս աջակցության տրամադրման ընթացքում իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները)։ Ընդ որում, նպաստը կնշանակվի առցանց դիմումի հիման վրա՝ հիմք ընդունելով հարակից շտեմարաններից ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկատվությունը։ Կառավարության սահմանած դեպքերում դիմումին կից կներկայացվի նաև փաստաթուղթ (հիմնականում՝ սերման փաստը հաստատող) և միայն այս դեպքում հարկ կլինի դիմումը ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
Մնաց {days} օր
3 1287

Քննարկվել է 07.11.2025 - 22.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծման և արտահանման թույլտվության գործընթացի հստակ իրավական հիմքերի և դեղագործական արտադրանքի որակի ապահովման երաշխիքների ապահովում
Մնաց {days} օր
0 923

Քննարկվել է 07.11.2025 - 28.11.2025

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԵՏԱՂԵՏԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թ. օգոստոսի 12-ի N 705-Ա՝ «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» որոշման հավելվածի 48-րդ կետի համապատասխան՝ «Պատմամշակութային հուշարձանների և մշակութային արժեքների հետաղետային վերականգնման ծրագիրը հաստատելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշում:
Մնաց {days} օր
6 725

Քննարկվել է 07.11.2025 - 23.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՀԱՆԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ԺԱՅՌԱՓՈՐ ՀԱՄԱԼԻՐ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՆ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՀԱՆԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ԺԱՅՌԱՓՈՐ ՀԱՄԱԼԻՐ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՆ ԿԻՑ  ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 662

Քննարկվել է 07.11.2025 - 23.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՐՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ. ԻՇԽԱՆ ՉԵՍԱՐ ՕՐԲԵԼՅԱՆԻ ԱՊԱՐԱՆՔԸ (ՉԵՍԱՐԻ ԴԱՐՊԱՍ)» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔԻ, ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՐՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ. ԻՇԽԱՆ ՉԵՍԱՐ ՕՐԲԵԼՅԱՆԻ ԱՊԱՐԱՆՔԸ (ՉԵՍԱՐԻ ԴԱՐՊԱՍ)» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔԻ, ԿԻՑ  ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 534

Քննարկվել է 07.11.2025 - 22.11.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով սահմանվում է ճանապարհային մարմնի կողմից ճանապարհների կառուցման, վերակառուցման և շահագործման թույլտվության տրամադրման շրջանակն ու կարգը։ Այն կարգավորում է թույլտվության ստացման ընթացակարգը՝ կախված ծրագրի արժեքից, կառուցապատողի կարգավիճակից և իրականացվելիք աշխատանքների բնույթից։ Մասնավորապես, սահմանվում են կառուցապատողի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, տեխնիկատնտեսական ուսումնասիրության պահանջները, ինչպես նաև թույլտվության տրամադրման կամ մերժման հիմքերը՝ ապահովելով ճանապարհաշինական ծրագրերի իրավական և տեխնիկական հստակ կարգավորում։
Մնաց {days} օր
0 865

Քննարկվել է 07.11.2025 - 27.11.2025

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ       Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում առկա իրավական և փաստացի խնդիրներից, ինչպիսիք են մասնավորապես՝ կադաստրային քարտեզներում և պետական գրանցման տվյալներում առկա սխալների՝ (քանակական, որակական, ինչպես նաև սեփականության սուբյեկտների վերաբերյալ) բացահայտման և ուղղման միասնական ու հստակ ընթացակարգի բացակայությունը, ինչպես նաև Կադաստրի կոմիտեի, չափագրողների և շահագրգիռ անձանց միջև իրավասությունների բաշխման անհստակությունը։ Հիշատակված խնդիրները հաճախակիորեն պատճառ են հանդիսանում վարչական և դատական վեճերի, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման գործընթացի ձգձգումների և իրավական անորոշությունների։    Նախագիծը նպատակ ունի վերացնել վերոնշյալ խնդիրները՝ սահմանելով սխալների բնույթի դասակարգում, դրանց ուղղման իրավական հիմքեր, ինչպես նաև ընթացակարգային երաշխիքներ՝ հիմնված վարչական վարույթի սկզբունքների վրա։ Միևնույն ժամանակ, Նախագծով առաջարկվող կարգավորումների մշակման անհրաժեշտությունն առավել արդիական դարձավ թիվ ՎԴ/11987/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 2-ի նախադեպային որոշման առկայության պայմաններում, որով արձանագրվեց, որ ելնելով պետության՝ անձի սեփականության իրավունքի պաշտպանության պոզիտիվ պարտականության բովանդակությունից՝ հանրային իշխանության մարմինները՝ մասնավորապես, Կոմիտեն և համայնքի ղեկավարը, ունենալով կադաստրային քարտեզում առկա սխալն ուղղելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավասություն, պարտավոր են հանդես գալ նման նախաձեռնությամբ և այդպիսով վերացնել անձի իրավունքի պետական գրանցման՝ այդ սխալով պայմանավորված խոչընդոտը՝ հաշվի առնելով, որ հանրային իշխանության պոզիտիվ պարտականությունն է ստեղծել անհրաժեշտ պայմաններ անձի հիմնարար իրավունքների, այդ թվում՝ անձի սեփականության իրավունքի իրացման համար։     
Մնաց {days} օր
4 1699

Քննարկվել է 07.11.2025 - 24.11.2025

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի № 1104-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Էդգար Գրիգորի Ֆիթլիջյանին  և Արա Բերդե Օհաննեսի Ջոլաքյանին ֆուտբոլի մինչև 19 տարեկաններիի և մինչև 21 տարեկանների  ՀՀ ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.
Մնաց {days} օր
0 599
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: