Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 03.03.2026 - 18.03.2026

Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին Նպատակ ունենալով շարունակական դարձնել պետության կողմից տեղական արտադրությունների զարգացումը խթանող միջոցառումները՝ նախատեսվում է երրորդ երկրներից ներմուծման գործունեությունը սահմանել որպես լիցենզավորվող գործունեություն 6 ամիս ժամկետով։    
Մնաց {days} օր
0 386

Քննարկվել է 03.03.2026 - 19.03.2026

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2025 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2025 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծ
Մնաց {days} օր
0 350

Քննարկվել է 03.03.2026 - 18.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը մշակվել է Երևանի քաղաքապետարանի կողմից։ Նախագծի ընդունման նպատակն է կարգավորել համայնքի վարչական տարածքում համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց տեղական վճարի գանձման հետ կապված հարցերը: Նախագծի ընդունման արդյունքում այն դեպքերում, երբ համայնքը կգտնի, որ իր կողմից մատուցված ծառայության համար պետք է սահմանի տեղական վճար՝ այն կնախատեսի համայնքի ավագանու որոշմամբ, իսկ նախատեսված չլինելու դեպքում՝ դրանք կտրամադրվեն անվճար:
Մնաց {days} օր
0 453

Քննարկվել է 03.03.2026 - 18.03.2026

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ համայնքի՝ որպես մեկ միասնական միավորի ֆինանսական հաշվետվությունները կներառվեն, Հայաստանի Հանրապետության պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ամբողջական փաթեթում և կհանդիսանան կարևոր տեղեկատվության աղբյուր սուբվենցիաների տրամադրման վերաբերյալ որոշումների կայացման համար:
Մնաց {days} օր
0 436

Քննարկվել է 02.03.2026 - 18.03.2026

«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի նպատակը խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետության բարձրացումն է՝ առցանց միջավայրում չլիցենզավորված առաջարկների հասանելիության սահմանափակման, դրանց գովազդի կանխման և ֆինանսական հոսքերի վերահսկելիության ուժեղացման միջոցով։
Մնաց {days} օր
1 505

Քննարկվել է 02.03.2026 - 17.03.2026

««Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ Նախագծերի փաթեթով առաջարկվում է աուդիտորական կազմակերպությունների հետ կապված բոլոր գործառույթները (ռեեստրի վարում, որակի հսկողություն, հաշվետվությունների ստացում և այլն) վերապահել քաղաքականություն իրականացնող մարմնին՝ Ֆինանսների նախարարությանը։
Մնաց {days} օր
0 519

Քննարկվել է 02.03.2026 - 20.03.2026

2026 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին «2026 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Ծրագիր) ընդունումը պայմանավորված է «Ստանդարտների մշակում և հավատարմագրման համակարգի զարգացում» 1067 ծրագրի «Ստանդարտների մշակման ծառայություններ» միջոցառման շրջանակներում իրականացվող ստանդարտացման 2026 թվականի աշխատանքների դրույթով և ապահովում է տնտեսության ճյուղերի նորարարական, ինչպես նաև ստանդարտացման բնագավառի զարգացումը։ Սույն որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» օրենքը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը, «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը և այլ իրավական ակտեր։
Մնաց {days} օր
0 397

Քննարկվել է 02.03.2026 - 17.03.2026

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ, ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ (ԿԱՄ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ԾԱՆՈՒՑՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՄ ՆՈՐ ՎԱՅՐՈՒՄ ԱՅԴ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 547, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1272-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐ 5-Ի N 1292-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգի ներդրման արդյունքում գործարկվող էլեկտրոնային գրանցամատյանի միջոցով կարգավորել տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտների գծով լիազոր մարմիններից ստացվող տեղեկատվության գործընթացը։  Լիազոր մարմինների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա պետական տուրքի հաշվառումը ինքնաշխատ, և լիազոր մարմիններին, ինչպես նաև հարկ վճարողին հասանելի կլինի տարեկան պետական տուրքի պարտավորությունների գծով առավել ճշգրիտ տեղեկատվություն։ Նախագծի ընդունման արդյունքում կարգավորվում են լիցենզիա, թուլտվություն, իրավունք, որակավորման վկայական, ինչպես նաև ծանուցում ներկայացրած անձանց ծանուցման ենթակա գործունեություն իրականացնելու իրավունքի ուժի մեջ մտնելու ամսաթվերի, դրույքաչափերի, դրանց փոփոխությունների, փոփոխության ուժի մեջ մտնելու ամսաթվերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հստակ ժամկետները, որի արդյունքում էլ պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգի միջոցով իրականացվելու է տարեկան պետական տուրքի պարտավորությունների ճշգրիտ հաշվառում։ Նախագծի ընդունման դեպքում հստակեցվում է նաև «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ օգտագործելու թույլտվության, զբոսաշրջության բնագավառում լիցենզիաներ տրամադրելու և հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համար լիազոր մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման ընթացակարգը։
Մնաց {days} օր
0 381

Քննարկվել է 02.03.2026 - 17.03.2026

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ» ՀԻՄՆԱՐԿԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով հաստատված աջակցության ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործառույթները Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկին վերապահելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է 2025 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՀ կառավարության N 1742–Ն որոշմամբ հաստատված Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույցի (այսուհետ՝ ՏԶՖԿ) կանոնադրության համաձայն ՏԶՖԿ-ին գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի իրականացումը վերապահելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 509
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: