Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 01.02.2023 - 16.02.2023

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Այս նախագծի ընդունմամբ ստեղծվում են իրավական հիմքեր Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ (հոգենեգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներմուծման կամ արտահանման մեկանգամյա լիցենզիան էլեկտրոնային համակարգի միջոցով տրամադրելու վերաբերյալ: Նախագծով առաջարկվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգենեգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներմուծման և արտահանման մեկանգամյա լիցենզիայի (թույլտվությունների) թղթային տարբերակը տրամադրել հայտատուին` վերջինիս դիմումի հիման կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերում:
1 3618

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 17.11.2022 - 04.12.2022

Պետական գույքի վարձակալության տրամադրման և վարձավճարների հաշվարկման, վարձակալության տրամադրման մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Պետական գույքի վարձակալության գործընթացը կանոնակարգելու վերաբերյալ։
0 3704

Քննարկվել է 12.10.2022 - 30.10.2022

Պետական անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն ուժը կորցրած ճանաչելու մասին Պետական գույքը (տարածքները) անհատույց օգտագործման տրամադրելու դեպքերիի հստակ ժամկետների, պայմանների, ինչպես նաև գործարար ծրագրերի օրինակելի ձևում կատարման տեսանկյունից իրատեսական պահանջներ և պայմաններ սահմանում ու ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ գործուն վերահսկողություն իրականացում և միասնական կարգավորումներով ներկայացում։
0 3392

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 15.12.2020 - 30.12.2020

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 168-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գույք հետ վերցնելու և ամրացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 168-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
0 5522

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 01.07.2019 - 19.07.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման Նախագծի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում այս իրավական ակտի գործողության շրջանակներում լիցենզիաների տրամադրման և մերժման իրավահարաբերությունների արդյունավետ կարգավորումն է: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում հստակեցնել լիցենզիան տրամադրելը մերժելու հիմքերը:
0 6457

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 11.04.2019 - 03.05.2019

«Հայաստանի Հանրա«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ մարզերում և Երևան քաղաքում գտնվող չօգտագործվող պետական գույքը ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ելնելով անշարժ գույքի գնահատված արժեքից սահմանված պահանջներով, որոնց բավարարման դեպքում՝ գույքը կտրամադրվի անհատույց օգտագործման, ինչպես նաև կվերացվեն պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման արդյունքում և ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի տրամադրման դեպքում գործող կարգի հետ առաջացող հակասությունները:
0 7326