Քննարկվել է 21.08.2024 - 12.09.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի մշակման անհրաժեշտությունը բխում է ստուգումների կազմակերպման և անցկացմանն առնչվող իրավակարգավորումների հստակեցման և պարզեցման, տեսչական մարմինների կողմից վերահսկողության գործառույթի արդյունավետ իրականացման համար համապատասխան նախադրյալներ ստեղծելու, առկա օրենսդրական բացերը վերացնելու, օրենսդրական կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությունից: Նախագծերի ընդունման արդյունքում՝ 1. կվերացվեն կարգավորումները ստուգումը սկսելու առաջ տնտեսավարողին նախապես ծանուցելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով դրանով պայմանավորված տնտեսավարող սուբյեկտների կողմից ստուգում իրականացնող Տեսչական մարմինների՝ ստուգմանը խոչընդոտելու բազմաթիվ դեպքերը և բացառությունների դեպքերը, որի արդյունքում հնարավորություն կընձեռվի նաև ապահովել նաև միատեսակ մոտեցում․ 2. կպարզեցվի ստուգման ակտի կազմման գործընթացը. 3. կկարգարովի տեսչական մարմինների կողմից ծանուցումների իրականացման կարգը 4. կնախատեսվի իրավախախտողի բացակայությամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավական հնարավորություն։ 7 28 5 3331
Քննարկվել է 12.08.2024 - 28.08.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1266-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողության ոլորտում իրականացված ստուգումների ընթացքում ի հայտ եկած հանրային սննդի կետերում առկա ներքին հսկողության խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: 4 7 0 940
Քննարկվել է 07.08.2024 - 23.08.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում՝ նախատեսելով Տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումների ընթացքում խախտման փաստը, ինչպես նաև ստուգման վարույթի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներն արձանագրելու համար տեսանկարահանման կամ լուսանկարահանման հնարավորություն: 4 4 0 934
Քննարկվել է 01.08.2024 - 16.08.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակման նպատակն է վերախմբագրել նախադպրոցական կրթական հաստատություններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերաբերյալ համապատասխան ստուգաթերթը, ինչպես նաև լրացնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջների վերաբերյալ նոր ստուգաթերթ, քանի որ ընդունվել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» 2.1.2.001-24 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 857 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 50-Ն և 2023 թվականի հոկտեմբերի 3-ի «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.1.1-002-23 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու մասին» N 46-Ն հրամանները: 2 2 0 1047
Քննարկվել է 25.07.2024 - 11.08.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված «Զբոսաշրջության մասին» N 4-Ն օրենքով (այսուհետև՝ Օրենք) սահմանվել են Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված իրավահարաբերությունները: Հետևաբար Նախագծով առաջարկվում է սահմանել զբոսաշրջության գործունեության ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ստուգաթերթը, որը հնարավորություն կստեղծի համապատասխան ոլորտում Օրենքով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ իրականացնել ստուգումներ։ 5 6 0 1002
Քննարկվել է 25.07.2024 - 11.08.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2020 թվականի դեկտեմբերի 9-ից ուժի մեջ են մտել «Տիեզերական գործունեության լիցենզավորման կարգն ու պայմանները և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1984-Ն և «Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցման կարգը սահմանելու մասին» N 1985-Ն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները, ինչպես նաև 2020 թվականի դեկտեմբերի 19-ից ուժի մեջ է մտել «Տիեզերական օբյեկտները և (կամ) տեխնիկան շահագործողի կողմից այլ շահագործողի օտարման նպատակով լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը սահմանելու մասին» N 2071-Ն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը։ Հետևաբար Նախագծով առաջարկվում է սահմանել տիեզերական գործունեության ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ստուգաթերթը: 4 3 0 858
Քննարկվել է 12.07.2024 - 28.07.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով ծխախոտային արտադրանքի անվտանգության վերաբերյալ սահմանած նոր պահանջները, անհրաժեշտություն է առաջացել վերախմբագրել ծխախոտային արտադրանքի անվտանգության վերաբերյալ համապատասխան ստուգաթերթը: «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ ստուգաթերթերի հարցերը ձևավորվում են նվազագույն բավարարության սկզբունքի համաձայն և չեն ընդգրկում այն պահանջները, որոնց պահպանումը չի նպաստում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունից առաջացող ռիսկերի նվազեցմանը: 2 4 0 1077
Քննարկվել է 21.05.2024 - 06.06.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1423-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է լրամշակել Բնապահպանության բնագավառում ստուգումների իրականացնելու համար անհրաժեշտ ստուգաթերթերը՝ ստուգաթերթերում տեղ գտած մի շարք հարցերի իրավական ակտերի հղումները համապատասխանեցնելով Կառավարության կողմից նոր հաստատված Որոշման պահանջներին, ինչպես նաև կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ: 1 5 0 1091
Քննարկվել է 20.05.2024 - 06.06.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է լրամշակել տրանսպորտային անտանգության բնագավառում ստուգումների իրականացնելու համար անհրաժեշտ ստուգաթերթերը։ Նախատեսվում է նաև անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով սահմանել նոր ստուգաթերթ, ինչպես նաև կատարել տեխնիկական բնույթի փոփոխությունները: 2 6 0 1140