Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 17.10.2025 - 01.11.2025

«Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրեր կազմելու մեթոդաբանությունը սահմանելու մասին» հրաման  «Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրեր կազմելու մեթոդաբանությունը սահմանելու մասին» հրամանի նախագծի ընդունմամբ կապահովվի համայնքային ծառայության պաշտոնների կառուցվածքային և բովանդակային միասնականությունը, ծառայողական հարաբերությունների թափանցիկությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև համայնքային կառավարման համակարգի արդիականացումը՝ ժամանակակից կառավարման պահանջներին համապատասխան։
Մնաց {days} օր
0 891

Քննարկվել է 10.10.2025 - 25.10.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի թիվ 1244-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի թիվ 1244-Ն որոշումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրա կարգավորման առարկա հանդիսացող հարաբերությունների կանոնակարգումն այլևս գտնվում է Ներքին գործերի նախարարի իրավասության տիրույթում:
Մնաց {days} օր
0 1116

Քննարկվել է 09.10.2025 - 29.10.2025

««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,««ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ    Նախագծով մասնավորապես նախատեսվում է՝    1) անշարժ գույքի պետական ռեգիստրի մատուցած ծառայությունների դիմաց վճարները միավորել տվյալ ծառայությունների համար օրենսդրությամբ սահմանված պետական տուրքերի հետ,    2) նեկայումս գործող որոշակի նույնաբովանդակ ծառայությունների համար առկա տարբերակված վճարները նույնացվում են՝ հիմքում դնելով պետական տուրքի հասկացությունը, օրինակ՝ անկախ այն հանգմանքներից, թե գործարքի առարկայի  ներքին մակերեսն ավել է 200 քառակուսի մետրից, թե հանդիսանում է բնակարան, անշարժ գույքի պետական ռեգիստրն իրավունքների պետական գրանցում իրականցանելիս կատարում է միևնույն գործառույթները, ուստի եթե պետական տուրքը գործառույթների իրականացման դիմաց վճարման ենթակա պարտադիր վճար է, ապա առկա չէ որևէ հիմնավորում այդ վճարների տարբերակման համար։    3) սահմանվում է, թե դիմումի որ տեսակով ինչ տեղեկատվություն է տարամդրվելու և այն ինչ է ներառելու,    4) նպատակ ունենալով առավել ակտիվացնել էլեկտրոնային եղանակով իրականացվող հարցումները՝ նախագծով առաջարկվում է բարձրացնել թղթային պատճենների տեսքով կադաստրային գործից փաստաթղթերի տրամադրման համար գանձվող պետական տուրքը,մասնավորապես՝ A4 ֆորմատով մեկ էջի համար 100 դրամ երեք աշխատանքային օրվա ընթացքում և 200 դրամ՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, միաժամանակ նախատեսելով նաև A3 ֆորմատով փաստաթղթերի տրամադրման հնարավորությունը՝ մեկ էջի համար 200 դրամ երեք աշխատանքային օրվա ընթացքում և 400 դրամ՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում։    Հաշվի առնելով, որ պետական տուրքի նկատմամբ կիրառվող արտոնությունները սահմանված են «Պետական տուրքի մասին» օրենքով, նպատակահարմար է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 75-րդ հոդվածով նախատեսված՝ անշարժ գույքի պետական գրանցման, ինչպես նաև դրա վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար սահմանված արտոնությունները մեկտեղել՝ «Պետական տուրքի մասին» օրենքում որպես ինքնուրույն հոդված։
Մնաց {days} օր
0 1319

Քննարկվել է 19.08.2025 - 04.09.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի N 982-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի N 982-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ  կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի կարգավորումները, համաձայն որի գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով՝ սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 27 տարին լրանալու օրը:
Մնաց {days} օր
7 1561

Քննարկվել է 18.08.2025 - 02.09.2025

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ և «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերով առաջարկվում է ամրագրել ազգային անվտանգության մարմինների կողմից արտաքին հակահետախուզական գործունեություն իրականացնելու գործառույթը,օրենքների մի շարք դրույթներ համապատասխանեցնել արդի օրենսդրության իրավակարգավորումներին, վերանայել գործնականում ի հայտ եկած մի շարք խնդրահարույց դրույթներ:
Մնաց {days} օր
0 1722

Քննարկվել է 15.07.2025 - 30.07.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի N 422-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է 2025 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։
Մնաց {days} օր
0 2487

Քննարկվել է 11.07.2025 - 27.07.2025

ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ԱԼԲԵՐՏ ԳԱԳԻԿԻ ԽԱՉՈՒՄՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ԱՐԹՈՒՐԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՍԵՆ ՄԻՔԱՅԵԼԻ ՍԱԴՈՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Aնհրաժեշտություն է առաջացել վերը նշված ֆուտբոլիստներին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը:
Մնաց {days} օր
0 1423

Քննարկվել է 10.07.2025 - 25.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագիծը նպատակ ունի ապահովել «Պետական նպաստների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված չաշխատղ անձանց մայրության նպաստ նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները, որի շրջանակներում սահմանվելու են տեղեկատվական բազաներից ստացված տեղեկատվության հիման վրա մայրության նպաստների նշանակման գործընթացն ապահովող ընթացակարգերը։    
Մնաց {days} օր
0 1825

Քննարկվել է 04.07.2025 - 20.07.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի  12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման գործընթացների կատարելագործմամբ, իրականացվող վարչարարության արդյունավետության բարձրացմամբ և սահմանված նվաճումների հստակեցման անհրաժեշտությամբ: 
Մնաց {days} օր
1 1759
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: