Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 13.12.2021 - 30.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 883-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի N 02/10.3/37766-2021 հանձնարարականով, ինչի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել ապահովել ոլորտին առնչվող  Կառավարության և վարչապետի որոշումների և դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխությունները՝ ապահովելով լիազորող նորմի առկայությունը, որը պետք է համապատասխանի իրավական որոշակիության սկզբունքին։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի   4-ի «Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման և չափագիտության լիազորված մարմին ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի N 1038-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 883-Ն որոշման նախաբանում որպես լիազորող նորմ բացակայում էր «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 11-րդ հոդվածի 1-ին մասի հղումները, ուստի անհրաժեշտություն է առաջացել վերանայել վերոնշյալ Նախագծի լիազորող նորմերը և կատարել անհրաժեշտ փոփոխություն։
0 4027

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.10.2021 - 07.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի № 1031-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի «Համապատասխանության գնահատման ազգային մարմին ճանաչելու մասին»  N 1031 – Ն որոշման համար հիմք հանդիսացող «Համապատասխանության գնահատման մասին» օրենքը ուժը կորցրաց է ճանաչվել 2017թ․ ապրիլի 15-ին, ուստի վերոնշյալ որոշումն ևս պետք է ուժը կորցրած  ճանաչել ։
0 4292

Քննարկվել է 04.08.2021 - 20.08.2021

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն ստանդարտների մշակման գործընթացն իրականացնում է «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության «Ստանդարտների մշակման ծառայությունների, պետական ծրագիրը, աշխատանքների ցանկը հաստատելու մասին» 2021 թվականի ապրիլի 8-ի N 483-Լ որոշման, այլ իրավական ակտերի, ինչպես նաև` եվրոպական և միջպետական, միջազգային ստանդարտներով, ուղեցույցներով սահմանված պահանջներին համապատասխան: Ստանդարտացման ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա: Միջոցառումների իրականացման արդյունքում տնտեսության ճյուղերում կստեղծվեն բարենպաստ պայմաններ որակի և մրցունակության բարձրացման համար:
0 5182

Քննարկվել է 27.04.2021 - 19.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 86-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի № 86-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018թ. ապրիլի 18-ի «Համապատասխանության գնահատման տիպային սխեմաների մասին» N44 որոշման (փոփոխություն  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020  թ. դեկտեմբերի 23-ի N 127 որոշում) 3․1 կետի բ) ենթակետի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմինները ապահովվում են սերիական թողարկման արտադրանքի համար ժամանակավոր միջոցառումների կիրառմամբ Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառված սերտիֆիկացման մարմինների կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատների վերաբերյալ եռամսյակային տեղեկատվության հավաքագրումը և դրանց ներառումը վերոգրյալ ռեեստրի ազգային մասում։
0 5379

Քննարկվել է 01.04.2021 - 28.04.2021

«ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի փետրվարի 10-ի N 109-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Լիցենզավորված անձանց կրթական ծրագրերով տրամադրվող լիցենզիայի ներդիրի ձևերը հաստատվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի փետրվարի 10-ի N 109-Ն հրամանովը, որով սահմանվել են որոշակի պահանջներ՝ կրթական ծրագիր, մասնագիտություն, սահմանային տեղեր, ուսուցման լեզուն, ուսուցման տևողություն և այլն: 2012 թվականից հետո ընդունվել են մի շարք իրավական ակտեր որոնցով առաջացել են ներդիրներում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:
0 5977

Քննարկվել է 17.03.2021 - 01.04.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N1565-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ազգային օպերատորի հետ լիազոր մարմինը կնքում է պայմանագիր:
0 5833

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 17.02.2021 - 04.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N745-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N745-Ն որոշմամբ, սահմանվել է շրջակա միջավայրի նախարարության կանոնադրությունը։ Կանոնադրության 11-րդ կետում սահմանված են նախարարության հիմնական գործառույթներն ու նպատակները։ Նույն կետի 27-րդ ենթակետի համաձայն նախարարության գործառույթներից է հանդիսանում օզոնային շերտը քայքայող նյութերի հաշվառումը։ Համաձայն նոր ընդունված՝ «Օզոնային շերտի պահպանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի պահանջի՝ որպես լիազոր մարմնի գործառույթ է սահմանվել ոչ միայն օզոնային շերտը քայքայող նոյւթերի, այլ նաև՝ հիդրոֆտորածխածնների քանակությունների և փաստաթղթերի հաշվառումը։ Հետևաբար, «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի փոփոխությունից հետո անհրաժեշտություն է առաջացել լիազոր պետական մարմնի գործառույթները վերանայել՝ համապատասխանեցնելով օրենքի պահանջներին։ Նախագծի ընդունմամբ կարգավորվում է պետական լիազոր մարմնի գործառույթները նաև հիդրոֆտորածխածինների գործածման բնագավառում։ Մասնավորապես, շրջակա միջավայրի նախարարության կանոնադրության փոփոխման պարագայում կապահովվի օրենքով սահմանված լիազոր մարմնին վերապահված գործառույթների իրականացումը ոչ միայն օզոնային շերտը քայքայող նյութերի, այլ նաև հիդրոֆտորածխածինների գործածման բնագավառում:
0 5033

Քննարկվել է 23.07.2020 - 12.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի № 883-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի № 882-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման ընդունման արդյունքում ՀՀ ստանդարտացման և չաձագիտության ազգային մարմին կճանաչվի «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությունը և որպես մեկ մարմին համապատասխան գործառույթների հստակեցման արդյունքում կբացառվեն նմանատիպ, նույնանման գործառույթների իրականացումը։
0 5742

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.07.2020 - 18.07.2020

«ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 291-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 291-Ն որոշմամբ, հիմք ընդունելով  «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի 5-րդ հոդվածը, շրջակա միջավայրի նախարարությունը ճանաչվել էր լիազոր պետական մարմին՝ օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման բնագավառում։ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի փոփոխությունից հետո անհրաժեշտություն է առաջացել լիազոր պետական մարմին ճանաչել նաև հիդրոֆտորածխածինների գործածման բնագավառում։     Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի ընդունմամբ, համաձայն որի օրենքի (նոր շարադրմամբ՝ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի) կարգավորման առարկան ընդլայնվել է և այն, բացի օզոնային շերտը քայքայող նյութերից, ներառել է նաև հիդրոֆտորածխածինների գործածման բնագավառում իրավակարգավորումներ, որոնք հանդիսանում են ջերմոցային գազեր և ևս վնասակար են օզոնային շերտի համար: Օրենքում ամրագրված նոր իրավակարգավորումները ներդաշնակեցված են Հայաստանի միջազգային պարտավորություններին, որոնք իրենց արտացոլումը պետք է գտնեն նաև ենթաօրենսդրական ակտերում:
0 6330