Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 28.06.2022 - 13.07.2022

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նոր կարգավորումներ Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում, 25-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում, 44-րդ հոդվածի 1-ին մասում, 46-րդ և 75-րդ հոդվածներում: Կարգավորումների նպատակն է անշարժ գույքերի միավորման կամ անշարժ գույքերի միավորների բաժանման դեպքերում իրավունքների պետական գրանցման համար ներկայացվող անշարժ գույքի հասցեի որոշման պահանջի վերացումը:
Մնաց {days} օր
1 6924

Քննարկվել է 25.02.2022 - 12.03.2022

«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Մշակված նախագծերի հիմնական նպատակն է նախատեսել նոր իրավակարգավորումներ՝ ուղղված շինարարության ոլորտում առկա պրակտիկ խնդիրների լուծմանը
Մնաց {days} օր
0 5418

Քննարկվել է 30.10.2020 - 14.11.2020

<<ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում է հստակեցնել առանց գլխավոր հատակագծերի հողհատկացման գործառույթների իրականացման ժամկետի վերանայումը, քաղաքաշինական բնագավառի տեսչական մարմնին լիազորության ապահովումը, քաղաքաշինության դերի, մասնակցայնության և ներառականության բարձրացումը:         
Մնաց {days} օր
0 7059

Քննարկվել է 01.10.2020 - 16.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշումների միավորման նախագծի ընդունման արդյունքում  կհստակեցվեն նախագծերի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, միևնույն ոլորտին առնչվող փաստաթղթերը մեկ միասնական իրավական փաստաթղթում ներառելու միջոցով կիրարկման գործընթացի դյուրինացումը: Որոշման նախագծի ընդունման արդյունքում  կկանոնակարգվի գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի համաձայնեցման ու հաստատման գործընթացը, նախագծերը կմշակվեն որոշակի միասնական սկզբունքներով և տեսքով,  կդյուրինացվի նախագծերով սահմանվող տվյալների և պահանջների մուտքագրումը երկրատեղե­կատվա­կան համակարգ:
Մնաց {days} օր
1 7374
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: