Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 21.06.2024 - 06.07.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N904-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հսկիչ գնումներով ձեռք բերված և չվե­րադարձված դեղորայքը, բժշկական նյութերը և կենդանիների համար նախատեսված կերերը  ենթակա են ոչնչացման, իսկ ալկոհոլային խմիչքները, բջջային հեռախոսները, ոսկյա և արծաթյա զարդերը հարկային մարմինը դրանք ստանալու օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տնօրինմանը։
Մնաց {days} օր
1 2873

Քննարկվել է 21.06.2024 - 06.07.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1260-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է՝ հստակեցնել, որ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից դրամարկղ կանխիկ դրամի մուտքագրման (ընդունման) դեպքում մուտքի օրդերը կազմվում է կանխիկ դրամը դրամարկղ մուտքագրելու (ընդունելու) պահին, իսկ ելքի օրդերը կազմվում է կանխիկ դրամը դրամարկղից ելքագրելու պահին, հստակեցնել, որ մուտքի և (կամ) ելքի օրդերների վերաբերյալ տվյալները էլեկտրոնային դրամարկղային գրքում գրանցվում են ոչ ուշ, քան մուտքի և (կամ) ելքի օրդերի կազմման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում, հստակեցնել, որ Էլեկտրոնային դրամարկղային գրքում կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցումները վերջնական ամփոփվում են յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ամսվա վերջին օրվա դրությամբ, այդ օրվան անմիջապես հաջորդող ամսվա որևէ օրվա ընթացքում, բայց ոչ ուշ քան էլեկտրոնային դրամարկղային գրքում հաջորդող ամսվան վերաբերող մուտքի և (կամ) ելքի օրդերների տվյալների գրանցումը: Էլեկտրոնային դրամարկղային գրքում հաջորդող ամսվան վերաբերող մուտքի և (կամ) ելքի օրդերների տվյալներ չեն կարող գրանցվել, քանի դեռ դրան նախորդող ամիսը վերջնական չի ամփոփվել, հստակեցնել, որ նույն արժույթի մասով կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կարող է վարել մեկից ավելի էլեկտրոնային դրամարկղային գիրք, հստակեցնել, որ էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման (վերագրանցման) օրվա դրությամբ սկզբնական մնացորդի սխալ գրանցում հայտնաբերվելու դեպքում կարող է խմբագրվել սխալ գրառում պարունակող տողը, իսկ չգրանցված մուտքի և (կամ) ելքի օրդեր հայտնաբերվելու դեպքում տվյալ մուտքի և (կամ) ելքի օրդերը էլեկտրոնային դրամարկղային գրքում գրանցվում է այն ամսվա մեջ, որին վերաբերում է տվյալ մուտքի և (կամ) ելքի օրդերը, հստակեցնել, որ ամսվա ընթացքում կազմված դրամարկղային մուտքի և (կամ) ելքի օրդերի համարը, կազմման ամսաթիվն ու գումարը սահմանված ժամկետից ուշ էլեկտրոնային դրամարկղային գրքում գրանցելը համարվում է էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման կանոնների խախտում, սահմանել, որ յուրաքանչյուր ամսվա համար մինչև այդ ամսվան անմիջապես հաջորդող ամսվա վերջին օրը ներառյալ Էլեկտրոնային դրամարկղային գրքում կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցումների վերաբերյալ վերջնական ամփոփում չկատարվելու դեպքում, յուրաքանչյուր ամսվա վերջնական ամփոփումը կատարվում է համակարգի կողմից ինքնաշխատ՝ այդ ամսվան անմիջապես հաջորդող ամսվա վերջին օրը:
Մնաց {days} օր
9 5330

Քննարկվել է 21.06.2024 - 08.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 523-ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված են էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների չափերը: Վերջին ժամանակաշրջանում Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի կողմից սպառողների էլեկտրամատակարարման ցանցերի վերակառուցման, ինչպես նաև նոր կառուցվող 10 կՎ և 35 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի՝ նոր սպառողների բաշխման ցանցին միացման աշխատանքները հիմնականում իրականացվում են ինքնակիր մեկուսացված հաղորդալարերով (ԻՄՀ): Որոշմամբ արդեն իսկ սահմանված են 10 կՎ լարման բաց հաղորդալարով և ԻՄՀ-ով էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների չափերը, ընդորում՝ բաց հաղորդալարինը՝ 10 մ, մեկուսացվածինը՝ 3 մ։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել վերանայել նաև ԻՄՀ-ով կառուցվող/վերակառուցվող 35 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիները։
Մնաց {days} օր
0 3111

Քննարկվել է 21.06.2024 - 06.07.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Առաջարկվում է վերանայել և ընդլայնել պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը՝ նրանում ներառելով ագրարային ուղղվածության կրթական ծրագրեր։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կրթաթոշակ տրամադրել նաև ագրարային ոլորտի մասնագիտություններով սովորողներին, ինչը կնպաստի ՀՀ տնտեսությունը և աշխատաշուկան նոր և որակյալ կադրերով ապահովելուն, ինչպես նաև պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության տեղերի մրցակցության բարձրացմանը՝ ապահովելով բարձրակարգ մասնագետների պատրաստման միջոցով ոլորտի տրանսֆորմացիային և սահուն զարգացմանն աջակցություն։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ցանկում ընդգրկված մասնագիտության համապատասխան կրթական ծրագրերով 2024-2025 ուսումնական տարում բուհ ընդունված ուսանողները կստանան որոշմամբ սահմանված կրթաթոշակը:
Մնաց {days} օր
0 5843

Քննարկվել է 21.06.2024 - 06.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել Հակակոռուպցիոն կոմիտեի սանիտարահիգիենիկ, մաքրման և տնտեսական աշխատանքների արդյունավետ և պատշաճ իրականացումը:  
Մնաց {days} օր
0 3052

Քննարկվել է 21.06.2024 - 06.07.2024

Հայաստանի Հանրապետությունում 2024/2025 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին Առաջարկվում է հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2024/2025 ուսումնական տարվա՝ պետու­թյան կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհա­տուց­մամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնա­գի­տու­թյունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։ Կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով ուսումնառության անվճար տեղերի հատկացումը նպատակ ունի կանոնակարգել ուսումնական հաստատություններում  առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը, ինչպես նաև նպաստել բժշկական կադրային ներուժի պատրաստմանն ու ՀՀ զինված ուժերում բժիշկ-սպաների և մարզային առողջապահության կադրային պահանջարկի համալրմանը: Կլինիկական օրդինատուրայում տեղերի հատկացումը հնարավորություն է ընձեռում ապահովել շարունակական կրթությունը, ինչպես նաև առողջապահության համակարգում առանցքային մասնագիտություններով բժիշկ-մասնագետների փոխարինելիությունն ու բժշկական օգնության և սպասարկման մատուցման կայունությունը: Ինտերնատուրայում տեղերի հատկացումը նախատեսում է կարգավորել ՀՀ զինված ուժերում առկա բժշկական կազմի թերհամալրվածության խնդիրը:
Մնաց {days} օր
0 4027

Քննարկվել է 21.06.2024 - 06.07.2024

««ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Մինչև «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելը օրենքում ամրագրված  էր, որ դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունները վճարովի են, և դրանք սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ: Օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն (11.04.2024թ. ՀՕ-153-Ն օրենք)` դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունների համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով, իսկ ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 1979-Ա որոշմամբ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն (այսուհետ` ՓԲԸ) լուծարվել և ստեղծվել է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը (այսուհետ` ՊՈԱԿ): ՓԲԸ-ում առկա են եղել ընդունված  հայտեր, որոնց համար կատարվել են վճարումներ ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 166-Ն որոշմամբ սահմանված չափով, սակայն փորձաքննությունները դեռևս չեն ավարտվել՝ Օրենքով սահմանված ժամկետներին համապատասխան: Այսպիսով, փորձաքննությունների անընդհատությունը երաշխավորելու և դեղապահովման խնդիրներից խուսափելու նպատակով պայմանագրային պարտավորությունները փոխանցվել են ՊՈԱԿ-ին, իսկ պարտավորությունների դիմաց կատարված վճարները (կանխավճարները)` ոչ: Նախագծի ընդունումը  պայմանավորված է ՓԲԸ-ի կողմից մատուցված (մատուցվելիք) ծառայությունների համար վճարված գումարները (մինչև 11.04.2024թ. ՀՕ-153-Ն օրենքով նոր կարգավորումներ սահմանելը), որպես պետական տուրք, պետական բյուջե մուտքագրելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
2 3755

Քննարկվել է 21.06.2024 - 06.07.2024

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌՈՒԲԵՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ՍԱՍՈՒՆ ՄԻՅԱՍՆԻԿԻ ԲԱԽՇՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ալեքսանդր Ռուբենի Հակոբյանին, Սասուն Մյասնիկի Բախշյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի մի շարք քաղաքացիների մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն:
Մնաց {days} օր
0 2682

Քննարկվել է 20.06.2024 - 08.07.2024

«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՂ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՂ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԿԱՄԱՎՈՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Էկոնոմիկայի նախարարի «Հավատարմագրման վկայագրի, համապատասխանության գնահատման չկանոնակարգվող և կանոնակարգվող ոլորտներում կամավոր սերտիֆիկացման համապատասխանության սերտիֆիկատների ձևերը հաստատելու մասին» հրամանի նախագծի մշակումը պայմանավորված է ««Հավատարմագրման մասին»» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ 178-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) ընդունմամբ և բխում է «Հավատարմագրման մասին օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5․2-րդ կետի պահանջների կատարումից:
Մնաց {days} օր
0 2360
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: