Քննարկվել է 04.08.2022 - 19.08.2022 ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Համաձայն «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 33-րդ հոդվածի՝ երեխայի իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներն իրականացվում են երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրերով: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ մշակել է ոլորտի տարեկան ծրագիրը՝ իրականացված և գնահատման արդյունքում ամրագրված խնդիրների հիման վրա նախանշված աշխատանքների ներառմամբ: 0 1 5 4703
Քննարկվել է 18.03.2022 - 02.04.2022 «2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 1902-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Սույն նախագծով առաջարկվում է փոփոխել «Հայաստան. Հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության մշակման II դրամաշնորհային ծրագիր»-ի ժամկետի երկարաձգումից բխող՝ 2021 թվականի նոյեմբերի 18-ի ՀՀ կառավարության թիվ 1902-Լ որոշման առաջին Հավելվածի «ՏԿԵ նախարարություն» բաժնի 10-րդ և 22-րդ կետերով հաստատված միջոցառումների կատարման ժամկետները 0 0 0 3889
Գտնվում է ՀՀ կառավարությունում Քննարկվել է 17.01.2020 - 02.02.2020 «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» Սույն փաստաթղթի մշակումը պայմանավորված է արդյունաբերության ոլորտի զարգացման ապահովմամբ և բխում է ՀՀ կառավարության ծրագրից և «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքից։ 2011 թվականին ՀՀ կառավարության N 49 արձանագրային որոշմամբ ընդունվել է և հավնության է արժանացել՝ «Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը», որը ներկայումս արդիականացման կարիք ունի։ Ուստի նոր փաստաթղթի մշակումը կապված է ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետ իրագործման տեսանկյունից, ինչպես նաև բարեփոխումների հիմնական ուղղությունների և դրանցից ակնկալվող արդյունքների, ձեռքբերման առաջընթացի չափելի ցուցանիշների սահմանման անհրաժեշտությամբ: 3 1 0 8480
Լրամշակման փուլում է Քննարկվել է 16.12.2019 - 31.12.2019 ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի Նախագծերի շրջանակներում նախատեսվում է, որ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն հարկային մարմինները՝ հարկային իրավախախտումների, ինչպես նաև հարկային ծառայողների կողմից գործառութային պարտականությունների հետ կապված իրավախախտումների բացահայտման, կանխման և խափանման նպատակով և մաքսային մարմինները` մաքսանենգության և այլ հանցագործությունների, ինչպես նաև մաքսային ծառայողների կողմից գործառութային պարտականությունների հետ կապված իրավախախտումների բացահայտման, կանխման և խափանման նպատակով: 1 4 0 7704
Գտնվում է ՀՀ կառավարությունում Քննարկվել է 01.03.2019 - 17.03.2019 «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ձեռնարկատիրական զարգացման համար կարևոր է պետական կարգավորումների, ծառայությունների և վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար միջավայր ձևավորելու, հավասար մրցակցային պայմաններ և գործարարությանն օժանդակող զարգացած շուկայական ենթակառուցվածքներ ապահովելու քաղաքականությունը: Չնայած մի շարք ոլորտներում Հայաստանի արձանագրած լուրջ հաջողություններին` բիզնեսով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների բարելավումն իրականացվում է ոչ համաչափ և որոշ ոլորտներում առկա են խնդիրներ` առավելապես վարչարարական բնույթի: Այդ խնդիրները լուծելու և գործարար միջավայրի զարգացման համաչափությունն ապահովելու նպատակով առաջարկվում է իրականացնել գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը: 8 3 9 10895
Լրամշակման փուլում է Քննարկվել է 17.07.2018 - 06.08.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԱՁԵՎԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2019-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս շատ քիչ են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հրաձգարանները: Հանրապետությունում գործում են 16 հրաձգարաններ, լիարժեք գործում են 4-ը, մյուսները թերի են գործում՝ վերանորոգված չլինելու, զենք, զինամթերք չունենալու պատճառով: Մինչդեռ հրաձգարանների պահանջարկը Հայաստանի Հանրապետությունում շատ ավելի մեծ է: Նախագիծը նախատեսում է եղած հրաձգարանների վերանորոգում, նոր հրաձգարանների կառուցում: Նախագիծը սահմանում է հանրապետության 9-12-րդ դասարանների դպրոցականների, միջին մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների 1-2-րդ կուրսերում սովորողների հրաձգարաններ հաճախելու անհրաժեշտությունը՝ հաստատված ժամանակացույցի և ցուցակների համաձայն: Նախագիծը առաջարկում է նաև հանրապետության մարզերի և Երևան քաղաքի բնակչության (հանրապետության ամեն մարզից և Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանից՝ հարյուրական մարդ) պարբերական հաճախումների կազմակերպում հրաձգարաններ՝ որպես զենքին ծանոթանալու, նշանառություն սովորելու, զենքին տիրապետելու հմտությունների կատարելագործման միջոցի: 1 0 0 9046
Լրամշակման փուլում է Քննարկվել է 14.11.2017 - 29.11.2017 <<ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ռազմավարությունում մանրամասն դիտարկվել են շրջակա միջավայրի բաղադրիչներ հանդիսցող հողերը, կենսաբազմազանությունը, ներառյալ` անտառները և բնության հատուկ պահպանվող տարածքները (ԲՀՊՏ-ներ), ջրային ռեսուրսները, մթնոլորտը:(Ընդերքում պարփակված օգտակար հանածո հանդիսացող բնական ռեսուրսների մասով ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 24-ի նիստի 21-րդ կետով ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգը, համաձայն որի նախատեսված հիմնախնդիրների լուծման համար պետք է իրականացվի ախտորոշիչ ուսումնասիրություններ, ինչի հիման վրա կմշակվի ռազմավարական փաստատաթուղթ` ներառելով ոլորտի կայուն զարգացման համար խոչընդոտ հանդիսացող խնդիրների լուծման մանրամասն ուղղությունները, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտի բարեփոխումներին ուղղված միջոցառումները, ֆինանսական գնահատականները և ակնկալվող արդյունքները): Ներկայացված Ռազմավարությունը կստեղծի շրջակա միջավայրի պահպանության, վերականգնման, բարելավման համար համապատասխան պայմաններ, ինչպես նաև կապահովի անցումը կայուն զարգացման՝ ներկա և ապագա սերունդների պահանջմունքների ապահովման համար: Մասնավորապես. կկատարելագործվի շրջակա միջավայրի պահպանության նորմատիվա-իրավական դաշտը, այդ թվում՝ կնախատեսվի էկոլոգիապես արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման նպատակով տնտեսվարող սուբյեկտների տնտեսական խթանման միջոցները, կձևավորվի շրջակա միջավայրի պահպանության ոլորտի կառավարման արդյունավետ՝ ներառելով միջազգային ստանդարտները, համակարգը, կնպաստի խախտված էկոհամակարգերի վերականգնմանը, ինչպես նաև ավելի մատչելի կդարձնի շրջակա միջավայրի վիճակի մասին տեղեկատվության ապահովումը և միջազգային համագործակցության զարգացումը: Ռազմավարական բնապահպանական գործողությունների ծրագիրը նախատեսում է բնապահպանական քաղաքականության գործիքների համակարգված փաթեթ, այն առավել համակարգված կդարձնի բնապահպանական և բնօգտագործման ոլորտում առկա և առաջիկա բնագավառային գործողությունների ծրագրերը, կանդրադառնա խնդիրների լուծմանը, ինչպես նաև հաշվի կառնի ՀՀ միջազգային պարտավորությունները` բնապահպանության ոլորտում: 0 1 0 10484
Լրամշակման փուլում է Քննարկվել է 22.09.2017 - 12.10.2017 Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 836-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույց 0 0 0 8804
Քննարկվել է 31.01.2017 - 16.02.2017 Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշում Չնայած մի շարք ոլորտներում արձանագրած լուրջ հաջողություններին` բիզնեսով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների բարելավումն Հայաստանում իրականացվում է ոչ համաչափ և որոշ ոլորտներում առկա են խնդիրներ` առավելապես վարչարարական բնույթի: Այդ խնդիրները լուծելու և գործարար միջավայրի զարգացման համաչափությունն ապահովելու, ինչպես նաև 2017 թվականի արդյունքներով Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հրապարակվող «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում ՀՀ դիրքի բարելավումն առնվազն 4 կետով ապահովելու նպատակով առաջարկվում է իրականացնել գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը: 0 0 0 10025