Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 02.03.2026 - 18.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՈՒՃ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ԱՄՐՈՑ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔԻ, ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի վարչական սահմաններում «Ամրոց» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի (պետ.ցուցիչ 2.22.1)  հուշարձանի զբաղեցրած տարածքին կից հողամասերի և գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
Մնաց {days} օր
0 349

Քննարկվել է 02.03.2026 - 17.03.2026

ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՇԵՐՏԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի հիմնական նպատակն է սահմանել անվտանգ թվային միջավայրում տվյալներ փոխանակելու համար պետական տեղեկատվական համակարգի տվյալների փոխանակման շերտի ստեղծման, ներդրման, կիրառման, կառավարման և զարգացման, ինչպես նաև դրան միանալու և օգտագործման պայմանները և կարգը, որը կերաշխավորի տվյալների փոխանակման անվտանգությունը, տվյալների հասանելիությունը, հետագծելիությունը։
Մնաց {days} օր
0 451

Քննարկվել է 02.03.2026 - 17.03.2026

««Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Օրենքի նախագծով նախատեսվում է դադարեցնել ՀՀ կառավարության կողմից զինծառայողների զինվորական համազգեստի և զինվորական տարբերանշանների միասնական ձևերն ու դրանց նկարագրերը հաստատելու, ինչպես նաև կին զինծառայողների կողմից օրվա վերակարգում ներգրավվելու արգելք սահմանող դրույթների գործողությունը:
Մնաց {days} օր
0 509

Քննարկվել է 02.03.2026 - 17.03.2026

««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի Օրենքի նախագծով նախատեսվում է «Պաշտպանության մասին» օրենքում հստակեցնել ՀՀ զինված ուժերի կառուցվածքի, ԶՈՒ զինանշանի, զինվորական համազգեստի և դրա կրման կանոննների հաստատման հետ կապված հարաբերությունները։
Մնաց {days} օր
0 507

Քննարկվել է 02.03.2026 - 17.03.2026

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի Օրենքի նախագծով նախատեսվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերի գործողությունը չտարածել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ներքին գործերի պետական լիազոր մարմնի կողմից վարվող բնակչության պետական ռեգիստրում որպես բռնի տեղահանված հաշվառված անձանց վրա:
Մնաց {days} օր
0 608

Քննարկվել է 02.03.2026 - 17.03.2026

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ Օրենքի նախագծով նախատեսվում է Օրենքի մի շարք դրույթներ համապատասխանեցնել «Պետական գաղտնիքի մասին» օրենքի պահանջներին, հստակեցնել մի շարք հիմքերով զորակոչից տարկետում տրամադրող մարմինները, զինվորական ծառայության կազմակերպման, զինվորական պաշտոնների նշանակման, ազատման, արձակուրդների տրման, պայմանագրային զինվորական ծառայությունից արձակման, պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների հետագա պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
Մնաց {days} օր
0 492

Քննարկվել է 02.03.2026 - 17.03.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է քաղաքացուն նպատակային ուսումնառության շրջանակներում «Պատիվ ունեմ» ծրագրով պայմանագիր կնքելու և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու համար ընդունելության (ուսումնառության) անհրաժեշտ նվազագույն միավորների շեմն իջեցնել 10 տոկոսով:
Մնաց {days} օր
0 537

Քննարկվել է 27.02.2026 - 15.03.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 4-ի N 1276-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է ապահովել ալկոհոլային արտադրանքի կարգավորման համաչափություն՝ հաշվի առնելով արտադրանքի ալկոհոլային աստիճանը, դրա իրացման գինը և շուկայում շրջանառության առանձնահատկությունները, ինչպես նաև նվազեցնել տնտեսավարող սուբյեկտների համար անհարկի վարչարարական և ֆինանսական բեռը։ Առաջարկվող փոփոխությունն ունի հստակեցնող բնույթ և չի խաթարում հսկիչ (նույնականացման) նշանների կիրառման համակարգի ընդհանուր նպատակներն ու վերահսկողական արդյունավետությունը։
Մնաց {days} օր
0 716

Քննարկվել է 27.02.2026 - 14.03.2026

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է սահմանել անձը հաստատող փաստաթղթի մասին մեկ միասնական օրենսդրական ակտ, որով կկարգավորվեն անձը հաստատող փաստաթղթի տեսակները, դրանց տրամադրման, մերժման, անվավեր ճանաչման, գործողության դադարեցման և այլն հարաբերությունները։ Կկարգավորվեն նաև պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում մասնավոր գործընկերոջ ներգրավմամբ պայմանավորված մի շարք հարցեր։
Մնաց {days} օր
0 598
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: