Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 07.06.2024 - 23.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 89-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը կապահովի հայազգի օդաչուների վերադարձը հայրենիք, ինչպես նաև կկարգավորի հայկական ավիաընկերությունների օդաչուական անձնակազմերի պահանջարկի խնդիրները։ Պատք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ նշված հայազգի օդաչուները ներկայումս աշխատում են բավականին հայտնի ավիաընկերություններում և դրա շնորհիվ ստացել են բարձր մակարդակի որակավորում։ Նույն խնդիրը կարող է առաջանալ արտերկրում այլ մասնագիտություններ և որակավորումներ ստացած քաղաքացիների դեպքում։  Նախագծի ընդունմամբ կխթանվեն հայկական ավիացիայի և այլ ոլորտների բարձրակարգ մասնագետներով համալրման զարգացման հարցերը։
Մնաց {days} օր
0 3529

Քննարկվել է 07.06.2024 - 28.06.2024

«Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական շարժունակության զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» Կառավարության որոշման և «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական շարժունակության զարգացման քաղաքականության» նախագծեր Հայաստանի Հանրապետության վրա կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը վերջին երկու տասնամյակների ընթացքում հիմնականում արտահայտվում է ջերմաստիճանի բարձրացմամբ և տեղումների նվազմամբ: Հաշվարկները1 ցույց են տալիս, որ Հայաստանում 2100 թվականին օդի միջին ջերմաստիճանը կբարձրանա 1,7օC-ով, իսկ տեղումները կկրճատվեն մոտ 10-ով։ Չնայած այն հանգամանքին, որ երկիրն արդեն իսկ գտնվում է տարածաշրջանի առավել խոցելի պետությունների շարքում՝ ջերմաստիճանի աճի տենդենցի պահպանմամբ պայմանավորված վերջինիս էկոհամակարգերի, տնտեսության և բնակչության խոցելիությունը շարունակելու է վատթարանալ: Հետևաբար, կլիմայի հարմարվողականության քաղաքականությունն ու միջոցառումները առանձնահատուկ նշանակություն ունեն ՀՀ կողմից սոցիալական և տնտեսական զարգացման նպատակներին հասնելու տեսանկյունից և, միաժամանակ, որպես զարգացող անդամ երկիր ՀՀ-ն իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների ենթատեքստում ՋԳ արտանետումների նվազեցումների ապահովման նպատակով պետք է շարունակի ընդլայնել մեղմման ջանքերը: Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան (ՄԱԿ ԿՓՇԿ) 1993թ-ին, Կիոտոյի արձանագրությունը՝ 2002թ-ին և Փարիզյան համաձայնագիրը՝ 2017թ-ին (որպես Հավելված 1-ում չընդգրկված կողմ): Երկրի դիրքորոշումները Կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի ներքո արտացոլված են «Նախատեսված ազգային մակարդակով սահմանված գործողություններ» փաստաթղթում (ՆԱՍԳ), որը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը 2015 թվականի սեպտեմբերի 22-ին: Փարիզյան համաձայնագրի վավերացմամբ ՆԱՍԳ փաստաթուղթը դարձավ 2015-2050 թվականների համար ԱՍԳ: 2022 թվականի ապրիլի 22-ին ՀՀ կառավարությունը հաստատեց և մայիսի 5-ին ներկայացրեց 2021-2030 թվականների համար երկրի լրամշակված ԱՍԳ փաստաթուղթը: Դրանով սահմանված ՀՀ նորացված ազգային կլիմայական հանձնառությունը նախատեսում է 2030 թվականի համար ՋԳ արտանետումների 40% նվազեցում՝ 1990 թվականի համեմատությամբ, ինչի ապահովման նպատակով նախատեսված են համապատասխան ազգային և ոլորտային ռազմավարություններ: Այնուամենայնիվ, կարևոր մարտահրավեր է նորացված ԱՍԳ փոխակերպումը շոշափելի գործողությունների, որոնք երկարաժամկետ հեռանկարում հանգեցնում են ՋԳ ցածր արտանետումների և կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողական զարգացման: Հաշվի առնելով, որ ԱՍԳ փաստաթղթով սահմանված թիրախները հանդիսանում են երկրի կողմից ստանձնած պարտավորություններ, և որ երկիրը պետք է հաշվետվություն ներկայացնի իր ԱՍԳ-ների համար յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ, ՀՀ-ն հետամուտ է եղել ԱՍԳ իրականացման պլանի (ԱՍԳ ԻՊ) և ԱՍԳ ֆինանսավորման ռազմավարության և ներդրումային ծրագրի (ԱՍԳ ՖՌևՆԾ) մշակմանը: Միաժամանակ, ՀՀ կառավարությունը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարության մշակումը (ՋԳ-ՑԱԶԵՌ), որը սահմանելու է մինչև 2050 թվական կլիմայի քաղաքականության նպատակների տեսլականը, որոնց իրականացումը կհանգեցնի ածխածնային չեզոքության՝ դարի երկրորդ կեսի ընթացքում: ՋԳ-ՑԱԶԵՌ իրականացումը դրական ազդեցություն կունենա խոցելի ոլորտներում (այդ թվում էներգետիկայի) երկարաժամկետ պլանավորման և համայնքների հարմարվողականության մակարդակի բարձրացման վրա՝ տնտեսական աճի, սոցիալա- կան բարեկեցության, շրջակա միջավայրի պահպանման և անվտանգության բարելավման տեսանկյունից: Այս գործողությունները կնվազեցնեն նաև առողջապահության համակար- գի ծանրաբեռնվածությունը՝ կրճատելով քրոնիկ հիվանդությունների թիվը, ինչպես նաև մահացությունն օդի, ջրի աղբյուրների աղտոտվածության և այլ պատճառներով: «Սույն ռազմավարությունը մշակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձի վերլուծությունները»։ Սույն ռազմավարության մաս է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական շարժունակության զարգացման քաղաքականությունը՝ համաձայն հավելված 1-ի։ Սույն ռազմավարության իրականացման նպատակով մշակվելու են գնումների գործընթացի փոփոխություններ՝ միտված հանրային կանաչ գնումների ընթացակարգի ներդրմանը և դյուրինացմանը, ինչը կնպաստի էլեկտրական շարժունակությանն առնչվող գնումների ընթացակարգերի արդյունավետ և մատչելի իրականացմանը։
Մնաց {days} օր
0 4643

Քննարկվել է 06.06.2024 - 26.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռնվի Հայաստանի Հանրապետության տարածք միայն ներմուծման թույլտվություն տրամադրել երրորդ երկրների կազմակերպությունների որոշակի ԱՏԳ ԱԱ ծածկագրերով որոշակի ապրանքների համար, որոշակի ժամկետով։ Հայաստանի Հանրապետության տարածք միայն ներմուծման նպատակով նշված ապրանքներն ապահովում են «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի դրույթները՝ սպառողի կյանքի, առողջության անվտանգությունն ապահովող պահանջները ենթակա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխանության պարտադիր հավաստման:  Սույն նախագծի ընդունմամբ ակնկալվում է բավարարել ազգաբնակչության կողմից սննդամթերքի բազմազանության սպառմանը և կարիքների հագեցվածությունը, ինչպես նաև պատշաճ ծառայություն մատուցելով՝ ապահովել արտերկրից ժամանած զբոսաշրջիկների սննդակարգը։
Մնաց {days} օր
0 4341

Քննարկվել է 06.06.2024 - 24.06.2024

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ      Նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության պետական կարգավորման՝ օրենսդրությամբ սահմանված գործառույթների արդյունավետ իրականացումը, հաշվի առնելով բնագավառի աճող զարգացումներն ու  մարտահրավերներին լուծում տալու անհրաժեշտությունը:      Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության պետական կարգավորմանն ուղղված՝ օրենսդրությամբ սահմանված գործառույթների իրականացման համար սահմանել Միջուկային անվտանգության կարգավորման պարտադիր վճար: Նախագծով սահմանվում են նաև վճարի չափը, վճարման կարգը, ժամկետները և վճարման հետ կապված այլ հարցեր։
Մնաց {days} օր
0 3086

Քննարկվել է 06.06.2024 - 21.06.2024

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագիծը վերաբերվում է պրոբացիայի ծառայողների ատեստավերմանը կարգը սահմանելուն: Նախագծով մանրամասն կարգավորվում է պրոբացիայի ծառայողների ատեստավորման կազմակերպումը:
Մնաց {days} օր
0 3281

Քննարկվել է 06.06.2024 - 21.06.2024

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՍՈՒՅՆ ՆԱԽԱԳԻԾ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԻՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒՆ; 
Մնաց {days} օր
0 3217

Քննարկվել է 05.06.2024 - 20.06.2024

«ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Նյութական պահուստի մասին» օրենքում փոփոխություն  և լրացում  կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել ռազմավարական պաշարների պահուստի ոլորտի իրավական դաշտը, վերացնել լիազոր մարմնի նյութական պահուստի համակարգի կառավարման բնագավառում առկա խնդիրները, որոնք առաջանում են «Պետական գաղտնիքի մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-49-Ն օրենքում ռազմավարական պաշարների պահուստի մասին տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու հետևանքով։
Մնաց {days} օր
0 2976

Քննարկվել է 05.06.2024 - 20.06.2024

ՀՀՇՆ 31-03.07- «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ (ՍՏԱՑԻՈՆԱՐ) ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում առողջապահական կազմակերպությունների հիվանդանոցային բուժօգնության (ստացիոնար) օբյեկտների շենքերի և շինությունների ոլորտում գործող չափանիշներին:
Մնաց {days} օր
3 3745
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: