Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 03.07.2024 - 23.07.2024

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Նպատակը և ակնկալվող արդյունքը   Նախագիծ 1-ի ընդունմամբ բուսասանիտարիայի ոլորտում կսահմանվեն իրավակարգավորումներ, որոնք կբացառեն օրենսդրական դրույթների կիրարկման տարընկալումները, մասնավորապես հնարավորություն տալով պեստիցիդներ և ագրոքիմիկատներ ներկրող տնտեսավարողներին ճշգրիտ կողմնորոշվելու պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման գործընթացում պահանջվող փաստաթղթերի ներկայացման հարցում, ինչն էլ հնարավորություն կտա առանց արհեստական խոչընդոտների ապահովել պեստիցիդների և ագրոքիմիկատների սահմանված կարգով գրանցումը և դրանց հետագա ներմուծումը։ Մասնավորապես, կհստակեցվի պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման գործընթացում արտադրողի տվյալների ներկայացումը, ինչպես նաև որոշ պեստիցիդների և ագրոքիմիկատների այլ երկրներում գրանցված լինելու և գրանցման համարի մասին անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու պահանջը, սահմանելով իրավական հիմք, որով Կառավարությունը կհաստատի այն պեստիցիդների և ագրոքիմիկատների ցանկը, որոնց գրանցումը ՀՀ-ում կկատարվի առանց նշված տեղեկատվության ներկայացման, ինչն էլ հնարավորություն կտա գյուղացիական տնտեսություններում պեստիցիդների և ագրոքիմիկատների պահանջարկի ժամանակին ապահովումը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց գործունեության խթանումը՝ զարգացնելով տնտեսավարող սուբյեկների ձեռնարկատիրական գործունեությունը։  Նախագիծ 1-ի ընդունմամբ կկարգավորվեն ներկայումս պեստիցիդների գրանցման հետ առաջացած խնդիրները՝ պայմանավորված հանրապետությունում թունաբանահիգիենիկ գնահատում իրականացնող կառույցների բացակայությամբ և գրանցումը կիրականացվի ՀՀ առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգին համապատասխան տրված թունաբանահիգիենիկ գնահատման փաստաթղթի հիման վրա, որը կտրվի կամ հետազոտությունների արդյունքում կամ գիտական վերլուծությամբ փաստաթղթային փորձաքննության արդունքում, իսկ վերագրանցումը պեստիցիդների և ագրոքիմիկատների բաղադրության անփոփոխ լինելու դեպքում կիրականացվի պարզեցված ընթացակարգով՝ ներկայացնելով գրանցված արտադրատեսակի համար որոշակի տեղեկություններ։ Ինչպես նաև նախագծով հնարավորություն է տրված մինչև պեստիցիդի կամ ագրոքիմիկատի գրանցման ժամկետի լրանալը արտադրողի կողմից դրանց առևտրային անվանման, արտադրողի կամ արտադրական տարածքի հասցեի փոփոխության դեպքում արտադրողի կողմից տրամադրված՝ փոփոխությունների կատարման մասին տեղեկանքի հիման վրա գրանցման անվանացանկում կատարել տվյալների փոփոխություն։ Նախագիծ 1-ի ընդունումը հնարավորություն է տալիս նաև պարզեցնել պեստիցիդների և ագրոքիմիկատների տեղական արտադրության համար սահմանված պահանջները, սահմանելով այնպիսի դրույթ, որ եթե ՀՀ-ում արտադրվող տվյալ պեստիցիդը/ագրոքիմիկատը նույն առևտրային անվանումով և բաղադրությամբ արդեն իսկ գրանցված է Հայաստանի Հանրապետությունում, ապա հանրապետությունում արտադրված այդ արտադրատեսակը կգրանցվի՝ ներկայացնելով տեղեկություններ առևտրային անվանման, բաղադրության և հասցեի վերաբերյալ։ Նախագիծ 2-ով «Սննդամթերքի անվտանգության վերահսկողության մասին» օրենքում կատարվող փոփոխության արդյունքում հնարավորություն կտրվի պարզեցնել աշխարհի զարգացած պետություններում արտադրված կամ գրանցված պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծումը, խուսափելով կրկնակի փորձաքննության ընթացակարգից՝ ապահովելով գյուղացիական տնտեսություններին պեստիցիդների և ագրոքիմիկատների ժամանակին մատակարարումը և կայուն բուսասանիտարական իրավիճակի ստեղծումը։ Նախագիծ 3-ով «Գործունեության իրականացման ծանուցման մասին»  Օրենքում կատարվող լրացման արդյունքում՝ պեստիցիդների և ագրոքիմկիկատների արտադրությունը և /կամ վաճառքը, որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակ սահմանելով՝ հնարավոր կլինի ապահովել տվյալ արտադրատեսակների օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ արտադրությունն ու վաճառքը։ Այն հնարավորություն կտա նաև հնարավորինս կառավարել տվյալ բնագավառում ստվերային տնտեսությունը, իսկ պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ տարվող քայլերը պետք է միաժամանակ ուղղված լինեն տնտեսական գործունեության թափանցիկության ապահովմանը, ինչն էլ հնարավոր է տվյալ իրավակարգավորումը սահմանելու պարագայում։
Մնաց {days} օր
2 4370

Քննարկվել է 03.07.2024 - 18.07.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2102-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2102-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Մնաց {days} օր
0 3086

Քննարկվել է 03.07.2024 - 18.07.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N754-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման 2024 թվականի փետրվարի 14-ին «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-398-ն Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ՀՖԱ հանդիսացող խառնուրդների քվոտավորման և լիցենզավորման գործընթացն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: Վերը նշվածով պայմանավորված՝ Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է կատարել լրացում հավելվածի աղյուսակում, որպեսզի «Հիդրոֆտորածխածիններ» բաժնը ներառի նաև խառնուրդները:
Մնաց {days} օր
0 3076

Քննարկվել է 02.07.2024 - 17.07.2024

ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել՝ 1) մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրերի լրացման համար հայտարարատուի կողմից ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները․ 2) մաքսային մարմինների կողմից փաստաթղթերի և տեղեկությունների ուսումնասիրության և հայտարարագրի լրացման ժամկետները․ 3) մաքսային մարմիններ ներկայացվող դիմումի ձևը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է օժանդակել հայտարարատուներին հայտարարագրի լրացման գործառնությունների իրականացման և համապատասխան գործառնությունների ժամանակահատվածի կրճատման նպատակով։
Մնաց {days} օր
0 3466

Քննարկվել է 02.07.2024 - 17.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում Ծրագրի շրջանակներում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին, լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում, կտրամադրվի բյուջետային երաշխիքներ ու հնարավորություն կտրվի ներգրավելու լրացուցիչ վարկային միջոցներ՝ ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացն ապահովելու նպատակով, իսկ պտուղբանջարեղենի մթերումներ իրականացնող վարկառուներին հնարավորություն կտրվի պտուղբանջարեղենի գնումներ կատարելու նպատակով տրամադրվող վարկերից բացի ներգրավելու լրացուցիչ վարկեր՝ մթերված պտուղբանջարեղենի վերամշակումից ստացվող պատրաստի արտադրանքի տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաների, կափարիչների, ասեպտիկ պարկերի և դրանց տարաների ձեռքբերման համար։
Մնաց {days} օր
0 4228

Քննարկվել է 02.07.2024 - 17.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 762-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է շուրջ 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ներդրումների հաշվին մինչև 2028 թվականի դեկտեմբեր ամսի ավարտը Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 50 հա հողամասի վրա կառուցել կիսափակ ջերմատնային համալիր, որը հնարավորություն կտա ստեղծելու ավելի քան 700 մշտական աշխատատեղ և ընդլայնել ջերմոցային արտադրանքի արտադրության և արտահանման ծավալները։
Մնաց {days} օր
2 4310

Քննարկվել է 02.07.2024 - 18.07.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1403-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1403-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Մնաց {days} օր
0 2731

Քննարկվել է 02.07.2024 - 17.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1864-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի «Յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը, փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները և դրա փորձաքննության արժեքն` ըստ դատական փորձաքննությունների տեսակների և ենթատեսակների սահմանելու մասին» որոշմամբ, ըստ էության,  սահմանվել են  փորձաքննությունների արժեքներն ըստ փորձաքննությունների տեսակների և ենթատեսակների` ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության համար։ Որոշման 3-րդ կետով ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարվել է, իսկ ՀՀ գլխավոր դատախազին առաջարկվել է Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կիրառել դրանով սահմանված կարգավորումները: Առաջարկվում է, նոր խմբագրությամբ շարադրել Որոշման 3-րդ կետը, դրանում ներառել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին՝ որպես «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լիազորված մարմնի ղեկավարի: Որոշման նշված կետում փոփոխության կատարմամբ դրանով սահմանված կարգավորումները կտարածվեն նաև «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վրա, ինչն իր հերթին հնարավորություն կտա հաշվարկելու դատական փորձաքննությունների մատուցման ծառայությունների դիմաց համարժեք պետական բյուջեով հատկացման ենթակա  ծախսերը և ապահովել համապատասխան ֆինանսավորում։ 
Մնաց {days} օր
0 2976
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: