Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 31.05.2021 - 15.06.2021

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2021-2022 ԵՎ 2022-2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  2021 թվականի փետրվարի 4-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է Հանրակրթության պետական չափորոշիչը, որը 2021-2022 ուստարում փորձարկվելու է Տավուշի մարզում և ամփոփվելուց ու լրամշակվելուց հետո նախատեսվում է ներդնել ՀՀ բոլոր դպրոցներում: Միաժամանակ ներակայացված է 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանները: Նախատեսվել է ներկայացնել միաժամանակ 2 ուստարիների համար՝ հաշվի առնելով, որ 2022-2023 ուստարվա համար փոփոխության ենթակա են միայն ժամկետների հետ կապված կարգավորումները:
3 11167

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 19.03.2021 - 05.04.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի N240-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է բնապահպանական թողքի հաշվարկման նոր մեթոդաբանության և ջրավազանային կառավարման պլանի մոդելի   փոփոխությամբ, որոնք հաստատվել են համապատասխանաբար  ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի N 57-Ն և  ՀՀ կառավարության 2017թ. հոկտեմբերի 26-ի N 45-Ն արձանագրային որոշումների ընդունմամբ:  Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է նաև Ախուրյանի գետավազանում ջրային ռեսուրսների արդյունավետ բաշխման, ջրօգտագործողների միջև էներգետիկ ու ոռոգման նպատակներով ջրօգտագործման գործընթացի հավասարակշմամբ: 
18 7377

Քննարկվել է 09.08.2018 - 25.08.2018

«ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 10–ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացված օրինագծով կարգավորման առարկան ՔՊ ծառայությունների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կանոնակարգումն է:
0 8393

Քննարկվել է 26.01.2018 - 10.02.2018

«ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՄՐՈՒ «ՇԻՐԱԿ» OԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿՈՆՑԵՍԻՈՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՏԵՐ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ԶՎԱՐԹՆՈՑ» միջազգային և Գյումրու «ՇԻՐԱԿ» օդանավակայանների 2018-2022 թվականների Մաստեր պլանը ստեղծված են նոր կամ գոյություն ունեցող օդանավակայանների համար և դիտվում են որպես գործող փաստաթղթեր, որոնք պարբերաբար ենթարկվում են վերանայման և ամբողջական լրամշակման յուրաքանչյուր 5 տարին մեկ: Դրանց հիմնական նպատակն է ուսումնասիրել օդանավակայանում հնարավոր հետագա զարգացումներն ու փոփոխությունները, ներկայացնել զարգացման ծրագիր, արձագանքել առկա պահանջներին, ինչպես նաև ծառայել որպես կառավարման միջոց և մեթոդ:
2 12866

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.06.2017 - 10.07.2017

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԼԱՆԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության երկրորդ էներգաբլոկի  շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանի մասին
0 8449