Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 15.07.2019 - 30.07.2019

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծեր «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն է արվել, որի համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու պարտականությունը կրում է նշված գործարքները վավերացրաժ նոտարը, ինչպես նաև նախատեսվել է մինչև այս կարգավորումը նախատեսելը պետական գրանցման դիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելու դեպքում այն հարգելի ճանաչելու հնարավորություն: Նախատեսվել են նաև այն հիմքերը, որոնց առկայության դեպքում դիմողի միջնորդությամբ պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը կարող է հարգելի համարել ժամկետը բաց թողնելը: Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվող փոփոխությամբ հստակեցվել է անհատական իրավական ակտի՝ որպես իրավունք տրամադրող կամ իրավունքի սահմանափակում կիրառող ակտի բնույթը, ինչպես նաև հստակեցվել են անհատական իրավական ակտի առոչնչության և անվավերության հիմքով իրավունքի պետական գրանցումը մերժելու հետ կապված հարցերը: Բացի այ սահմանվել է, որ իրավունքի պետական գրանցումը չի կարող մերժվել, եթե պետական գրանցումն իրականացնող մարմինը հարգելի է համարել ժամկետը բաց թողնելը: Նշված փոփոխությունից բխում է նաև «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը, որոնք կապված են նոտարի կողմից իրավունքները պետական գրանցման ներկայացնելու հետ: Բացի այդ լրացում է կատարվել նաև Քաղաքացիական օրենսգրքի 505-րդ հոդվածում, որով սահմանվել է վճարումների կատարման բացառապես անկանխիկ եղանակ տարաժամկետ վճարելու պայմանով կնքված անշարժ գույքի  առուվաճառքի պայմանագրի դեպքում:   
5 9866

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 29.08.2018 - 13.09.2018

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել են՝ կենսաթոշակ նշանակելու մասին դիմումը նաև լիազորված անձի միջոցով ներկայացնելու կարգավորումներ, անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստանալու դեպքում տարին մեկ անգամ բանկ ներկայանալու միջոցով Հայաստանի Հանրապետությունում լինելու փաստի հաստատման փոխարեն կենսաթոշակի վճարումը շարունակելու մասին համաձայնություն տալու, իսկ Հայաստանի Հանրապետութունում չգտնվելու կամ բանկ ներկայանալու անհնարինության այլ դեպքում ողջ լինելու փաստի հաստատումը՝ անկախ կենսաթոշակառուի Հայաստանի Հանրապետությունում լինելու հանգամանքից, լիազորագրի հիման վրա դադարեցված կենսաթոշակի վերսկսման և դրա հետագա վճարման կարգավորումներ և այլն:
0 10803

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 14.09.2017 - 29.09.2017

«Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվող կարգավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը կամ գործակալության տարածքային գրասենյակները ևս իրականացնելու են սպասարկման գրասենյակի գործառույթներ: Առաջարկվող կարգավորումը նպատակ է հետապնդում զարգացնել  ապահովված իրավունքների գրանցման համակարգը՝ գրանցման գործընթացը հանրությանն ավելի հասանելի դարձնելու միջոցով:
0 9810

Քննարկվել է 01.08.2017 - 16.08.2017

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ     Առաջարկվող նախագծի ընդունման նպատակն է ընդլայնել նոտարական գործողությունների՝ ժամանակակից տեղեկատվական համակարգերի միջոցով իրականացման ապահովումը:     Նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով էլեկտրոնային կապ ստեղծել նոտարների, բանկային և վարկային կազմակերպությունների միջև` նոտարին տրամադրելով Էլեկտրոնային կնիք, էլեկտրոնային թվային ստորագրություն: Վերջիններիս ներդնումը հնարավորություն կստեղծի էլեկտրոնային եղանակով վավերացնել էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերը (այսուհետ՝ էլեկտրոնային պայմանագրեր): Կսահմանվեն էլեկտրոնային եղանակով վավերացման ենթակա էլեկտրոնային պայմանագրերի տիպային ձևերը և դրանց էլեկտրոնային վավերացման կարգը:     Նշված կարգավորումների արդյունքում պարտատիրոջը հնարավորություն է տրվում էլեկտրոնային եղանակով վավերացված էլեկտրոնային պայմանագրից բխող դրամական պարտավորությունը կատարված չլինելու դեպքում բանկային հաշվի քաղվածքի առկայությամբ  ստանալ կատարողական մակագրության թերթ:     Այսպիսի կարգավորումների արդյունքում կընդլայնվի կատարողական մակագրության թերթի տրամադրման ինստիտուտը, որը   կնպաստի նոտարական գործողությունների ճիշտ և արագ կատարմանը և քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը: Բացի այդ կնվազեցվի նաև դատարանների ծանրաբեռնվածությունը:
0 10812

Քննարկվել է 17.02.2017 - 06.03.2017

Նոտարների կողմից ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող` ժառանգված գույքի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու մասին Կարգով կարգավորվում են նոտարների կողմից մատուցած նոտարական ծառայությունների շրջանակներում նոտարներին հայտնի դարձած՝ մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգի (ժառանգների) կողմից ժառանգված՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի մասին տեղեկությունները  հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:
0 9807