Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 01.12.2017 - 16.12.2017

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ Կարևորելով հանրապետությունում աղբահանության և սանիտարական մաքրման բնագավառի բարելավումը և կարգավորումը, այդ թվում թափոնների հավաքման, փոխադրման, վերամշակման և անվտանգ հեռացման գործընթացներում անհրաժեշտ գործիքակազմի հստակեցումը, անհրաժեշտություն է առաջանում նշված գործընթացների արդյունավետութան բարձրացման: Մասնավորապես. առաջարկվում է գործող Վարչական իրավախախտումների  վերաբերյալ ՀՀ օրենսգրքով համապատասխան պատժամիջոցներ սահմանել՝ աղբահանության և սանիտարական մաքրման համար չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելու համար:
0 10661

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 24.08.2017 - 08.09.2017

«Համայնքային թափոնների կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետությունում համայնքային թափոնների կառավարման ոլորտում աշխատանքների համակարգված և արդյունավետ իրականացման և ոլորտի գործառույթների պետական կանոնակարգման անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարելավել հանրապետության համայնքային թափոնների կառավարման որակը, ձևավորել բնագավառում կայուն կառավարման համակարգ,  նվազեցնել  համայնքային թափոնների առաջացող քանակները և նպաստել դրանց բնապահպանորեն անվտանգ մշակման և վերաօգտագործման աճին, ապահովել հանրապետության բոլոր համայնքների ընդգրկումը համայնքային թափոնների կառավարման համակարգում, ինչպես նաև կատարելագործել ոլորտի նորմատիվատեխնիկական դաշտը ու ներդնել բնագավառում պետական կառավարման, վիճակագրական հաշվառման և մոնիթորինգի միասնական համակարգ:    
0 13401

Քննարկվել է 04.04.2017 - 23.04.2017

«Ֆինանսական երաշխիքի բովանդակությունը և դրան ներկայացվող չափորոշիչները, դրանց ներկայացվող որակական չափանիշների գնահատման, ինչպես նաև ֆինանսական երաշխիքի հաշվարկման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է ապահովել ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունը և դրանց բավարար լինելը նախատեսվող գործունեության համար:
0 8211

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 14.03.2017 - 03.04.2017

Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման փոփոխված պլանների՝ ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը սահմանելու մասին Մշակվել է ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման փոփոխված պլանների՝ ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը
0 8879