Քննարկվել է 19.09.2023 - 04.10.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 09-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Իրավական ակտում փոփոխություն և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կարգում չկա հստակ կարգավորում, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված և երաշխավորված են 5-11-րդ դասարաններում՝ «Առողջ ապրելակերպ» (յուրաքանչյուր դասարանում՝ տարեկան 17 ժամ) և 8-11-րդ դասարաններում՝ «Մասնագիտական կողմնորոշում (յուրաքանչյուր դասարանում՝ տարեկան 34 ժամ)» Խմբակների ծրագրերը։ Նախատեսվում է «Մասնագիտական կողմնորոշում» Խմբակին հատկացնել տարեկան 34 ժամ՝ 68 ժամի փոխարեն, իսկ «Առողջ ապրելակերպ» Խմբակին հատկացնել տարեկան 17 ժամ, որպեսզի անհատական բաղադրիչով նախատեսված 3 ժամից նախագծային աշխատանքի համար բավարար ժամանակ հատկացվի: 0 0 0 2236
Քննարկվել է 30.06.2023 - 16.07.2023 ՏԻԳՐԱՆ ՄՀԵՐԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ, ՄԱՐՏԻՆ ԳԵՂԱՄԻ ՏՈՆԻԿՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ՍՊԱՐՏԱԿԻ ՔԱՐԱՄՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել հետևյալ անձանց՝ Տիգրան Մհերի Դավթյանին (ծնվ.՝ 1997 թվականի ապրիլի 25-ին, հաշվառման հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, գյուղ Լանջազատ, Մ. Մաշտոցի փող., տուն 36). Մարտին Գեղամի Տոնիկյանին (ծնվ.՝ 1996 թվականի դեկտեմբերի 9-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Նազարբեկյան փող., 16 շ., բն. 4). Տիգրան Սպարտակի Քարամյանին (ծնվ.՝ 1997 թվականի մարտի 06-ին, հաշվառման հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, ք. Գորիս, Վանքի տափ, փող., 10 շ., բն. 6). Տիգրան Արամի Սարգսյանին (ծնվ.՝ 1997 թվականի հուլիսի 26-ին, հաշվառման հասցեն՝ ք.Երևան, Վ.Համբարձումյան փող., 9 շ., բն. 29): 0 0 0 2319
Քննարկվել է 09.06.2023 - 25.06.2023 ՌԱՖԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ, ԿԱՐԼԵՆ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ, ՍՈՒՐԵՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ, ՌՈՄԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ՄՈՒՂՆԵՑՅԱՆԻՆ, ԴԱՎԻԹ ԻՍՐԱԵԼՅԱՆԻՆ, ՀԱՅԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ, ԳՈՌ ՓԻԼԻՊՈՍՅԱՆԻՆ, ՆԱՎԱՍԱՐԴ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ԳԵՎՈՐԳ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել հետևյալ անձանց՝ Ռաֆայել Գառնիկի Հարությունյանին (ծնվ.՝ 1996 թվականի դեկտեմբերի 18-ին, հաշվառման հասցեն՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ասլանյան փող., տուն 26): Տիգրան Կարենի Ղուկասյանին (ծնվ.՝ 1996 թվականի հոկտեմբերի 14-ին, հաշվառման հասցեն՝ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Թամազյան փող., տուն 15). Սուրեն Ռաֆիկի Լևոնյանին (ծնվ.՝ 1996 թվականի սեպտեմբերի 08-ին, հաշվառման հասցեն՝ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Աբովյան փող., տուն 73/1 տուն). Ռոմիկ Արմենի Ղազարյանին (ծնվ.՝ 1996 թվականի սեպտեմբերի 06-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղ., 3աշ., բն. 18). Տիգրան Արմանի Մուղնեցյանին (ծնվ.՝ 1996 թվականի հուլիսի 13-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Հալաբյան փող., 23 շ., բն. 10). Դավիթ Սամվելի Իսրայելյանին (ծնվ.՝ 1996 թվականի դեկտեմբերի 27-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Ավետիսյան 70, բն. 47). Հայկ Արթուրի Դանիելյանին (ծնվ.՝ 1996 թվականի դեկտեմբերի 19-ին, հաշվառման հասցեն՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Աբովյան փող., 28 շ., բն.16). Գոռ Արծրունի Փիլիպոսյանին (ծնվ.՝ 1997 թվականի օգոստոսի 4-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Աբելյան փող., 8/3 տուն). Նավասարդ Կարենի Վարդանյանին (ծնվ.՝ 1997 թվականի ապրիլի 08-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Վրացական 6, բն. 42). Գևորգ Տիգրանի Մնացականյանին (ծնվ.՝ 1997 թվականի հունվարի 23-ին, հաշվառման հասցեն՝ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Բաթումի փող., 15 շ., բն. 38). Կարլեն Վաղարշակի Ոսկանյանին (ծնվ.՝ 1996 թվականի սեպտեմբերի 27-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Մոլդովական 44/2 շ., բն. 23): 14 1 1 2685
Քննարկվել է 25.05.2023 - 09.06.2023 «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 393-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններով 12-րդ հոդվածից հանվել է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) քննության համար պարտադիր վերապատրաստման պահանջը, քանի որ վերապատրաստումներն իրականացվել են հավաստագիր ստանալ ցանկացող անձի հաշվին, ինչը լրացուցիչ ֆինանսական խնդիր էր հավակնորդների համար: Դրանից ելնելով էլ վերապատրաստվելու կամ ինքնուրույն պատրաստվելու ընտրությունը վերապահվել է հավաստագրվող անձին: Ուստի անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 393-Ն հրամանը: 0 1 0 2060
Քննարկվել է 03.05.2023 - 19.05.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դադարեցնել կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճում ունենալու համար Վահան Արթուրի Թադևոսյանի (ծնվ՝ 11.01.2004 թ., հաշվառման վայրը՝ ք. Երևան, Կիևյան 5, բն. 98, Շանհայի Ծիաո Թոն համալսարան) կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը: Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1111-Ա որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 19-րդ ենթակետը: 3 1 0 2386
Լրամշակման փուլում է Քննարկվել է 04.04.2023 - 19.04.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1044-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծն ընդունվելու դեպքում՝ կշտկվեն առկա տեխնիկական խնդիրները, ինչպես նաև կիրականացվի անհրաժեշտ փոփոխություն սոցիալական ապահովության տարածքային կենտրոնների գործունեության դադարեցմամբ պայմանավորված։ 3 3 0 2658
Քննարկվել է 07.02.2023 - 23.02.2023 <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին>> և <<Պաշտպանության մասին>> օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծեր Նախագծերի փաթեթի համաձայն սահմանվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի քաղաքացիների կողմից այդ նպատակով դիմելու, նրանց զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայր նշանակման, ծառայության ավատից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները: 10 19 3 7519
Քննարկվել է 05.12.2022 - 20.12.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 12-ի N 154-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նկատի ունենալով, որ 12-ամյա հանրակրթության պարտադիր պահանջը, ինչպես նաև այն, որ հանրակրթության մեջ երեխաների ընդգրկվածության ցուցանիշները հիմք են հանդիսանում երկրի միջազգային տարբեր գնահատականների համար (մարդկային զարգացման համաթիվ, գլոբալ մրցունակության համաթիվ և այլն), կարևոր է ունենալ կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման (կրթության մեջ ներառման) գործուն համակարգ, որը հենված կլինի բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցների համագործակցության վրա: 0 1 0 3552
Քննարկվել է 14.09.2022 - 29.09.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ hոդվածներով, ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12 N 451-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1069-Ա որոշման հավելված 2-ի՝ 1) 3-րդ կետի 60-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել. 2) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 6-րդ ենթակետով. «6) Տիգրան Աշոտի Սեդրակյան (ծնվ.՝ 22.06.2000 թ., հաշվառման վայրը՝ քաղ. Երևան, Կոմիտասի պողոտա, 38 շենք, բն. 4, Սորբոնի համալսարան, Ֆրանսիա): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»: 1 1 0 2840