Լրամշակման փուլում է Քննարկվել է 12.11.2018 - 27.11.2018 «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի շրջանակներում որպես օպերատիվ հետախուզական գործունեության նպատակ սահմանվել է հարկային և մաքսային ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22 գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կատարման կամ օժանդակման դեպքերի կանխումը, բացահայտումը, քանի որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի /այսուհետ՝ ՊԵԿ/ խնդիրների և նպատակների իրականացման համար որպես առաջնահերթություն է նախատեսվել վերոնշյալ բնույթի իրավախախտումների դեմ պայքարը: Նշված միջոցառումների կատարումը նախատեսվում է իրականացնել ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության կողմից, որը որպես օպերատիվ ստորաբաժանում կիրականացնի հարկային և մաքսային մարմինների իրավասությանը վերաբերող օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հարկային և մաքսային ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22 գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կատարման կամ օժանդակման դեպքերի կանխումը և բացահայտման նպատակով, և դրանց արդյունքների իրացումը կկատարվի օրենքով սահմանված կարգով: Հաշվի առնելով ՀՀ ՊԵԿ-ում բացահայտված պետական ծառայության դեմ ուղղված իրավախախտումների սխեմաները՝ նախանշվել է, որ նշված իրավախախտումների բացահայտման հնարավորությունն առավել իրատեսական է ՀՀ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացման ենթակա ամենօրյա և ամենժամյա հսկողության միջոցով, ինչի արդյունքում հնարավոր կլինի բացահայտել և կանխել նշված իրավախախտումներն օպերատիվ ձևով՝ թույլ չտալով դրանց շարունակական և տևող իրավախախտումների վերածումը: 0 2 0 7892
Քննարկվել է 21.11.2017 - 06.12.2017 <<ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍ¬ՏԱՆԻ ՀԱՆ¬ՐԱ¬ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել <<Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին>> ՀՀ օրենքի որոշ դրույթներ համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը: 3 1 0 12346
Քննարկվել է 14.06.2017 - 24.07.2017 Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրառությունն ապահովող հարակից օրենքների փոփոխությունների թվով 51 նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (ՀՕ-165-Ն) ընդունմամբ պայմանավորված՝ 2018 թվականի հունվարի 1-ից հարկային օրենսգրքի կիրառությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել հարակից թվով 51 օրենքներում, քանի որ` 1) հարակից օրենքներով ներկայումս կիրառվում են հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված և (կամ) դրանցից բխող այնպիսի կարգավորումներ, որոնք վերանայվել են հարկային օրենսգրքով, ինչն անհրաժեշտություն է առաջացել կարգավորումները համապատասխանեցնել հարկային օրենսգրքին, 2) հարակից օրենքներով ներկայումս կիրառվում են հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված որոշ հասկացություններ, որոնք հարկային օրենսգրքով վերանայվել են կամ հարկային օրենսգրքով սահմանվել են որոշ նոր հասկացություններ, ինչն անհրաժեշտություն է առաջացրել հասկացությունները համապատասխանեցնել հարկային օրենսգրքով սահմանված հասկացություններին, 3) հարակից օրենքներում հարկային հարաբերությունների կարգավորման առումով կիրառվում են հղումներ հարկային հարաբերությունները կարգավորող օրենքներին կամ այլ իրավական ակտերին, որոնք 2018 թվականի հունվարի 1-ից ճանաչվելու են ուժը կորցրած, ինչն անհրաժեշտություն է առաջացրել կատարելու համապատասխան փոփոխություններ, 4) հարկային օրենսգրքով սահմանված որոշ նոր կարգավորումների, այդ թվում` հարկային և լիազոր մարմինների հսկողությանն առնչվող դրույթներն անհրաժեշտ է սահմանել նաև հարակից օրենքներով, 5) հարկային և մաքսային ծառայության հարցերը կարգավորող, ինչպես նաև հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերում անհրաժեշտություն է առաջացել իրավական առումով կարգավորել գործնականում առաջացած խնդիրները: 2 1 1 13230