Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 08.05.2024 - 23.05.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության  կառավարության 2021  թվականի հունիսի  3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետու­թյան կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է՝ կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար կարկտից ստացած վնասների նվազեցման, տնտեսավարողների եկամուտների կայունացման ու այգեգործության արդյունավետության բարձրացման, ծրագրով սահմանված որոշ դրույթների հստակեցման անհրաժեշտությամբ։ 
0 1809

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 26.02.2024 - 13.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 64-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ դոնորական ձվաբջջի ձեռքբերման և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի մասնակի փոխհատուցման տրամադրումը՝ յուրաքանչյուր զոհված զինծառայողի դեպքում:
0 1436

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 22.02.2024 - 11.03.2024

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը  «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
0 1901

Քննարկվել է 16.02.2024 - 03.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1444-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համառոտ բովանդակություն Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 18.12.2014թ.N1444-Ն որոշման մեջ։Նախագշի ընդունումը պայմանավորված է էլեկտրաէներգիայի գումարների հաշվարկմանմեխանիզմների հստակեցմամբ (այն համայնքների համար, որոնք չեն հանդիսանում «Գազպրոմ Արմենիա»ՓԲ ընկերության բաժանորդ), ինչպես նաև «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցությանմասին» ՀՀ օրենքի դրույթների տարածումը ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կուտականբնակավայրի բնակիչների վրա:Նախագծով սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերի ցանկըհամապատասխանեցվել է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի N2 հավելվածում սահմանվածհամայնքներին և բնակավայրերին։
0 1790

Քննարկվել է 13.12.2023 - 28.12.2023

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԻՐ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ԱՅԼ ՎԱՅՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴՐԵԼԻՍ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ԻՍԿ ԴՐԱ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին օրենքի 28.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է, որ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետի հիմքով հարկադիր կատարողին իր մշտական բնակության վայրից այլ վայր ծառայության փոխադրելու դեպքում հարկադիր կատարողը ապահովվում է բնակելի տարածությամբ, իսկ դրանով ապահովելու անհնարինության դեպքում տրվում է դրամական փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով և չափերով, ուստի, անհրաժեշտություն է առաջացել ընդունել համապատասխան որոշում՝ կարգավորելով սույն հարաբերությունները։
0 1728

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 06.12.2023 - 22.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով կարգավորվում է նախկին ԽՍՀՄ Խնայ­բան­կի ՀԽՍՀ հան­րա­պետա­կան բան­կում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը նաև մինչև 1941 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձանց:      
1 1794

Քննարկվել է 06.12.2023 - 21.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց կողմից սահմանված ժամկետում հայտարարագիրը չներկայացնելու դեպքում՝ նշված ժամկետից սկսած դադարեցնել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում եկամտային հարկի գումարների փոխհատուցումները մինչև հայտարարագրի ներկայացնելը։ ՀՀ հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածով սահմանված դեպքերում եկամտային հարկի գումարների փոխհատուցում չի կատարվում, եթե ֆիզիկական անձինք օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված ժամկետներում հարկային մարմին չեն ներկայացրել եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր)։
5 3250

Քննարկվել է 01.11.2023 - 21.11.2023

«Հայաստանի Հանրապետությունում 2024-2028 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանն աջակցության» ծրագիր «Հայաստանի Հանրապետությունում 2024-2028 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանն աջակցության» ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ
3 3230

Քննարկվել է 24.10.2023 - 09.11.2023

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Սպառողի էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգում ամրագրված դրամային մեծությունների վերանայում։
0 2228