Քննարկվել է 25.02.2020 - 15.03.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, համաձայն որի ստանդարտացման ամենամյա ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, սակայն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշմամբ հաստատված՝ «1067 Ստանդարտների մշակում և հավատարմագրման համակարգի զարգացում» ծրագրի «11001 Ստանդարտների մշակման ծառայություններ» միջոցառումը վերապահվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ Հետևաբար` հաշվի առնելով և հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ինչպես նաև ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի N 28/1 որոշումը, մասնավորապես՝ «Ստանդարտների մշակման և հաստատման գործընթացի նկատմամբ իրականացված կատարողական հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» ընթացիկ եզրակացությունը, որում նշվում է, որ «Ստանդարտների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ այսուհետ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել պետական ստանդարտացման ամենամյա ծրագիրը։ 2 0 0 6514
Լրամշակման փուլում է Քննարկվել է 06.12.2017 - 21.12.2017 <<Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Սույն օրենքի սահմանում է Հայաստանի Հանրապետությունում գնահատման գործունեության իրականացման հիմունքները և կանոնակարգում գնահատման գործունեության հետ կապված հարաբերությունները: Օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող գնահատման գործունեության վրա: 174 182 33 23284
Քննարկվել է 23.10.2017 - 07.11.2017 «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ) կողմից հրապարակված միջազգային ստանդարտներին, առաջարկվող գործելաձևերին ու ընթացակարգերին, նշված փաստաթղթերում կատարված վերջին փոփոխություններին առավել հնարավոր չափով համապատասխանությունն, ինչպես նաև բնագավառի մի շարք այլ ընթացակարգային դրույթների կարգավորումն ապահովելու վերաբերյալ: 1 1 0 12439